Ֆլյուտուրա Իբրահիմին, առավել հայտնի է որպես Ուտա Իբրահիմի (նոյեմբերի 27, 1983(1983-11-27), Գնիլանե, Կոսվո Պոմերովոյի օկրուգ, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ալբանացի կին լեռնագնաց Կոսովոյից։

Ուտա Իբրահիմի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1983(1983-11-27) (40 տարեկան)
ԾննդավայրԳնիլանե, Կոսվո Պոմերովոյի օկրուգ, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Կոսովո և  Ալբանիա
ԿրթությունՊրիշտինայի համալսարան և Պրիշտինայի համալսարան
Մասնագիտությունլեռնագնաց
Կայքutalaya.com
 Uta Ibrahimi Վիքիպահեստում

Եղել է ամենաառաջին ալբանացի կինը, ով բարձրացել է Էվերեստ լեռը, աշխարհի ամենաբարձր գագաթը[1][2][3]։

Էվերեստ լեռը բարձրանալուց հետո (2017 թվակամի մայիսի 22), նա բարձրացել է նաև Մանասուլու (8,163 մ)[4], Չո-Օյու (8201 մ)[5], Լհոտսե (8516 մ)[6] և Գաշերբուրում (8080 մ) լեռնագագաթները[7], այդպիսով պաշտոնապես դառնալով Բալկանյան առաջին կինը, ով հասնում է 5X8000 մ բարձրության գագաթնակետերին[8][9]։

Իր այս մեծ հաջողությունից հետո, նրան հրավիրում են բազմաթիվ տեղական և հայտնի լրատվամիջոցներու հարցազրույցների[10][11][12][13]։

Լեռնագնացության և հարցազրույցների միջոցով, Ուտան փորձում էր իրազեկել բնության, լեռների և մարդու իրավունքների մասին, մասնավորապես Կոսովոյում և Ալբանիայում[14]։

Ուտան նաև Կայուն զարգացման նպատակների առաջատար է, որը խթանում է գենդերային հավասարությունը, երիտասարդության արտոնությունը և շրջակա միջավայրի պահպանությունը[15]։

Կենսագրությունը խմբագրել

Ուտա Իբրահիմին ծնվել է Գջիլան քաղաքում, Կոսովոյի հանրապետությունում։ Նա ավարտել է Պրիստինայի համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետը, որտեղ սովորել է Շուկայավարություն։

Նա իր կարիերան սկսեց որպես Իլիրիա համալսարանում մարքեթինգի փորձագետ և սկսեց աշխատել մասնավոր ընկերություններում որպես շուկայավարման փորձագետ։ Ուտան աշխատել է Ogilvy Karrota շուկայավարական գործակալությունում որպես տնօրեն[16]։

Բացի շուկայավարման աշխատանքից, խոշոր բիզնեսի հաճախորդների համար շուկայավարման արշավներ զարգացնելուց, նա նաև աշխատել է մարդու իրավունքների վրա հիմնված սոցիալական նախագծերի վրա։ Ուտան նաև աշխատել է DokuFest- ի վավերագրական կինոնկարների փառատոնում որպես շուկայավարման մենեջեր, ժյուրիի անդամ և միջոցառումների կազմակերպիչ[17][18]։ 2015-ին նա թողեց շուկայավարման իր կարիերան՝ իրեն նվիրելով լեռնագնացությանը։

2016 թվականին նա հիմնադրեց Butterfly Outdoor Adventures ընկերությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակույթն ու զբոսաշրջությունը Կոսովայում[19]։ Butterfly Outdoor Adventures- ը ԱՄՆ-ում հիմնադրված «Via Dinarica» նախագծի մի մասն էր, որը կայունացրեց Կոսովոյից դեպի Սլովենիա տանող ճանապարհը և հակառակը, և այն շարունակական հարթակ դարձավ, որը խթանում և զարգացնում է կանոնավոր զբոսաշրջությունը Արևմտյան Բալկաններում[20][21]։

Կարիերայի վերելք խմբագրել

Գագաթնակետեր խմբագրել

  1. Մուսալա 2925 մետր (Բուլղարիա)[22][23]
  2. Օլիմպուս լեռ 2918 մետր (Հունաստան)
  3. Էրկիյ 3916 մետր (Թուրքիա), ձմեռային արշավ
  4. Հասան լեռ 3200 մետր (Թուրքիա), ձմեռային արշավ
  5. Էլմեր 3500 մետր (Թուրքիա), ձմեռային արշավ
  6. Մոնբլան լեռ 4880 մետր (Ֆրանսիա), ձմեռային արշավ[24]
  7. Ռեյներ լեռ 4392 մետր Կաց Ռուտ (ԱՄՆ)
  8. Յալունգ լեռնագագաթ 5700 մետր, ձմեռային արշավ
  9. Նուրբու լեռնագագաթ 5800 մետր, Նյու Ռութ, ձմեռային արշավ
  10. Ռամդունգ լեռնագագաթ 5925 մետր, ձմեռային արշավ
  11. Արևելյան Լաբուք 6119 մետր (բարձրացել է 3 անգամ)
  12. Կղզի 6189 մետր
  13. Ամա դաբլամ 6812 մետր[25]
  14. Տրիգլավ 2553 մետր, ձմեռային արշավ[26]
  15. Մյունխ լեռնագագաթ 4107 մետր, ձմեռային արշավ[27]

Այս ժամանակահատվածում ծնվեց 14 ամենաբարձ լեռնագագաթները մագլցելու գաղափարը։

8000 արշավ խմբագրել

«Ուտալա»-14 աշխարհի ամենաբարձր[28] լեռնագագաթ ծրագրով 2017 թվականին սկսեց Էվերեստից[29][30]։

Նա մագլցել է․

  1. Էվերեստը (8848 մետր)[31]
  2. Մանասուլուն (8163 մետր)[32]
  3. Չո-Ույուն (8201 մետր)[33]
  4. Լոտսը (8516 մետր)[34]
  5. Գաշերբուրումը (8080 մետր)[35],

այսպիսով պաշտոնապես դառնալով Բալկաններում առաջին կինը, ով գրանցել է 5×8000 մետր բարձրություն մագլցելու ցուցանիշ։

Նա նաև «Ազգային աշխարհագարական թիմ» ընկերության անդամ է, ով մագլցել է 7800 մետր բարձրությամբ Լոտս լեռը 2019 թվականին[36]։

Մագլցած լեռները խմբագրել

Ուտան մագլցել է նշված գագաթները
Տարի Գագաթներ Երկիր Մայրցամաք Բարձունք (մետր)
2014 Մուսալա Բուլղարիա Եվրոպա 2,925
2014 Օլիմպուս լեռ Հունաստան Եվրոպա 2,918
2016 Էրկիյ Թուրքիա Եվրոպա 3,916
2016 Հասան լեռ Թուրքիա Եվրոպա 3,200
2016 Ալադահգլար Թուրքիա Եվրոպա 3,599
2016 Էմլեր Թուրքիա Եվրոպա 3,500
2015 Մոնբլան Ֆրանսիա Եվրոպա 4,880
2018 Ռեյներ լեռ Սիեթլ ԱՄՆ 4392
2016 Յալունգ լեռնագագաթ Նեպալ 5,700
2016 Նուրբու լեռնագագաթ Նեպալ Ասիա 5,800
2016 Ռամդունգ լեռնագագաթ Նեպալ Ասիա 5,925
2017 Արևելյան Լաբուք Նեպալ Ասիա 6,119
2018 Կղզի Նեպալ Ասիա 6,189
2018 Ամա Դաբլամ Նեպալ Ասիա 6812
Մարտի 2016 Տրիգլավ Սլովենիա Եվրոպա 2,553
2017 Մյոնխ լեռնագագաթ Շվեյցարիա Եվրոպա 4,107
22 Մայիս 2017 Էվերեստ լեռ Նեպալ Ասիա 8,848
26 Սեպտեմբեր 2017 Մանասլու Նեպալ Ասիա 8,163
28 Սեպտեմբեր2018 Չո-Ույո Նեպալ Ասիա 8,201
25 Մայիս 2018 Լոտս Նեպալ Ասիա 8,516
14 Հուլիս 2019 Գաշերբուրում Նեպալ Ասիա 8080

ժողովրդական ճանաչում խմբագրել

2018 թվականին Ուտան պաշտոնապես հայտարարվեց SDG չեմպիոն և ազդեցիկ մարդ, ով ընդգրկված էր ՄԱԿ-ի Կոսովոյի թիմում և նպաստում էր բնապահպանական և գենդերային հավասարության ու երիտասարդության հզորացմանը։ Նա մասնակցել է SDG3- ի` գենդերային հավասարության և SDG5- ի` կլիմայի գործողությունների խթանող նախագծերի իրականացման և մշակման գործընթացում[37]։

Բացի այդ, նա Կոսովոյում առաջին և միակ մարզուհին է, ով կազմակերպում է արշավներ և բացօթյա զվարճալի ժամանց աուտիզմով տառապող երեխաների համար։ Որպես ազդեցիկ մարդ, մասնակցել է հասարակական արշավների և ելույթների, ինչպիսիք են TedEx Albania[38], Bar Camp Prishtina[39]-ում ճամբար, DokuFest KS- ի Կանաչ վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ է, շրջակա միջավայրի մաքրման համաշխարհային օրվա արշավի առաջնորդ[40], որը իրականում աշխարհի ամենաճանաչված արշավներից մեկն է, և Կոսովոն նրանց միացել է վերջերս և այժմ հանդիսանում է առաջատար երկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Uta Ibrahimi becomes the first Albanian woman to reach Mt. Everest summit, in 2017». Prishtina Insight. Prishtina Insight. 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  2. Mehmetaj, Valmir. «Uta Ibrahimi: Trekking in the Himalayas made me realize how small we humans are». kosovotwopointzero.com. kosovotwopointzero. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  3. Tota, Elton. «Uta Ibrahimi, the first Kosovar to conquer the Himalayas». Independent Balkan News Agency. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Ekskluzive: Uta Ibrahimi pushton majën e Manasolus (FOTO)». KultPlus (ալբաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  5. «Uta Ibrahimi ngjitet edhe në majën Cho Oyu, në Himalaje». ALSAT-M (ալբաներեն). 2018 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  6. «Uta Ibrahimi: Kosovo's First Woman to Summit Everest and Her Climb Towards Gender Equality». Rock and Ice (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  7. T, Eric (2019 թ․ հուլիսի 25). «Uta Ibrahimi réussit le Gasherbrum I, le Kosovo à 8.080 mètres». Altitude News (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  8. Sherifi, Elife (2019 թ․ հուլիսի 23). «Uta Ibrahimi 'pushton' vargmalet e Pakistanit, vajza e parë në histori nga Ballkani». 2LONLINE (ալբաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  9. «Uta Ibrahimi, the first Kosovar to conquer the Himalayas». Independent Balkan News Agency (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  10. «Uta Ibrahimi ngjitet edhe në majën Cho Oyu, në Himalaje». ALSAT-M (ալբաներեն). 2018 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  11. «Uta Ibrahimi, përsëri në Himalaje». KosovaLive360 (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  12. «Kosovo climber conquers the Himalayas». Independent Balkan News Agency (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  13. «First Albanian woman among 100 scales Mt Everest». The Himalayan Times (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  14. «Chasing Mountains and Macchiato in the Balkans». Adventure (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  15. «Our SDG Champ Uta Ibrahimi, on Her Way to Climb South Face Lhotse». UNKT. 2019 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  16. «Our team at Karrota». www.karrota.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  17. «Empower Kosovo Tour Guides». DokuFest. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  18. «Jury». DokuFest. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  19. «Nga tokat e sheshta të Prishtinës e deri në maje të botës – gruaja që po sfidon gjithçka». Gazeta Online INSAJDERI (անգլերեն). 2019 թ․ մարտի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  20. Barthelemy, Bennett. «The Accursed Alps: First Ascents Meet Anti-Hydropower Activism in Albania». Climbing Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  21. GmbH, TERRITORY Content to Results. «A holiday in Kosovo? | Lufthansa magazin». magazin.lufthansa.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  22. «Expedition in Mount Musala – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  23. «Uta Ibrahimi: Trekking in the Himalayas made me realize how small we humans are - Kosovo 2.0Kosovo 2.0». Kosovo 2.0. 2017 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  24. «Uta Ibrahimi undertakes challenge of becoming first Albanian woman to climb Everest». Tirana Times (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  25. «Ama Dablam 6812 – 6 Days – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  26. «Triglav Winter Expedition – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  27. «Monch, Switzerland – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  28. Utalaya - The 14 Peaks of the Himalayas (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին
  29. Uta Ibrahimi, climbing the Himalaya (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին
  30. «Uta Ibrahimi: Kosovo's First Woman to Summit Everest and Her Climb Towards Gender Equality». Rock and Ice (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  31. Dupriez, Jonathan (2018 թ․ հունվարի 1). «Uta Ibrahimi : "je voulais planter le drapeau du Kosovo en haut de l'Everest"». Kosovox (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  32. «Uta Ibrahimi pushton majën e Manasolus». Ministry of Foreign Affairs - Republic of Kosovo. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  33. «Cho Ouy (8201m)—the 6th tallest mountain in the world – Utalaya» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  34. Uta Ibrahimi SDG champ Lhotse South Face Expedition (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին
  35. T, Eric (2019 թ․ հուլիսի 25). «Uta Ibrahimi réussit le Gasherbrum I, le Kosovo à 8.080 mètres». Altitude News (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  36. «NatGeo explorer Sung-Taek Hong to attempt Lhotse South Face yet again». mountainplanet.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  37. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  38. I love you mother nature | Flutura Ibrahimi | TEDxTirana (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին
  39. «BarCamp Prishtina #50 – Golden Edition». IPKO Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  40. Uta Ibrahimi x World Cleanup Day 2019 (անգլերեն), Վերցված է 2020-01-09-ին