Չանդրա Ռաջեշվար Ռաո (հունիսի 6, 1914(1914-06-06)[1], Mangalapuram, Challapalle mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - ապրիլի 9, 1994(1994-04-09), Հայդարաբադ, Հնդկաստան[2]), Հնդկաստանի և միջազգային բանվորական շարժման գործիչ։

Չանդրա Ռաջեշվար Ռաո
տելուգու՝ చండ్ర రాజేశ్వరరావు
Ծնվել էհունիսի 6, 1914(1914-06-06)[1]
ԾննդավայրMangalapuram, Challapalle mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 9, 1994(1994-04-09) (79 տարեկան)
Մահվան վայրՀայդարաբադ, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
ԿրթությունBanaras Hindu University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀնդկաստանի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[4] և Բարեկամության շքանշան[3]
 Chandra Rajeswara Rao Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բժշկական կրթություն է ստացել Բենարեսի հինդուիստական համալսարանում և Վիշակհապաանամի բժշկական քոլեջում։ 1931 թվականից Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ է։ 1943-1952 թվականներին ՀԿԿ Անդհրայի պրովինցիայի կոմիտեի քարտուղար։ 1950 թվականից՝ ՀԿԿ Քաղբյուրոյի (1958 թվականից Կենտրոնական գործադիր կոմիտե) անդամ։ 1950-1951 թվականներին Ռաոն ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարն էր։ 1954-1955 թվականներին՝ Համահնդկական գյուղացիական միության փոխնախագահը։ 1964 թվականի հունիս-դեկտեմբերին եղել է ՀԿԿ Ազգային խորհրդի քարտուղար։ 1964 թվականի դեկտեմբերից ընտրվել է ՀԿԿ Ազգային խորհրդի գլխավոր քարտուղար։ Հեղինակ է Հնդկաստանի արդի քաղաքական և տնտեսական, ինչպես նաև միջազգային կոմունիստական շարժման խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների։ Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի շքանշանով (1974

Նրա տղան՝ Չանդրա Չանդրասեկարը և թոռը՝ Ջայդիպը նույնպես քաղաքական գործիչներ են[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Party LifeCPI, 1984. — Vol. 20. — P. 31.
  2. 2,0 2,1 2,2 Trade Union RecordAll India Trade Union Congress, 1994. — Vol. 52. — P. 4.
  3. https://web.archive.org/web/20180108062517/http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
  4. The Daily Review — 1974. — Vol. 20.
  5. «Chandra Rajeswara Rao's kin to join Congress». The Hindu. 2008 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  6. «CPI in search of a new leader in city». The Hindu. 2007 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդրա Ռաջեշվար Ռաո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։