Չա՛նո Պո՛սո (իսպ.՝ Chano Pozo, ամբողջական անունը՝ Լուչանո Պոսո Գոնսալես (իսպ.՝ Luciano Pozo Gonzáles), հունվարի 7, 1915(1915-01-07)[1], Հավանա, Կուբա[2][3][4] - դեկտեմբերի 2, 1948(1948-12-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), կուբացի հարվածային երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, լատինամերիկյան ջազի աստղ։

Չանո Պոսո
Ծնվել էհունվարի 7, 1915(1915-01-07)[1]
Հավանա, Կուբա[2][3][4]
Երկիր Կուբա
Մահացել էդեկտեմբերի 2, 1948(1948-12-02)[1] (33 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանԿոլոն գերեզմանատուն
Ժանրերլատին ջազ[6][7][8]
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջազ երաժիշտ, percussionist, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներհարվածային գործիք

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է աղքատ ընտանիքում, մեծացել է Հավանայի հանցագործ թաղամասերից մեկում։ Վաղ տարիքից աշխատել է կոշիկ փայլեցնող (ինչպես և իր հայրը), թերթավաճառ, եղել է վարորդ։ Լինելով սանտերիայի՝ աֆրոկուբական սինկրետիկ կրոնի գիտակ, որի արարողություններն ուղեկցվում էին թմբուկներին զարկերով՝ Պոսոն վարպետորեն տիրապետում էր հարվածային գործիքների։ Սկսում է հորինել և կատարել երաժշտություն։ 1938 թվականին, երբ Կուբայում ռասայական խտրականություն կար սևամորթ արտիստների հանդեպ, սկսում է հանդես գալ հասարակության լայն շրջանակներում։ Նրա կազմավորած երաժշտական «Լա կոմպարսա դե լոս դանդիս» (La Comparsa de los Dandys) խումբը 1940 թվականին հաջողությամբ ելույթ է ունենում Սանտյագո դե Կուբայի կառնավալի ժամանակ։

Սպանություն խմբագրել

Սպանվել է Նյու Յորքի Հարլեմ մասի բարերից մեկում հավանաբար մարիխուանայի որակի հետ կապված վեճի պատճառով, որը գնել էր Պոսոն իրեն սպանողից։ Թաղվել է Հավանայի Կոլումբոսի գերեզմանոցում։

Հիշատակում խմբագրել

Երաժշտի մասին նկարահանվել են «Չանո Պոսոյին փնտրելիս» (1987)[9] և «Չանո Պոսո, սև լեգենդ»[10] վավերագրական ֆիլմերը (2007)։

Չանո Պոսոն եղել է Բեբո Վալդեսին նվիրված «Չիկոն և Ռիտան» մուլտիպլիկացիոն ֆիլմի հերոսներից մեկը (2010)։ Ֆիլմում պատկերված է Պոսոյի սպանությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://jazztimes.com/articles/11016-portraits-in-jazz-and-clave-ray-barretto-and-new-world-spirit-plus-4
  3. 3,0 3,1 3,2 http://jazztimes.com/community/profiles/32-tom-terrell?page=2
  4. 4,0 4,1 4,2 http://www.last.fm/music/Chano+Pozo
  5. 5,0 5,1 5,2 http://www.independent.co.uk/arts-entertainment/jazz-the-mixers-of-the-mama-of-all-rhythms-1181529.html
  6. http://blogs.miaminewtimes.com/cultist/2011/03/tonight_chico_rica_opens_miami.php
  7. http://www.artistdirect.com/nad/store/artist/album/0,,1149893,00.html
  8. http://aolradio.slacker.com/station/jazz-latino/artists
  9. [1]
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել