Ուջերու Նունուկկալ (անգլ.՝ Oodgeroo Noonuccal, նոյեմբերի 3, 1920(1920-11-03)[1][2][3], Stradbroke Island, Քվինսլենդ, Ավստրալիա - սեպտեմբերի 16, 1993(1993-09-16)[1][2][3], Altona Meadows), Ավստրալիայի քաղաքական գործիչ, ստեղծագործ, մանկավարժ և Ավստրալիայի աբորիգենների պաշտպան[4]։ Ուջերու Նունուկկալը ճանաչվել է որպես գրող ու դարձել առաջին ավստրալիացի աբորիգենը (նախաբնիկ), որ պոեզիայի գիրք է հրապարակել[5]։

Ուջերու Նունուկկալ
 
Մասնագիտություն՝ բանաստեղծուհի, իրավապաշտպան և գրող
Ծննդյան օր նոյեմբերի 3, 1920(1920-11-03)[1][2][3]
Ծննդավայր Stradbroke Island, Քվինսլենդ, Ավստրալիա
Վախճանի օր սեպտեմբերի 16, 1993(1993-09-16)[1][2][3] (72 տարեկան)
Վախճանի վայր Altona Meadows
Քաղաքացիություն  Ավստրալիա
Զավակներ Dennis Walker?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1942 թվականին Ուջերու Նունուկկալը ծառայության է անցել Ավստրալիայի կանանց բանակում այն ​​բանից հետո, երբ Սինգապուրի անկման ժամանակ նրա երկու եղբայրները գերի են ընկել Ճապոնիայի կայսերական բանակի կողմից։ Բրիսբենում նա ծառայության է անցել որպես ազդանշորդ, ուր հանդիպել է բազում սևամորթ ամերիկացի զինվորների, ինչպես նաև եվրոպական ծագումով ավստրալիացիների։ Այս շփումներն օգնեցին աբորիգենների իրավունքները պաշտպանելու նրա հետագա գործունեության հիմքը դնելու[6]։ 1940-ական թվականներին նա ընդունվել է Ավստրալիայի Կոմունիստական կուսակցության շարքերը[7]։

1960-ական թվականներին Նունուկկալը դարձել է նշանավոր քաղաքական գործիչ ու գրող։ Դաշնային խորհրդում զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը Քվինսլենդի նահանգի Տոռեսի նեղուցի (FCAATSI) բնակիչների վիճակը բարելավելու գծով[8] և մասնակցել մի շարք այլ քաղաքական կազմակերպությունների։ Նա առանցքային դեմքն է եղել Ավստրալիային սահմանադրությունը փոխելու ժամանակ, որպեսզի ապահովի աբորիգենների լիիրավ քաղաքացիությունը՝ 1965 թվականին համոզելով վարչապես Ռոբերտ Մենզիսին, իսկ 1966 թվականին՝ նրա իրավահաջորդ Հարոլդ Հոլթին[9]։ 1963 թվականին՝ գործուղման ժամանակ, նա պատմել է Ռոբերտ Մենզիսին աբորիգենների իրական կյանքի մասին։ Վարչապետը նրան ալկոհոլ է առաջարկել, ինչից հետո Նունուկկալն ասել է, որ Քվինսլենդում նման առաջարկի համար կբանտարկեին, իսկ իրեն՝ առաջարկն ընդունելու դեպքում։ Ռոբերտ Մենզիսն ապշած էր[10][11]։

Նունուկկալը շատ գրքեր է գրել, սկսելով «We Are Going» (1964)՝ աբորիգեն կնոջ կողմից հրապարակված առաջին գրքից[12]։ Նրա առաջին գիրքը հսկայական հաջողություն է ունեցել և նրան թույլ տվել Ավստրալիայի ամենավաճառվող բանաստեղծի՝ Կլարենս Դենիսի հետ նույն շարքում լինելու[13]։ Քննադատների արձագանքը, սակայն, տարբեր էր, որոշ քննադատներ հարցադրում էին առաջ քաշել, թե արդյոք Նունուկկալը, լինելով աբորիգեն, իսկապես կարող էր ինքը գրել։ Այլ քննադատների դուր չէր գալիս նրա բանաստեղծությունների լավատեսությունը, համարում էին, որ դա քարոզչություն է, ոչ թե իսկական պոեզիա[14]։ Ուջերու Նունուկկալն ընդունում էր իր պոեզիայի գաղափարախոսությունը և իր ոճը նկարագրում որպես «կարգախոս, քաղաքացիական գրող, պարզ ու հասկանալի»[15]։ Նա ցանկացել էր ամենալայն լսարանին փոխանցել սեփական ծագման հպարտությունը, մասսայականացնել հավասարությունը և աբորիգենների իրավունքները[16]։

1972 թվականին Նունուկկալն անշարժ գույք է ձեռք բերել Հյուսիսային Ստրեդբրոկ կղզում, որն անվանել է Մունգալբա (նստելու տեղ) և հիմնել է «Noonuccal-Nughie» կրթամշակութային կենտրոնը[4]։ 1977 թվականին «Ստվեր քույրեր» անունով վավերագրական ֆիլմ է նկարահանվել նրա կյանքի մասին։ Ռեժիսորն ու պրոդյուսերը Ֆրենկ Հեյմանսն էր, իսկ օպերատորը՝ Ջեֆ Բերթոնը։ Ֆիլմում ցուցադրվել է նրա վերադարձը Մունգալբա և կյանքն այնտեղ[17]։ 1987 թվականին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել է Մունգալբայի իր կրթական ծրագրերից՝ ասելով, որ «վերջին 17 տարիների ընթացքում կղզում ունեցել է 26 500 երեխա, սպիտակ ու սև երեխաներ։ Եվ եթե լինեին նաև կանաչ երեխաներ, ես նրանց էլ կընդունեի։ Ես դալթոնիկ եմ։ Նրանց սովորեցնում եմ աբորիգենների մշակույթը, սովորեցնում են բնության հավասարակշռությունը»[18]։ Ուջերու Նունուկկալը նվիրվել է կրթության գործին, համագործակցել համալսարանների հետ՝ ստեղծելու մանկավարժական ծրագրեր, որոնք բարելավում են ուսման որակը Ավստրալիայի դպրոցներում[19]։

1974 թվականին Նունուկկալը Բրիտանական ավիաընկերության ինքնաթիռում էր, որն առևանգվել է Պաղեստինի ազատագրման համար պայքարող ահաբեկիչների կողմից։ Առևանգողները կրակել են անձնակազմի անդամի և ուղևորի վրա և ստիպել ինքնաթիռի օդաչուներին թռչել աֆրիկյան ուղղությամբ։ Գերության երեք օրերի ընթացքում նա, օգտագործելով բութ մատիտն ու գրպանի անձեռոցիկը, գրել է երկու բանաստեղծություն՝ «Commonplace» и «Yusuf (Hijacker)»[20]։

1983 թվականին Ուջերու Նունուկալը մասնակցել է Քվինսլենդ նահանգի ընտրություններին՝ որպես Ավստրալիայի դեմոկրատների թեկնածու Ռեդլենդս ընտրատարածքում։ Նրա նախընտրական քարոզարշավը կենտրոնացած էր շրջակա միջավայրի պաշտպանությանն ու աբորիգենների իրավունքներին նպաստող քաղաքականության շուրջ[21]։ 1988 թվականին նա իր անունը՝ Քեթլին Ջին Մերի Ռուսկա, փոխել է․ Ուջերու նշանակում է թեյի ծառ, Նունուկկալ իր ցեղի անունն է[22]։ Մահացել է 1993 թվականին Վիկտորիա քաղաքում 72 տարեկան հասակում[4]։ 2016 թվականին քվինսլենդական պոեզիայի փառատոնին ցուցադրվեց բնիկ ժողովուրդներ ծրագիր, որը ներառում էր Ուջերու Նունուկկալի անունով առաջին մրցանակը[23]։

Մշակույթում խմբագրել

Սեմ Ուոթսոնը դրամա է գրել «Oodgeroo: Bloodline to Country» անունով՝ նվիրված Ուջերու Նունուկկալին։ Այն հիմնված է Ուջերու Նունուկկալի իրական կյանքի վրա, երբ նա պաղեստինցի ահաբեկիչների կողմից առևանգված ինքնաթիռում էր՝ Նիգերիայում համաշխարհային սև-աֆրիկյան արվեստի և մշակույթի փառատոնի հանձնաժողովի նիստից տուն վերադառնալիս[24]։

Ուջերու Նունուկկալի պոեզիայի հիման վրա երաժշտություն է գրվել բազմաթիվ կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են՝ Քրիստոֆեր Գորդոնը, Քլեր Մաքլինը, Սթիվեն Լիքը, Էնդրյու Ֆորդը, Փոլ Սթենհոփը, Ջոզեֆ Թվիստը[25]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

 
Ուջերու Նունուկկալի անունով հուշատախտակը

Ուջերու Նունուկկալը մի քանի գրական մրցանակներ է ստացել, այդ թվում՝ Մերի Գիլմորի կրծքանշանը (1970), Ջեսսի Լիթչֆիլդի մրցանակը (1975) և Ավստրալիական գրողների եղբայրության մրցանակը։ 1979 թվականին նա ԱՄՆ-ի սևամորթ կինոգործիչների փառքի սրահի կողմից կազմակերպված Micheaux Awards,մրցանակաբաշխության ժամանակ նա արժանացել է վեցերորդ ամենամյա Օսկարին։ Նույն թվականին նա Միջազգային դերասանական մրցանակ է ստացել է իր «Ստվեր քույրեր» ֆիլմի համար[26]։ 1970 թվականին նա ստացել է Բրիտանական կայսրության շքանշան, բայց այն վերադարձրել է 1987 թվականին՝ ի նշան բողոքի Ավստրալիայի երկուհարյուրամյակի տոնակատարություններին՝ աբորիգենների կյանքի մասին հայտարարություն անելու համար[22][4]։ 1991 թվականին իր անունով հուշատախտակը առաջիններից մեկն էր, որը տեղադրվեց Sydney Writers Walk-ում, իսկ 2009-ին, Q150-ի տոնակատարությունների շրջանակում, նա հայտարարվեց որպես Քվինսլենդի սրբապատկերներից մեկը՝ «Ազդեցիկ ստեղծողի» դերի համար[27]։ Քվինսլենդ նահանգում 2017 թվականին ստեղծված Ուջերու ընտրատարածքը կոչվել է նրա պատվին[28]։

Աշխատանքներ խմբագրել

Բանաստեղծություններ խմբագրել

  • Municipal Gum (1960)
  • «A Song of Hope» (1960)
  • We are Going: Poems (1964)
  • The Dawn is at Hand: Poems (1966)
  • Ballad of the Totems (1966)
  • The Past (1970)
  • White Australia (1970)
  • All One Race (1970)
  • Freedom (1970)
  • Then and Now (1970)
  • Last of His Tribe (1970)
  • My People: A Kath Walker collection (1970)
  • No More Boomerang (1985)
  • Then and now (1985)
  • Kath Walker in China (1988)
  • The Unhappy Race (1989)
  • The Colour Bar (1990)
  • Let Us Not Be Bitter (1990)
  • Oodgeroo (1994)

Մանկական գրականություն խմբագրել

  • Stradbroke Dreamtime (1972)
  • Father Sky and Mother Earth (1981)
  • Little Fella (1986)
  • The Rainbow Serpent (1988)

Վավեգրական գրականություն խմբագրել

  • Towards a Global Village in the Southern Hemisphere (1989)
  • The Spirit of Australia (1989)
  • Australian Legends And Landscapes (1990)
  • Australia’s Unwritten History: More legends of our land (1992)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Land, Clare (2013 թ․ սեպտեմբերի 16). «Oodgeroo Noonuccal (1920–1993)». Australian Women's Archives Project. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Oodgeroo Noonuccal.» Encyclopedia of World Biography Supplement, Vol. 27. Gale, 2007
  6. «Indigenous defence service - The Australian War Memorial». www.awm.gov.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  7. Abbey, Sue. «Noonuccal, Oodgeroo (1920–1993)». Australian Dictionary of Biography. National Centre of Biography, Australian National University. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  8. Cochrane, (1994), p. 67; Elaine Darling, They spoke out pretty good: politics and gender in the Brisbane Aboriginal Rights Movement 1958—1962 (St Kilda, Vic.: Janoan Media Exchange, c1998.), p. 189.
  9. Cochrane, (1994), p. 63.
  10. «Oodgeroo Noonuccal (Kath (Ruska) Walker)». Reconciliation Australia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  11. Moreton-Robinson A. Talkin' Up to the White Woman: Aboriginal Women and Feminism. — University of Queensland Press, 2000. — С. 153. — (UQP Black Australian writers). — ISBN 9780702231346
  12. «Maori and Aboriginal Women in the Public Eye: Representing Difference, 1950-2000». ANU E Press. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  13. Mitchell, (1987), pp. 200-2.
  14. Rooney, Brigid, Literary activists: writer-intellectuals and Australian public life (St Lucia, Qld.) : University of Queensland Press, 2009, pp. 68-9
  15. Kath Walker, «Aboriginal Literature» Identity 2.3 (1975) pp. 39-40
  16. Cochrane, (1994), p. 37
  17. «Shadow Sister: A Film Biography of Aboriginal Poet Kath Walker (Oodgeroo Noonuccal), MBE». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  18. Mitchell, (1987), p. 206.
  19. Rhonda Craven, «The role of teachers in the Year of Indigenous people: Oodgeroo of the Tribe Noonuccal (Kath Walker)», Aboriginal Studies Association Journal, No. 3 (1994), p. 55-56.
  20. Powell, Marg; Rickertt, Jeff. «Kath Walker - Sick Bag Poem - Treasures from the Fryer Library». Library.uq.edu.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  21. Floyd, B., Inside Story, p. 71, Boolarong Press, Salisbury
  22. 22,0 22,1 «Encyclopedia of World Biography Supplement: Supplement (Mi-So): Oodgeroo Noonuccal Biography». Notable Biographies. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  23. «Queensland Poetry Festival». ATSICHS. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «Oodgeroo - Bloodline To Country». AustralianPlays.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  25. «Oodgeroo Noonuccal : Australian Music Centre». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  26. Who's Who of Australian Women. — Methuen Australia Pty Ltd, 1982. — ISBN 0454004370
  27. Bligh, Anna (2009 թ․ հունիսի 10). «PREMIER UNVEILS QUEENSLAND'S 150 ICONS». Queensland Government. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  28. Queensland Redistribution Commission (2017 թ․ մայիսի 26). «Determination of Queensland's Legislative Assembly Electoral Districts» (PDF). Queensland Government Gazette. էջ 177. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուջերու Նունուկկալ» հոդվածին։