Ուրուգվայի պատմություն

 Ուրուգվայի պատմություն

Միջնադար
Պորտուգալիայի թագավորություն
Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվեների Միացյալ Թագավորություն
Նոր և նորագույն դարաշրջան
Բրազիլական կայսրություն
Ուրուգվայ

Ուրուգվայի պորտալ

Նախագաղութային շրջան խմբագրել

Մինչև եվրոպական կայսրությունների ներխժմանը տարածաշրջան, Ուրուգվայում ապրում էին՝ չարրուաները, չանաները և գուարանիները[1]։

Գաղթական շրջան խմբագրել

Պորտուգալիայի գաղթական իշխանություն խմբագրել

16-րդ դարի 2-րդ կեսին իսպանացիները, որոնք դարի սկզբին (առաջին անգամ 1515 թվականին) թափանցել էին Ուրուգվայի տարածք, այստեղ հիմնել են մի շարք ամրոցներ։ 1617 թվականին ժամանակակից Ուրուգվայի տարածքը մտել է իսպանացի Լա Պլատա նահանգապետության մեջ՝ Արևելյան ափ անունով, 1776 թվականին՝ Լա Պլատա փոխարքայության մեջ։ Իսպանացի գաղութների անկախության պատերազմի ( Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810-1826 թվականները)այդ ժամանակ գաղութային հարստահարման դեմ ոտքի ելավ նաև Արևելյան ափի բնակչությունը։ 1811 թվականի մայիսին ազատագրվեց բանակը Խ․ Խ․ Արտիգասի գլխավորությամբ Լաս Պիեդրասի մոտ հաղթեց իսպանական զորքին։ 1814 թվականին Արևելյան ափն ազատագրվեց։ 1815 թվականին ժողովրդական ասամբլեան Արտիգասին հռչակեց Արևելյան նահանգի (այսպես սկսեց կոչվել Արևելյան ափը) ժողովրդի առաջնորդ։ Արտիգասն սկսեց իրականացնել ագրարային ռեֆորմ, ըստ որի հակահեղափոխականների հողերը հանձնվում էին մանր անասնապահներին (գաուչոներին), հնդկացիներին և ազատ նեգրերին։ 1816 թվականին Բրազիլիայից Արևելյան նահանգ են ներխուժել պորտուգալացի զորքերը և 1817 թվականին օկուպացրել այն։ 1821 թվականին Արևելյան նահանգը օկուպացվել է և միացվել է Բրազիլիային։

Ազատագրական պայքար խմբագրել

1825 թվականին ուրուգվայցի հայրենասերները Խ․Ա․ Լավալիեխայի ղեկավարությամբ Արգենտինայից ներխուժել են Միսպլատինյան նահանգ, ապստամբություն բարձրացրել։ Ուրուգվայցիների և արգենտինացիների համատեղ պայքարի հետևանքով Արևելյան նահանգը անկախ է հռչակվել (1825 թվականի օգոստոսի 25) Պորտուգալիայից և Բրազիլիայից ու միացվել Արգենտինային։ Սակայն ազատագրական պայքարը շարունակվել Է։ 1828 թվականի օգոստոսի 27-ին Արգենտինան և Բրազիլիան ճանաչել են Արևելյան նահանգի անկախությունը և հրաժարվել նրա տարածքին հավակնելուց։ 1830 թվականի հուլիսի 18-ին Մոնտեվիդեոյում գումարված Ազգային կոնգրեսն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության առաջին սահմանադրությունը։ Բուրժուակալվածատիրական տարբեր խմբավորումների միջև իշխանության համար պայքարի ընթացքում, 1830-ական թվականներին ձևավորվել են բուրժուազիայի «Կոլորադո» և հողատերերի «Բլանկո» կուսակցությունները։ 1839-1851 թվականներին տեղի է ունեցել, այսպես կոչված, Մեծ պատերազմ, որն սկսվել է ուրուգվայական և արգենտինական զորքերի միջև ընդհարմամբ։ Պատերազմին, Ուրուգվայի կողմում միջամտել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան (վերջինս միջամտել է Ուրուգվայի ներքին զործերին)։

Անկախ Ուրուգվայ խմբագրել

1855 թվականին բրազիլական զորքերը դուրս են եկել Ուրուգվայից։ Պատերազմի հետևանքով երկիրն ավերվել Է։ Նախագահ Բեռնարդո Պ․ Բեոն (1860-1864 թվականներ) ստեղծել է ազգային միասնության կառավարություն, եկեղեցուն զրկել արտոնություններից, սկզբնավորել երկաթուղիների կառուցումը, վերացրել մաքսատուրքերը և ձեռնարկել Ուրուգվայի արտահանությանը նպաստող միջոցառումներ։ 1864-1870 թվականներին Ուրուգվայը ներքաշվել է Պարագվայի դեմ պատերազմի մեջ։ 19-րդ դարի վերջին արագացել է կապիտալիզմի զարգացումը, ձևավորվել է բանվոր դասակարգը։ 1875 թվականին ստեղծվել է առաջին բանվորական կազմակերպությունը՝ Աշխատավորների միջազգային միավորումը (1885 թվականից՝ Ուրուգվայի աշխատավորների ֆեդերացիա)։ 1896 թվականին հիմնվել է սոցիալիստական կուսակցությունը (մինչև 1904 թվականը կոչվել է Բանվորների սոցիալիստական կենտրոն)։ 1903 թվականին նախագահ է դարձել «Կոլորադո» կուսակցության ղեկավար Բատլիեի Օրդոնիեսը, որն իրականացրել է մի շարք դեմոկրատական վերափոխումներ սահմանվել է 8-ժամյա բանվորական օր, համընդհանուր ընտրական իրավունք, օրենք կենսաթոշակների մասին, եկեղեցին անջատվել է պետությունից։ Բատլիեի օրոք ուժեղացել է ԱՄՆ-ի կապիտալի ազդեցությունը՝ դուրս մղելով անգլիական կապիտալը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներ) սկզբին Ուրուգվայը պահպանել է չեզոքություն, իսկ 1917 թվականին խզել դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ։ 1965թ.-ին Ուրուգվայը դարձավ առաջին պետությունը, ով ճանաչեց հայոց ցեղասպանությունը[2]։

Բռնապետություն խմբագրել

1973 թվականի հունիսի 27-ին նախագահ Խուան Մարիա Բորդաբրին լուծարեց Սենատորների և Ներկայացուցիչների պալատը և ստեղծեց պետական խորհուրդ՝ օրենսդրական գործառույթներով, վարչական կառավարմամբ և "սահմանադրական բարեփոխումը պաշտպանելու մտադրությամբ՝ Հանրապետական-ժողովրդավարական սկզբունքները հաստատելու նպատակով"։ Բացի այդ, սահմանափակվում էր խոսքի ազատությունը, իսկ զինված ուժերն ու ոստիկանությունը օժտվում էին լրացուցիչ լիազորություններով։

Ի պատասխան այդ իրադարձությունների՝ աշխատավորների Ազգային ժողովի քարտուղարությունը (CNT) սկսել էր ամենաերկար գործադուլը երկրի պատմության մեջ, որը շարունակվել է 15 օր։

1975 թվականին մշակվել է պետական կյանքի նոր հայեցակարգ։ Համաժողովրդական քվեարկությունը չեղարկվեց, կազմակերպվեց ազգի խորհուրդ, որի մեջ մտնում էին նախկին նախագահները, Գերագույն դատարանի անդամները, պետական մեծ կարևորություն ունեցող գործիչները և զինվորականները։

1976 թվականի հունիսի 1- ին նախագահ Խուան Մարիա Բորդաբրին ներկայացումներ մտցրեց զինված ուժերի հաստատման համար։ Սակայն զինվորականները չեն ցանկացել հրաժարվել ընտրական իրավունքից և Հանրապետական ավանդույթներից, և այդ առաջարկները մերժվել են։ Արդյունքում Բորդաբերրին պաշտոնանկ է արվել զինվորականների կողմից, իսկ նրա պաշտոնը զբաղեցրել է Ալբերտո Դեմիչելին, ով երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է մեկ տարուց պակաս և փոխարինվել է Ապարիսիո Մենդեսով։

1980 թվականին հանրաքվե անցկացվեց՝ Սահմանադրությունը փոխելու և գործող իշխանության մոդելն ամրապնդելու նպատակով։ Նրա արդյունքներով՝ երկրի 57 տոկոսը դեմ է արտահայտվել բռնապետությանը՝ հօգուտ ավելի մեծ քաղաքական հրապարակայնության։

1981 թվականի սեպտեմբերի 1-ին նախագահ դարձավ Ազգային կուսակցության կողմնակից Գրեգորիո Ալվարեսը։

1984 թվականին ազատ նախագահական ընտրություններում հաղթել է Խուլիո Մարիա Սանգինետի՝ "ոչ մի բացառություն Ուրուգվայի համար" կարգախոսով։ Սակայն զինվորականները չեն ցանկացել հրաժարվել ընտրական իրավունքից և Հանրապետական ավանդույթներից, և այդ առաջարկները մերժվել են։ Արդյունքում Բորդաբերրին պաշտոնանկ է արվել զինվորականների կողմից, իսկ նրա պաշտոնը զբաղեցրել է Ալբերտո Դեմիչելին, ով երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է մեկ տարուց պակաս եւ փոխարինվել է Ապարիսիո Մենդեսով։

1980 թվականին հանրաքվե անցկացվեց ՝ Սահմանադրությունը փոխելու և գործող իշխանության մոդելն ամրապնդելու նպատակով։ Նրա արդյունքներով ՝ երկրի 57 տոկոսը դեմ է արտահայտվել բռնապետությանը ՝ հօգուտ ավելի մեծ քաղաքական հրապարակայնության։

1981 թվականի սեպտեմբերի 1-ին նախագահ դարձավ Ազգային կուսակցության կողմնակից Գրեգորիո Ալվարեսը։

1984 թվականին ազատ նախագահական ընտրություններում հաղթել է Խուլիո Մարիա Սանգինետին ՝ "ոչ մի բացառություն Ուրուգվայի համար" կարգախոսով։ Սակայն զինվորականները չեն ցանկացել հրաժարվել ընտրական իրավունքից և Հանրապետական ավանդույթներից, և այդ առաջարկները մերժվել են։ Արդյունքում Բորդաբերրին պաշտոնանկ է արվել զինվորականների կողմից, իսկ նրա պաշտոնը զբաղեցրել է Ալբերտո Դեմիչելին, ով երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է մեկ տարուց պակաս և փոխարինվել է Ապարիսիո Մենդեսով։

1985 թվականին բռնապետությունը Ուրուգվայում ավարտվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարավային Ամերիկայի ազգերը։ Թե ոնց էին ապրում գուարանիները իսպանացիներից 200 առաջ
  2. «Uruguay Senate and House of Representatives Resolution». www.armenian-genocide.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 287