Ուոլթեր Մարտի (Ուոլլի) Շիրա կրտսեր (անգլ.՝ Walter Marty Schirra Jr., մարտի 12, 1923(1923-03-12)[1], Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 3, 2007(2007-05-03)[2], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։

Ուոլթեր Շիրա
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1923(1923-03-12)[1]
ԾննդավայրՀաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 3, 2007(2007-05-03)[2] (84 տարեկան)
Մահվան վայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գերեզմանծով
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNew Jersey Institute of Technology?, United States Naval Test Pilot School?, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Dwight Morrow High School?
ՄասնագիտությունUnited States Naval Aviator, տիեզերագնաց, ինքնակենսագիր, փորձարկիչ օդաչու, military flight engineer և գործարար
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆԱՍԱ
Կայքwallyschirra.com
 Wally Schirra Վիքիպահեստում

Ավարտել է Անապոլիսի (Մերիլենդի նահանգ) ռազմածովային ակադեմիան (1945)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1962 թվականի հոկտեմբերի 3-ին, «Մերկուրի» տիեզերանավով Երկրի շուրջը կատարել է 6 պտույտ, 1965 թվականի դեկտեմբերի 15—16-ին, Թ․ Սաաֆորդի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-6» տիեզերանավով։ 1965 թվականի դեկտեմբերի 15-ին «Ջեմինի-6» և «Ջեմինի-7» (ուղեծրում էր 1965 թվականի դեկտեմբեր 4-ից) տիեզերանավերը մոտեցել են մինչև 1 կմ հեռավորությամբ։ Խմբային թռիչքը տևել է 5,5 ժ։ 1968 թվականի հոկտեմբերի 11—22-ին, Ուոլթեր Քանինգեմի և Դոն Այզլիի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-7» տիեզերանավով։ Թռիչքի ընթացքում Շիրան անցկացրել է «Ապոլլոն տիեզերանավի հիմնական բլոկի առաջին թռիչքային փորձարկումը։ Երեք թռիչքների ընթացքում տիեզերքում եղել է 295 ժամ 13 րոպե։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Շիրա» հոդվածին։