Պավել Ուտկին
Պավել Ուտկին (ռուս.՝ Уткин Павел Петрович, սեպտեմբերի 1, 1920, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 4, 1990, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Պավել Ուտկին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1920 |
Ծննդավայր | Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հուլիսի 4, 1990 (69 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Պավել Ուտկինը ծնվել է 1920 թվականի[2] սեպտեմբերի 1-ին, Տվերի նահանգի Կաշինսկի գավառի Բոսյակովո գյուղում (մի քանի աղբյուրներում որպես ծննդյան ամսաթիվ նշված է 1920 թվականի օգոստոսի 30-ը[3]): 1929 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինգրադ։ 1936-1940 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական տեխնիկումում[2], իսկ 1947-1953 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի[3] գեղանկարչության ֆակուլտետում։
Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից[4]։
Ինստիտուտը ավարտելուց հետո զբաղվել է ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ և ժանրային նկարներ։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ներկայացնելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների կողքին։ 1960 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նրա ստեղծագործություններից են «Լենինգրադի բնանկարը» (1958 թվական)[5], «Ստուդիայում»[6] (1961 թվական), «Կոմպոզիտոր Ֆերենց Լիստի դիմանկարը» (1963 թվական), «Կոնստանտին Ցիոլկովսկու դիմանկարը» (1970 թվական), «Փառքի շքանշանի լիարժեք ասպետ, 45-րդ հրետանային հրանոթի հրամանատար, Խորհրդային Միության հերոս Ն. Կուզնեցովի դիմանկարը» (1985 թվական)[7] և այլ նկարներ։
Պավել Ուտկինը մահացել է 1990 թվականի հուլիսի 4-ին, Լենինգրադում` յոթանասուն տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.135.
- ↑ 2,0 2,1 Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.472. Л.1.
- ↑ 3,0 3,1 Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.71.
- ↑ Подвиг народа
- ↑ Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.472. Л.7.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.41.
- ↑ 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.14.
Գրականություն խմբագրել
- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.472.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.41.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.135.
- 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.14.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.390. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.71.