Ուսսուրի, գետ ՌՍՖՍՀ Պրիմորիեի երկրամասում։ Հոսում է նաև Պրիմորիեի և Խաբարովսկի երկրամասերի ու ՉԺՀ–ի սահմանով։ Ամուրի աջ վտակն Է։ Երկարությունը՝ 897 կմ, ավազանը՝ 193 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Սիխոտե Ալին լեռներից։ Մեծ մասամբ (բացի միջին հոսանքից) հարթավայրային գետ Է, գալարներով, գետաբազուկներով, հունի մեջ՝ կղզիների խմբերով։ Սնումը առավելապես անձրևային Է։ Ջրի միջին ծախսը վերին հոսանքում 143 մ3/վրկ Է, միջին հոսանքում՝ 230 մ3/վրկ, առավելագույնը ստորին հոսանքում՝ մինչև 10520 մ3/վրկ։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Հաճախակի են աղետաբեր հեղեղումները։ Հիմնական վտակը Սունգաչան է (ձախից)։ Հարուստ է ձկներով։ Վերին հոսանքում, մինչև Լեսոզավոդսկ լաստառաքելի Է, գետաբերանից մինչև 622 կմ վեր՝ նավարկելի։ Օգտագործվում է ջրամատակարարման համար։
Ուսսուրի |
---|
 |
Բնութագիր |
---|
Երկարություն | 897 կիլոմետր |
---|
Ավազանի մակերես | 193 000 կմ² |
---|
Ջրի ծախս | 1150 մ³/վ |
---|
Գետաբերանի տեղակայում | Ամուր |
---|
Կոորդինատներ | 48°26′00″ հս․. լ. 134°59′00″ ավ. ե.HGЯOL |
---|
Տեղակայում |
---|
Հոսող հոսքեր | Songacha River?, Pavlovka?, Q4211062?, Izvilinka?, Arsenyevka River?, Q4167545?, Muling River?, Naoli River?, Zhuravlëvka?, Kiya?, Խոր, Podkhoryonok?, Bira?, Q4523632?, Bolshaya Ussurka River?, Բիկին և Mukhen? |
---|
Երկիր | Ռուսաստան |
---|
Երկրամաս | Պրիմորիեի երկրամաս |
---|
Ջրահավաք | Ամուրի ավազան |
---|