Բացել գլխավոր ցանկը
Պալլասի մագլցող սահնօձ
Elaphe sauromates by Omid Mozaffari(3).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Օձեր
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Elaphe sauromates
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Պալլասի մագլցող սահնօձ (լատ.՝ Elaphe sauromates), քառաշերտ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի (լատ.՝ Elaphe) ցեղի օձ։ ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է չոր տափաստանային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում։

Արտաքին տեսքԽմբագրել

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (27-180 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից լավ է տարանջատված և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ մուգ, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները թույլ կատարավոր են, փայլուն։ Ունի շատ խայտաբղետ տեսք։

Գլխի վրա՝ աչքերից դեպի հետ, ձգվում է մուգ զոլ։ Դեղնավուն մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է լայնակի ձգված, մուգ շագանակագույն կամ գրեթե սև եզրերով շղթայանման նւսխւշ, որի տարբեր հատվածներում խալերը կարող են միաձուլվելով ձևավորել զիգզագ կամ տարանջատվել։ Մուգ խալերի մեկական երկայնակի շարք է ձգվում նաև մարմնի կողքերով։ Պոչի հատվածում նախշի տարանջատված ձևը պահպանվում է։ Որովայնային մակերեսը բաց դեղնավուն է, հաճախ՝ մանր, մուգ բծերով։

ՍնունդԽմբագրել

Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ և նրանց ձվերը, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից մինչև գարնան սկիզբը։

ԲազմացումԽմբագրել

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-16 ձու։ Ձվերը խոշոր են (48-70 X 20-25 մմ) Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Ի տարբերություն օձերի շատ այլ տեսակների՝ Պալլասի մագլցող սահնօձի էգը խնամում է ձագերին։

ՆշանակությունԽմբագրել

Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Բավական ագրեսիվ է։ Զայրացած ժամանակ բարձր ֆշշոցով և պոչի ծայրը արագ գետնին զարկելով՝ կարող է կատարել հարձակողական շարժումներ։ Կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։ Որպես հազվադեպ հանդիպող տեսակ՝ առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։