Ուրարտական օձ
Ուրարտական օձ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Elaphe urartica
| ||||||||||
|
Ուրարտական օձ (լատին․՝ Elaphe urartica), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի (լատին․՝ Elaphe) ցեղի օձ[1][2]։
Հայտնաբերում խմբագրել
Օձի այս տեսակը հայտնաբերել է գիտնականների միջազգային խումբը 2019 թվականին։ Գենետիկական և մորֆոլոգիական տվյալների հիման վրա հետազոտողները կարողացել են պարզել, որ Պալլասի մագլցող սահնօձը (Elaphe sauromates) իրականում բաղկացած է երկու տարբեր տեսակներից և ներառում է գաղտնի տեսակ, որը իր մեջ ներառում է «Elaphe urartica» տեսակը։ Վերջինս անվանակոչվել է Ուրարտական՝ ի պատիվ Վանի Ուրարտական թագավորության։ Այս անվանումը պայմանավորված է նրանով, որ օձը հայտնաբերվել է Ուրարտական հնագույն թագավորության ներկայիս տարածքում։ Նախագծի հեղինակներ Դանիել Յաբլոնսկին և Դևիդ Յանձիկը Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանից, նշել են, որ այս տեսակի օձը շատ հազվադեպ է պատահում դաշտերում։ Արդյունքում դրանց ուսումնասիրման նյութերը հավաքվել են 17 տարի և պահանջել միջազգային լայն գործակցություն[1][2]։
Տարածվածությունը խմբագրել
Ուրարտական օձը տարածված է Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Իրաքում, Իրանում և Ռուսաստանում, ներառյալ՝ մի փոքրիկ տարածաշրջան Եվրոպայում[1][2]։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրարտական օձ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրարտական օձ» հոդվածին։ |