Ուոլես Ստեգներ
Ուոլես Էրլ Ստեգներ (անգլ.՝ Wallace Earle Stegner, փետրվարի 18, 1909[1][2][3], Lake Mills, Ուինեբագո շրջան, Այովա, ԱՄՆ - ապրիլի 13, 1993[1][2][3], Սանտա Ֆե, ԱՄՆ), ամերիկացի պատմաբան, գրող, պատմվածքների հեղինակ, դասախոս և էնվայրոնմենթալիստ, որին հաճախ անվանում են «արևմտյան գրողների դեկան»[6]։ 1972 թվականին ստացել Է Պուլիտցերյան մրցանակ, 1977 թվականին՝ ԱՄՆ-ի ազգային Գրքի մրցանակ։ Դասավանդել է Վիսկոնսինի, Հարվարդի և Սթենֆորդի համալսարաններում։ Գրել է ինչպես գեղարվեստական, այնպես էլ գիտահանրամատչելի ստեղծագործություններ, որոնցում պատմել է ամերիկյան Արևմուտքի բնության գեղեցկության մասին և կոչ արել պաշտպանել շրջակա միջավայրը։
Ուոլես Ստեգներ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1909[1][2][3] |
Ծննդավայր | Lake Mills, Ուինեբագո շրջան, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 13, 1993[1][2][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Ֆե, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Այովայի համալսարան, Յուտայի համալսարան և Արևելյան ավագ դպրոց |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, վիպասան, բնապահպան, կենսագիր և բնագետ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Սթենֆորդի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Այովա նահանգի Լեյք-Միլս քաղաքում։ Նրա հայրը՝ Ջորջ Ստեգները, ըստ Ստեգների[7][8][9], «հոգու քոչվոր» էր, և Ուոլեսի մանկության և պատանեկության տարիներին ընտանիքը հաճախ տեղափոխվում էր Արևմտյան ԱՄՆ-ի մի քաղաքից մյուսը, ինչի պատճառով Ստեգները մեծացել է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Գրեյթ Ֆոլսը, Մոնտանա, Սոլթ Լեյք Սիթի, Յուտա և Իստենդ գյուղում, Սասկաչևան նահանգ (Կանադա)։ Իր կյանքի այս շրջանի մասին նա գրել է իր ինքնակենսագրականում ՝ «կոյոտ», նշելով, որ «ապրել է ութ նահանգների քսան վայրերում և Կանադայում»։ Հիլդայի (ծնվ.Փոլսոն) և Ջորջ Սթիգլերի որդին էր։ Ամառն անցկացրել է Վերմոնտի Գրինսբորո քաղաքում։ Յուտայում իր կյանքի ընթացքում նա միացավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սկաուտների ջոկատին (չնայած ինքը պրեսբիտերական էր դավանանքով) և ստացավ Eagle Scout մրցանակը։ 1930 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան Յուտայի համալսարանում։ Սովորել է նաև Այովայի համալսարան, որտեղ 1932 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1935 թվականին՝ դոկտորի աստիճան[10]։
1934 թվականին ամուսնացել է Մերի Ստյուարտ Փեյջի հետզ։ 59 տարի շարունակ նրանք կազմել են «յուրահատուկ հարմարության մասնավոր գրական գործընկերություն», ինչպես գրել է Արթուր Շլեսինգեր կրտսերը նրանց մասին։ Մահացել է 1993 թվականի ապրիլի 13-ին Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում՝ ավտովթարից առաջացած բարդությունների հետևանքով, որին նա ենթարկվել էր նույն թվականի մարտի 28-ին՝ 84 տարեկան հասակում։
Ստեգների որդին՝ Փեյջ Ստեգները, դարձավ նաև գրող, էսսեիստ, բնագետ գրող և Սանտա Կրուսի Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Փեյջն ամուսնացած է արձակագիր Լին Ստեգների հետ։ Փեյջը «American Places» գրքի համահեղինակն է եղել հոր հետ և 2008 թվականին խմբագրել է Ուոլաս Ստեգների նամակների ժողովածուն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://www.nationalbook.org/books/the-spectator-bird/
- ↑ 5,0 5,1 5,2 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Evelyn Boswell (2006 թ․ հոկտեմբերի 5). «New Stegner professor to hit the ground running». Montana State University News Service. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Wilson, John (2008 թ․ մայիսի 18). «That Stegner Fellow». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Wilderness.net — Wallace Stegner». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Wallace Stegner Biography — eNotes.com».
{{cite web}}
:|archive-url=
requires|url=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն) - ↑ William H. Honan, "Wallace Stegner Is Dead at 84; Pulitzer Prize-Winning Author, " Արխիվացված 2019-06-04 Wayback Machine New York Times, April 15, 1993.
Արտաքին հղումներ
խմբագրել- Wallace-Stegner // Encyclopedia Britannica(անգլ.)