Բացել գլխավոր ցանկը

Վանի թագավորության սեպագիր արձանագրություններ

Վանի թագավորության սեպագիր արձանագրություններ, ուրարտական սեպագիր արձանագրություններ, թվագրվում են մ.թ.ա. 9-6 դարերին։ Մինչև Իշպուինի (մ.թ.ա. 825-810) արքան արձանագրությունները գրված են նոր ասուրերեն լեզվով, իսկ Իշպուինիից սկսած՝ հիմնականում ուրարտերեն։ Երկլեզվյա՝ ուրարտերեն-ասուրերեն արձանագրությունները 2 հատ են, իսկ քվազի երկլեզվյաները 1-2 հատ։ Արձանագրությունների ընդհանուր քանակը մոտ 800 է, որոնցից մի մասը կամ կրկնություն է, կամ կազմված է ընդամենը մի քանի բառից։ Ուրարտական արձանագրություններն ունեն կաղապարային բնույթ, առկա բառապաշարը չի գերազանցում 500-ը, որոնցից 200-250-ի իմաստն է քիչ թէ շատ հասկանալի։ Սեպագիր նշանները վերցված են նոր ասուրական սեպագրերից, կան մի քանի զուտ ուրարտերենին բնորոշ սեպանշաններ։

Ուսումնասիրության պատմությունըԽմբագրել

Արձանագրությունների մասին առաջին տեղեկությունները հայտնի են Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» գրքից, որտեղ հայոց պատմահայրը դրանց ստեղծումը վերագրում է Ասորեստանի թագուհի Շամիրամին։ 1827 թվականին Վան ուղղևորված ֆրանսիական-ասիական ընկերության անդամ Ֆ. Շուլցը ընդօրինակում է մոտ 40 արձանագրություն՝ որով հիմք է դնում Վանի սեպագիր արձանագրությունների ուսումնասիրմանը։ Ուսումնասիրման սկզբնական շրջանում գիտնականների կարծիքները արձանագրությունների լեզվի վերաբերյալ իրարամերժ էին. Ա.Մորտմանը համարում էր հայերենը իսկ Լ.դե Ռոբերը այն համարում էր սեմական լեզու։ 19-րդ դարի վերջում նշանավոր ասուրագետներ Ս.Գյույարը և Ա.Սեյսը ցույց են տալիս, որ արձանագրությունները գրված են ասուրական սեպագրերով, որոնք այդ ժամանակ արդեն բավական ժամանակ ուսումնուսիրվում էին։ Պարզվում է, որ հայտնաբերված արձանագրություններում առկա տեքսետերի մի մասը գրված է ասուրերենով, իսկ մեծամասնությունը մի անծանոթ լեզվով։ 1900 թվականին Հ.Սանդալջյանը փորձում է իր ժամանակ հայտնի ուրատերեն տեքստերը կարդալ հայերենով։ Այս տեսակետը մերժում են Սեյսը և Աճառյանը և ուրարտերենը սկսում են համարել մի առանձին անհայտ ծագման լեզու, որ ոչ-մի կապ չունի հայերենի հետ։ Հետագայում առաջանում է մի նոր տեսակետ, ըստ որի, ուրարտերենը և խուռիերենը ցեղակից լեզուներ են։ Այդ տեսակետը պաշտպանում էին Ի.Դյակոնովը և Մ.Խաչիկյանը։ Ռ. Իշխանյանը ուրարտերենը անվանում էր նոր խուռիերեն, քանի որ Վանի թագավորության ժամանակ խուռիերենը արդեն մեռած լեզու էր։ Հ.Սանդալջյանից հետո հայերեն և ուրարտերեն լեզուների ընդհանրություններ որոնելու աշխատանքներով զբաղվել են Գրիգոր Ղափանցյանը, Հրաչյա Աճառյանը, Գևորգ Ջահուկյանը, Ն.Հարությունյանը, Մ.Իսրայելյանը, Ի.Դյակոնովը, Հ.Կարագյոզյանը և այլ անվանի գիտնականներ։ Արդի ուրարտեգետների, մասնավորապես Ս. Այվազյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուրատերենի հասկանալի բառապաշարում առկա բառարմատների 65%-ը և բառակազմական ածանցների 85-90%-ը ընդհանուր են հին հայերենի՝ գրաբարի հետ։ Այս ամենը թայլ է տալիս պնդել, որ ուրարտերենը վաղընջական հայերենն է։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Մ.Խորենացի "Պատմություն Հայոց" - Երևան 1968
  2. Ս. Այվազյան "Վանի Թագավորության Սեպագիր Արձանագրությունները I" - Երևան 2003
  3. Ս. Այվազյան "Վանի Թագավորության Սեպագիր Արձանագրությունները II" - Երևան 2006
  4. S. Ayvazyan "Urartian-Armenian Lexicon and Historical Grammar" - Yerevan 2011
  5. Ս. Այվազյան "ՈՒրարտերեն" - Երևան 2013