Բացել գլխավոր ցանկը

Ուաջիթ կամ Ուտո (եգիպ.՝ W3ḏt / W3ḏjt - կանաչ)[1]), ներքին Եգիպտոսի հին եգիպտական կոբրա-աստվածուհի, ով փարավոնի իշխանության հովանավորն էրː Նեհբեթ գիշակեր թռչուն աստվածուհու հետ միասին հանդիսանում է Երկու երկրների աստվածը (նախկինում եղել են ստորին և վերին Եգիպտոս), հաճախ է հանդիպում Ուրեյ արքայատոհմի ադամանդե թագերի վրա[2]:

Ուաջիթ
Wadjet N5139 mp3h8831.jpg
Տեսակհին եգիպտական աստվածություն և պատերազմի աստված
ԴիցաբանությունԵգիպտական դիցաբանություն
Սեռիգական
Wadjet Վիքիպահեստում

ԱնունԽմբագրել

 
Նկարում Նեֆերտումը նստած է լոտոս ծաղիկի վրա, երկու երկրների տիրուհիների միջև (Ուաջիթ և Նեհբեթ): Դեմդերի տաճար, հռոմեական ժամանակաշրջան:

Անունի ձևը նույնականացնում են ստորին Եգիպտոսի խորհրդանիշ՝ պապիրուս բույսի հետː Նաև այն թարգմանաբար նշանակում է «կանաչ», քանի որ Ուաջիթը համարվում էր «կանաչ բուսականություն կրող»[1]ː

ՆկարագրությունԽմբագրել

Նկարագրվել է կանգնած կոբրայի կամ Ստորին Եգիպտոսի կարմիր թագը գլխին կրող կնոջ տեսքով: Հիբիսում հանդիպում է նկարագրություններ որտեղ աստվածուհին ունի առյուծի գլխով կնոջ տեսք[1]: Ավելի ուշ ժամանակներում Ուաջիթը նկարագրվել է առյուծի գլխով կնոջ տեսքով՝ զարդարված իր նախնական խորհրդանիշ կոբրայով: Կապվելով արևային սիմվոլների հետ երբեմն ավելացվում էին արևի սկավառակ:

ԴիցաբանությունԽմբագրել

Պապիրուսագույն աստվածուհին հին եգիպտական դիցաբանության մեջ է մտել որպես երիտասարդ Գոռի ստնտուː Նա օգնել է Գոռի մայր Իսիդային փրկել երեխային դավաճան Սետայից, երբ որ նա հայտնվել էր Դելիտի թփուտներում: Հին հունական Ապոլոնի և Լատոնի պատմություններում կա այս միֆի համարժեք միֆը: Ապոկոնի և Լատոսնի Դելոսում մնալը հանգեցրեց նրան, որ Ուտոյին հելլենական ժամանակաշրջանում սկսեցին նույնացնել Լատոնի հետ: Փարավոնները Ուաջիթին և Նեհբեթին համարում էին իրենց թագավորական իշխանության և պատերազմներում անպարտելիության, Ստորին և Վերին Եգիպտոսների պաշտպանն ու հովանավոր աստվաշուհին: Այն հանդիսանում է Ուրեյ արքայատոհմի հիմնական ոճավորվածության մասերիցː

 
Ուրեյը Ջերոսի բուրգի վրա:

Ք. հ. IV դարի հերոգլիֆիկան ցույց է տալիս, որ եգիպտացիները ունեցել են օձի հերոգլիֆ, որին անվանում էին «ուրե», այն հունարեն նշանակում է «վասիլիսկ» և «անվերջություն»: Եգիպտացիները հավատում էին, որ այս տեսակի օձերը անմահ են, և որ նրանք շնչառությամբ կարող են սպանել ցանկացած արարածի[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Rolf Felde Ägyptische Gottheiten. — 2. — Wiesbaden: R. Felde Eigenverlag, 1995. — С. 68.
  2. Michael Rice Who's Who in Ancient Egypt. — Routledge, 2002. — С. 88. — 320 с. — ISBN 9781134734207
  3. Гораполлон О том, как [египтяне] изображают вечность // Иероглифика : Книга первая / Пер. с др.-греч. А. Г. Алексаняна.