Ուպուաուտ (աստված)

պատերազմի աստված եգիպտական դիցաբանությունում

Ուպուաուտ (հին եգիպտ. «Ճանապարհ բացող», հուն. Օֆոիս), պատերազմի աստվածը եգիպտական դիցաբանությունում։ Ուպուաուտը գայլ - աստված էր, ով ուղեկցում էր մահացածներին Դուատում։ Պաշտամունքի կենտրոնական քաղաքը Ասյուտն է (հունահռոմեական ժամանակաշրջանում՝ Լիկոպոլիս)։ Որոշ գիտնականները կարծում են, որ Ուպուաուտը հետախույզ էր, ով մաքրում էր ճանապորհը՝ զորքերի հետագա առաջխաղացման համար[1]։

Ուպուաուտի արձանիկը Բրիտանական թանգարանում
wpN31
t Z2ss
E18
հիերոգլիֆներ
Ուպուաուտ

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե Ուպուաուտը դիտարկվում էր, որպես գայլ - աստված, ում անունով և կոչվել է Լիկոպոլիսը, այսինքն «գայլերի քաղաք»։ Նաև հավանական է, որ Ուպուաուտով թագավորական դրոշը ի սկզբանե եղել է փարավոնի խորհրդանիշ, ում նույնացնում էին գայլերի հատկանիշների հետ։ Ավելի ուշ նրան սկսեցին սրբացնել և օգտագործել, որպես թալիսման փարավոնին ուղեկցելու համար։ Բացի այդ, Ուպուաուտը պետք է ուղեկցեր փարավոնին որսի ժամանակ, այդ պատճառով նա կրում էր «սուր նետ» տիտղոսը, ավելի սուր քան աստվածների նետերը։

 
Այս նկարում փարավոն Դենը ջախջախում է ասիական գերիներին, կողքին պատկերված է Ուպուաուտով թագավորական դրոշը:

Ժամանակի ընթացքում Ուպուաուտի կապը պատերազմների ու մահվան հետ հանգեցրեց նրան, որ Ուպուաուտին սկսեցին դիտարկել, որպես մահացածների հոգիների համար Դուատում ճանապարհ բացող։

Ուպուաուտի մասին պատմող առասպելներից մեկում խոսվում է, որ նա ծնվել է Ուաջիթ սրբավայրում, որը գտնվում է Ստորին Եգիպտոսի սրտում։ Դրանից հետևում է, որ Ուպուաուտը մինչև հիմա համարվում է Վերին Եգիպտոսի աստվածներից մեկը և դարձել է Եգիպտոսի միավորումը խորհրդանշող թագավորական ծեսերի անբաժանելի մասը։ Ուպուաուտը ճանապարհ էր բացում թագավորի առաջ ոչ միայն կենդանության ժամանակ, այլ նաև մահացածների ճանապարհին։

 
Ուպուաուտով թագավորական դրոշը

Գայլի ու շնագայլի արտաքին տեսքի նմանության պատճառով, Ուպուաուտին սկսեցին նույնացնել Անուբիսի հետ, ում պաշտում էին Ասյուտ քաղաքում։ Արդյունքում նրան սկսեցին դիտարկել, որպես Անուբիսի տղա։ Շնագայլը հաճախ հանդես էր գալիս, որպես Սեթի որդի, ինչի պատճառով Ուպուաուտին հաճախ շփոթում էին Անուբիսի հետ։ Այս աստվածը առաջին անգամ հայտնվել է Սեթի I - ի Աբիդոսում գտնվող վանքում[2]։

Ուշ Բուրգերի տեքստերում Ուպուատին կոչում էին «Ռա» աստված, ով բարձրացավ հորիզոնի նկատմամբ, հնարավոր է, որպես «երկինք բացող»։ Ավելի ուշ թաղման տեքսերում Ուպուաուտը օգնում է «Շուրթերի կտրման» արարողությանը և ուղեկցում է մահացածին հանդերձյալ աշխարհ[2]։

Պատկեր խմբագրել

Հին եգիպտական արվեստում Ուպուաուտին պատկերում էին կամ գայլի կամ շնագայլի տեսքով կամ էլ մարդու տեսքով և գայլի կամ շնագայլի գլխով։ Նույնիսկ, եթե նրան պատկերում էին շնագայլի տեսքով, նա ուներ մոխրագույն ու սպիտակ մորթի, որը ակնարկում էր նրա նմանությունը գայլին։ Ինչպես նաև Ուպուաուտին պատկերում էին զինվորի հագուստով և այնպիսի ռազմական ատրիբուտների տարրերով, ինչպիսիք են՝ աղեղը և բուլավան։

Կենդանական ծագում խմբագրել

 
Եգիպտական գայլ

Եգիպտոսի կենդանական աշխարհի զանազանության մասին գիտելիքների բացակայության պատճառով, եվրոպացի եգիպտագետներին հանգել են սխալ համեմատման՝ Ուպուաուտին համեմատել են շնագայլի հետ, իսկ եգիպտացիները հստակ իմացել են, որ նա գայլ է։

Եգիպտական գայլը (անգլ.՝ Canis aureus lupaster) հայտնի է նաև, որպես աֆրիկական գայլ, ներկայումս այն ընդգրկված է ոսկե շնագայլերի ենթատեսակի մեջ, բայց մոլեկուլային ու ոսկրաբանական տվյալները ցույց են տվել, որ այս տեսակը միակն է իր ցեղում։ Նա միակ կենդանին է Եգիպտոսի, Լիբիայի և Եթովպիայի համար, չնայած ուշ պլեյստոցենում նրանց արեալը հասնում էր մինչև Պաղեստին։

Նրա ամենամոտ ազգականներն են եթովպական շնագայլերը, նաև հայտնի է, որպես կարմիր շնագայլ կամ թագավորական շնագայլ և հնդկական գայլերը։ Հին եգիպտացիների շները եղել են այդ առեղծվածային կենդանիներից մեկի կամ մի քանիսի ընտանի ենթատեսակները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pat Remler, Egyptian Mythology A to Z: A Young Readers Companion, Facts on File Inc., 2000. p. 170 Note: Remler's reference only states that Wepwawet's name means 'Opener of the ways'.
  2. 2,0 2,1 Remler, p. 170

Արտաքին հղումներ խմբագրել