Չարլզ Ֆրենկ Բոլդեն (անգլ.՝ Charles Frank „Charlie" Bolden, Jr.[8];օգոստոսի 19, 1946(1946-08-19)[1], Կոլումբիա[8]), ԱՄՆ ծովային հետևակի գեներալ-մայոր (1998) պաշտոնաթող[8], ԱՄՆ նախկին տիեզերագնաց[8], ՆԱՍԱ-ի ղեկավար 2009 թվականից[9] մինչև 2017 թվականի հունվարի 20-ը[10]։

Չառլզ Բոլդեն
Ծննդյան օր՝ օգոստոսի 19, 1946(1946-08-19)[1] (77 տարեկան)
Ծննդավայր՝Կոլումբիա
Պարգևներ՝

Կենսագրություն խմբագրել

1968 թվականին ստացել է էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան ԱՄՆ ռազմածովային ակադեմիայում, իսկ 1977 թվականին՝ Հարավային Կարոլինայի համալսարանում՝ կառավարման մագիստրոսի կոչում։

1968 թվականին Բոլդենը ծառայության է անցել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում, որտեղ վերապատրաստվել է որպես օդաչու։ 1972-1973 թվականներին մասնակցել է Վիետնամի ռազմական գործողություններին[8]։ Կատարել է ավելի քան 100 մարտական թռիչք A-6 «Ինտրուդեր» ռմբակոծիչով[8]։ ԱՄՆ վերադառնալուց հետո երկու տարի աշխատել է նորակոչիկների հետ Լոս Անջելեսում։ Այնուհետև երեք տարի ծառայել է էլ Տորոյի ծովային ավիացիայի բազայում, (անգլ.՝ El Toro) Լեյք Ֆորեստում (Կալիֆորնիա)։ 1979 թվականին ծովային ավիացիայի փորձնական օդաչուների դպրոցում (անգլ.՝ US Naval Test Pilot School) Փեթուքսենթ Ռիվերում (անգլ.՝ Patuxent River) (Մերիլենդ) Բոլդենը ստացել է փորձարկող օդաչուի կոչում։ Ունի ավելի քան 6000 ժամ ծածկույթ։

Տիեզերագնաց խմբագրել

 
Չարլզ Բոլդեն-տիեզերագնաց

1980 թվականի մայիսի 19-ին ընտրվել է որպես տիեզերագնացի թեկնածու և 1981 թվականի օգոստոսին դարձել տիեզերագնաց։

Առաջին տիեզերական թռիչքը որպես օդաչու կատարել է «Կոլումբիա» ՍՏՍ-61Կ մաքոքը։ Թռիչքի գլխավոր խնդիրն էր՝ ուղեծիր դուրս բերել SATCOM Ku-1 հաղորդակցական արբանյակը։ Թռիչքը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 12-ից 18-ը[8]։ Թռիչքի տևողությունը կազմել է 6 օր 2 ժամ 4 րոպե։

Երկրորդ տիեզերական թռիչքը Բոլդենը կատարել է որպես Discovery STS-31 Մաքոքի օդաչու։ Թռիչքի հիմնական խնդիրն էր Հաբլ տիեզերական աստղադիտակի ուղեծիր դուրս բերելը։ Թռիչքը տեղի է ունեցել 1990 թվականի ապրիլի 24-ից 29-ը։ Թռիչքի տևողությունը կազմել է 5 օր 1 ժամ 16 րոպե։

Բոլդենը երրորդ Տիեզերական թռիչքն իրականացրել է որպես STS-45[9] «Ատլանտիս» շաթլի հրամանատար։ Թռիչքի գլխավոր խնդիրն էր մթնոլորտի, արեգակնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման ուսումնասիրությունը և պլազմայի ֆիզիկայի բնագավառում փորձարկումները։ Թռիչքը տեղի է ունեցել 1992 թվականի մարտի 24-ից ապրիլի 2-ը։ Թռիչքի տևողությունը կազմել է 8 օր, 22 ժամ և 10 րոպե։

Բոլդենը չորրորդ տիեզերական թռիչքն իրականացրել է որպես «Դիսկավերի» STS-60 շաթլի հրամանատար[8]։ Ամերիկյան տիեզերանավի անձնակազմի կազմում առաջին անգամ ընդգրկվել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Կրիկալևը։ Թռիչքը տեղի է ունեցել 1994 թվականի փետրվարի 3-ից 11-ը[8]։ Թռիչքի տևողությունը կազմել է 8 օր 7 ժամ 9 րոպե։

Ընդհանուր առմամբ, Չարլզ Բոլդենը կատարել է չորս տիեզերական թռիչք, որոնց ընդհանուր տևողությունը կազմել է 28 օր, 8 ժամ և 39 րոպե։

Նախկին տիեզերագնաց խմբագրել

Չարլզ Բոլդենը հեռացավ ՆԱՍԱ-ից 1994 թվականի հունիսի 27-ին և վերադարձավ ծառայության ծովային ավիացիայում։ 1998 թվականի հուլիսին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 2004 թվականի օգոստոսի 9-ին ազատվել է զինվորական ծառայությունից[8]։ 2003 թվականի հունվարի 1-ից American Puretex Water Corporation-ի նախագահն է։

2009 թվականի մայիսի 23-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրեց Չարլզ Բոլդենին ՆԱՍԱ-ի ադմինիստրատորի պաշտոնում[8]։ 2009 թվականի հուլիսի 15-ին[11] ԱՄՆ Սենատը հաստատել է Բոլդենին որպես ՆԱՍԱ-ի ղեկավար[12]։ Բոլդենի առաջին տեղակալը Լորի Գարվերն էր (անգլ.՝ Lori Garver), ով նախկինում եղել է ՆԱՍԱ-ի քաղաքականության և պլանավորման ադմինիստրատոր, իսկ Օբամայի նախագահական քարոզարշավի ժամանակ նա եղել է նրա տիեզերագնացության խորհրդականը[13]։

Կինը Ալեքսիսն Է։ Նրանք ունեն երկու երեխա։

2021 թվականին տիեզերագնացի պատվին անվանվել է (97508) Բոլդեն աստերոիդը[14]։

Պարգևներ և պատվոգրեր խմբագրել

  • Նիրենբերգի մրցանակ, SIO (2017):
  • Հայաստանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (2017[15])
  • Բարեկամության շքանշան (2018 թվականի ապրիլի 9, Ռուսաստան)՝ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տիեզերագնացության ոլորտում համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[16]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  3. https://scripps.ucsd.edu/about/awards/nierenberg
  4. https://www.nmspacemuseum.org/inductee/charles-f-bolden-jr/
  5. Alamogordo Hall of Fame Honors 5 Space-Flight PioneersEl Paso, El Paso: 1997. — P. 9.
  6. https://www.sciencepresidents.org/carl-sagan-award-for-public-appreciation-of-science
  7. https://www.uliege.be/cms/c_9266244/fr/docteurs-honoris-causa-sur-proposition-des-autorites-de-l-uliege
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 «Obama Picks Shuttle Veteran To Be First Black NASA Chief». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. 9,0 9,1 «Just Asking: Charles Bolden, NASA administrator». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  10. «Lightfoot, Radzanowski Will Head NASA Temporarily» (անգլերեն). Aviation Week. 2017 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  11. Q&A with NASA Administrator Charles Bolden
  12. «16.07.2009 - Главой NASA назначен Чарльз Болден». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
  13. «10:00 AM, 5/23/09, Update: Charles Bolden to be nominated for NASA administrator» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին.
  14. «Minor Planet Circulars, 27 jan. 2021, 128943» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  15. «Honorary Degree Recipients Archives | Ohio State». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  16. «Указ Президента Российской Федерации от 9 апреля 2018 года № 149 «О награждении государственными наградами Российской Федерации иностранных граждан»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չառլզ Բոլդեն» հոդվածին։