Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիգլավ (այլ կիրառումներ)

Տրիգլավ (սլովեն.՝ Triglav), լեռ Սլովենիայում։ Սլովենիայի, նախկին Հարավսլավիայի ու Հուլյան Ալպերի ամենաբարձր լեռն է։ Տրիգլավի բարձրությունը կազմում է 2864 մ[1]։ Տրիգլավը Սլովենիայի ազգային խորհրդանիշն է, պատկերված է երկրի զինանշանի ու դրոշի վրա։ Լեռն իր շրջակայքի հետ հայտարարվել է Սլովենիայի միակ ազգային պարկը։

Տրիգլավ
Տեսակլեռ և highest point?
Երկիր Սլովենիա
Վարչատարածքային միավորMunicipality of Kranjska Gora?, Bovec? և Bohinj Municipality?
ԼեռնաշղթաTriglav Group?
Բարձրությունը ծովի մակարդակից2864 մետր
Հարաբերական
բարձրություն
2059 մետր
Պահպանման տարածքՏրիգլավ
Նյութկրաքար
Առաջին վերելք26 օգոստոսի, 1778 թվական

Լեռն իր անունն ստացել է եռագագաթ լինելու պատճառով։ Նրա ամենահայտնի տեսարանը, որ պատկերված է Սլովենիայի դրոշին[2], երևում է Բոխին քաղաքից։

Լեռան գագաթին գտնվում է Ալյաժի սյուն կոչվող աշտարակը՝ մետաղական կառույց, որ այնտեղ տեղադրվել է 1895 թվականի օգոստոսի 7-ին վանական Յակոբ Ալյաժի կողմից։ Առաջին անգամ լեռան գագաթն են բարձրացել 1778 թվականի օգոստոսի 26-ին սլովենացի չորս լեռնագնացներ՝ Լուկա Կորոշեցը, Մատիա Կոսը, Շտեֆան Ռոժիչն ոի Լովրենց Վիլոմիտցերը։

Սլովենական առասպելներում Տրիգլավ լեռը գրավում է հատուկ տեղ. բավական հայտնի է լեգենդը Տրիգլավ լեռան գագաթին բնակվող Զլատոռոգ լեռնային այծի մասին, որի պոզերը մաքուր ոսկուց էին։ Այդ այծի պատվին է կոչվել Սլովենիայի ամենահայտնի գարեջրերից մեկը՝ «Զլատոռոգ»։

Տրիգլավ լեռան շրջակայքի՝ ազգային պարկից դուրս գտնվող տարածքները լեռնադահուկային զբոսաշրջության սիրված ուղղություններից են։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել