Ուռենի ճիպոտանման
Ուռենի ճիպոտանման (լատին․՝ Salix viminalis), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։
Ուռենի ճիպոտանման | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Salix viminalis | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Նկարագրություն
խմբագրելՏերևաթափ թուփ է՝ 5֊6, երբեմն՝ 8֊10 մետր բարձրությամբ։ Երրտասարդ ընձյուղները մոխրաթավշապատ են կամ գրեթե մերկ, բազմամյաները՝ ամբողջովին մերկ։ Մերկ բնափայտը ակոսիկներ չունի։ Բողբոջները երկարավուն-ձվաձև են, սեղմված, կեռիկավոր գագաթով, դեղին կամ կարմրագորշավուն, մոխրագույն մազմզուկապատ, 3֊5 միլիմետր երկարությամբ։ Տերևակիցը նեղ նշտարաձև է, երկար-սրածայր, գեղձիկա-ատամնաեզրը՝ վաղ թափվող։ Տերևները գծանշտարաձև են, 15֊20 սմ երկարությամբ և 0,3֊2,4 սմ լայնությամբ, սրածայր, ամբողջական՝ ոլորված եզրերով, ալիքաձև, երբեմն՝ ատամնաեզր, վերևի կողմից մուգ դեղնականաչ, մերկ կամ ծածկված սպիտակ մազմզուկներով, ներքևից՝ արծաթափայլ, գլխավոր ջղերի ուղղությամբ մազմզուկապատ։ Կատվիկները հասնում են 3֊4, պտղաբերելիս՝ մինչև 6 սմ երկարության, գլանաձև են։
Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են ապրիլ-մայիսին։
Կտրոնները հեշտությամբ են արմատակալում։
Տարածվածություն
խմբագրելԲնական պայմաններում տարածված է Կովկասում, Ռուսաստանի եվրոպական մասում, Սիբիրում, հեռավոր Արևելքում, Հարավային և Միջին Եվրոպայում, Սկանդինավիայում, Չինաստանում, Մոնղոլիայում, Հնդկաստանում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Ապարան-Հրազդանում, Վայքում, Սևանի ավազանում, որտեղ աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, առուների և գետերի ափերին։
Կիրառություն
խմբագրելՄիամյա ճյուղերը շատ ճկուն են, որի շնորհիվ օգտագործվում են կողովներ, զամբյուղներ գործելու համար։ Այդնպատակով հնուց մշակվելով, ներկայումս հայտնի են բազմաթիվ սորտեր ու այլատեսակներ։ Կեղևը պարունակում է 6֊14% տանիդներ, պիտանի է կոպիտ թել ստանալու համար։
Ամենուրեք օգտագործվում է թեք լանջերի ու ջրամբարների ափերի ձևավորման համար։ Խորհուրդ է տրվում մշակել որպես կենդանի ցանկապատ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 246։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի ճիպոտանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի ճիպոտանման» հոդվածին։ |