Ուկրաինայի եվրոպական կուսակցություն

Ուկրաինայի եվրոպական կուսակցություն (ՈՒԵԿ), Ուկրաինայի քաղաքական կուսակցություն, որը Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 2006 թվականի օգոստոսի 3-ին, հանդես է գալիս սոցիալական լիբերալիզմի օգտին, այն է՝ պետությունը պետք է աջակցի ներդաշնակ հասարակական հարաբերություններին. ստեղծի պատշաճ պայմաններ ազատ մրցակցության համար, թույլ չտա շուկայական մենաշնորհների ձևավորում և պաշտպանի բնակչության ավելի թույլ խավերին։ Հանդես են գալիս բարեփոխումների օգտին, որոնք ուկրաինացիների կյանքի սոցիալական չափանիշները կբարձրացնեն, դրանք հասցնելով եվրոպական մակարդակի։ Աջակցում է Եվրամիությանը Ուկրաինայի ինտեգրմանը։ Ի սկզբանե կուսակցությունը գլխավորում էր Նիկոլայ Մոսկալենկոն, 2006 թվականի դեկտեմբերից՝ Նիկոլայ Կատերինչուկը։ 2013 թվականի օգոստոսին կուսակցությունն ուներ ավելի քան 5000 անդամ։

Ուկրաինայի եվրոպական կուսակցություն
Європейська партія України
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
ԵրկիրՈւկրաինա
ԱռաջնորդՆիկոլայ Կատերինչուկ
ԿարգախոսՄեր նպատակը Եվրոպան է
Հիմնադրված2006 թվականի օգոստոսի 3
Գաղափարախոսությունլիբերալիզմ
ՇտաբԿիև, Ուկրաինա
Կայքepu.in.ua
(ուկր.), (ռուս.), (անգլ.)]
 European Party of Ukraine Վիքիպահեստում

Կուսակցության պատմություն խմբագրել

Հիմնական խմբագրել

Ուկրաինայի եվրոպական կուսակցությունը գրանցվել է 2006 թվականի օգոստոսի 3-ին։ ՈՒԵԿ-ի ղեկավար մարմինները դարձել են Նիկոլայ Կատերինչուկի մտերիմ մարդիկ։ Կուսակցության ղեկավար է ընտրվել Նիկոլայ Մոսկալենկոն, նրա տեղակալն է դարձել Վիկտոր Զավալնին, վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի նախագահ դարձել է Կատերինչուկի քարտուղարը՝ Վիկտորիա Պետլիչկոն։ Ավելի ուշ Կատերինչուկը ստիպված էր եղել սկանդալի պատճառով լքել «Մեր Ուկրաինա» քաղաքական կուսակցություն։ 2007 թվականի սեպտեմբերին Նիկոլայ Կատերինչուկն ընտրվել է քաղաքական ուժի առաջնորդ։

2007 թվականի օգոստոսին Ուկրաինայի Եվրոպական կուսակցությունը գրանցել է իր խորհրդանիշը։ Կուսակցության դրոշն ու տարբերանշանն իրենից ներկայացնում է կապույտ գույնի ուղղանկյուն, որի վրա պատկերված է դեղին գույնի 9 աստղերից բաղկացած օվալ, որի մեջ աջ կողմից տեղավորվում է «Ուկրաինայի Եվրոպական կուսակցություն» անվանումը։

2007 թվականի խորհրդարանական ընտրություններ խմբագրել

Ուկրաինայի եվրոպական կուսակցությունը ընդգրկվել է Ուկրաինայի Ազգային-ժողովրդավարական ուժերի «Մեր Ուկրաինա՝ Ժողովրդական ինքնապաշտպանություն» միասնական «մեգաբլոկում» 2007 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու համար։ Ընտրությունների արդյունքներով «Մեր Ուկրաինա՝ Ժողովրդական ինքնապաշտպանություն» դաշինքը զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 14,15 %-ը (72 տեղ խորհրդարանում)։ Նիկոլայ Կատերինչուկը (№ 5-ը ցուցակում) ընտրվել է Գերագույն ռադայի պատգամավոր, որը միակն էր Ուկրաինայի եվրոպական կուսակցությունից։

Կիևի քաղաքային ղեկավարի և 2008 թվականի Կիևի քաղաքային խորհրդի արտահերթ ընտրություններ խմբագրել

2008 թվականի մայիսի 25-ի ընտրություններին համատեղ մասնակցելու համար Ուկրաինայի եվրոպական կուսակցությունը և «Եվրոպական պլատֆորմ» կուսակցությունը ձևավորել են «Նիկոլայ Կատերինչուկի բլոկ» ընտրական դաշինքը[1]։ Կիևի քաղաքային ղեկավարի թեկնածու է դարձել Ուկրաինայի Եվրոպական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Կատերինչուկը։ Նիկոլայ Կատերինչուկի դաշինքը ստացել է ընտրողների ձայների 3.47 %-ը և 5 մանդատ (120-ից) Կիևի քաղաքային խորհրդում։ Նիկոլայ Կատերինչուկը ստացել է ձայների 4,43 %-ը և Կիևի քաղաքային ղեկավարի ընտրություններում զբաղեցրել է 5-րդ տեղը[2]։

2010 թվականի նախագահական և տարածաշրջանային ընտրություններ խմբագրել

2010 թվականի նախագահական ընտրություններում Ուկրաինայի Եվրոպական կուսակցությունը պաշտպանել Է Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը։

2010 թվականի տեղական ընտրություններում Ուկրաինայի Եվրոպական կուսակցությունն ընդհանուր առմամբ երկրում ստացել է ընտրողների ձայների մոտ 2 %-ը։ Եվրոպական կուսակցությունը ընտրություններին մասնակցել է տասնյոթ մարզերում և տարբեր մակարդակների խորհրդով ստացել է 140 պատգամավորական մանդատ։ Ուկրաինայի Եվրոպական կուսակցության ներկայացուցիչները պատգամավորական մանդատների առավելագույն քանակ են ստացել Իվանո-Ֆրանկովսկում (27), Լվովում (45) և Սումսկում (36)։ Կուսակցությունը 1 մանդատ է ստացել Կիևի միամանդատ շրջանի խորհրդի ընտրություններում[3]։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններ խմբագրել

2012 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում Ուկրաինայի Եվրոպական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել Վիննիցկայում, Վոլինսկում, Դոնեցկում, Իվանո-Ֆրանկովսկում, Պոլտավայում և Սումսկում։ Բազմամանդատ շրջանում Ուկրաինայի Եվրոպական կուսակցությունը պատգամավորի թեկնածուների ցուցակ չի ներկայացրել։ Հաղթանակ է տարել կուսակցության առաջնորդ Նիկոլայ Կատերինչուկը № 13 մեծամասնական ընտրատարածքում (Կալինովսկի, Խմելնիցկի, Կազատինի շրջան, Վիննիցկայա մարզ)՝ ստանալով ձայների 64,34 %-ը[4]։

Կիևի քաղաքային ղեկավարի և 2014 թվականի Կիևի քաղաքային խորհրդի արտահերթ ընտրություններ խմբագրել

Կիևի քաղաքային ղեկավարի և Կիևի պատգամավորների ընտրությունները նշանակված էին 2014 թվականի մայիսի 25-ին։ Կուսակցության առաջնորդ Նիկոլայ Կատերինչուկը Կիևի քաղաքային ղեկավարի պաշտոնի համար նախընտրական արշավ է սկսել՝ ունենալով կիևցիների զգալի աջակցություն[5][6]։

Կուսակցության կառուցվածք խմբագրել

Կուսակցության առաջնորդ խմբագրել

Ուկրաինայի Եվրոպական կուսակցության ղեկավարը Նիկոլայ Կատերինչուկն է՝ Ուկրաինայի VI, V, VI և VII գումարումների ժողովրդական պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, մեծ քաղաքականությունից առաջ աշխատել է իրավագիտության ոլորտում։ 2004 թվականին Ուկրաինայի Գերագույն դատարանում պաշտպանել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի շահերը։

Ղեկավար մարմիններ խմբագրել

  • Կուսակցության համագումար (գումարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ, որոշվում է կուսակցության ռազմավարությունը, ընտրվում է առաջնորդ)։
  • Կուսակցության խորհուրդ (անցկացվում է մեկ-երկու ամիսը մեկ)։
  • Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտե (իրականացնում է կուսակցության գործունեության կազմակերպական, տեղեկատվական, վերլուծական և ռեսուրսային ապահովումը, կուսակցության կենտրոնական ղեկավար մարմինների որոշումների, կուսակցության ղեկավարի կարգադրությունների և հանձնարարականների կատարման գործնական ապահովումը)։

2012 թվականի փետրվարից կենտրոնական գործադիր կոմիտեն գլխավորում է Վիտալի Շչերբենկոն։ 2013 թվականի օգոստոսից Եվրոպական կուսակցությունը տարածաշրջանային կազմակերպություններ ունի Ուկրաինայի 20 մարզերում (Վիննիցկայա, Վոլինսկի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զակարպատսկի, Զապորոժսկայա, Իվանո-Ֆրանկովսկի, Կիևի, Կիրովոգրադի, Լուգանսկի, Լվովի, Նիկոլաևսկի, Օդեսայի, Պոլտավսկի, Սումսկի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկի, Չերկասսկի, Չերնիգովսկայայի) և Կիևում։

Կուսակցության գաղափարախոսություն խմբագրել

Կուսակցությունը որդեգրել է սոցիալ-լիբերալիզմի հիմնական սկզբունքները, որով նրանք միջամտում են տնտեսական գործընթացներին՝ մենաշնորհների դեմ պայքարելու և մրցակցային շուկայական միջավայրին աջակցելու նպատակով։ Հասարակությունն օրինական հիմքեր պետք է ունենա այն դեպքում, եթե շահույթը չի համապատասխանում մարդու ընդհանուր բարօրության ավանդին, հարկերի միջոցով հանի այդ եկամտի մի մասը և վերաբաշխի այն սոցիալական կարիքների համար։ Հասարակության ամենաաղքատ խավերի կենսապայմանների բարելավումը կնպաստի ներքին շուկայի և տնտեսական աճին։

Գործունեության նպատակ և գերակա ուղղություններ խմբագրել

  • Ուկրաինայի ինտեգրումը եվրոպական տարածք որպես միասնական տարածք առանց ներքին սահմանների և աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների ազատ տեղաշարժի խոչընդոտների։
  • ուկրաինացիների կենսամակարդակը եվրոպական չափանիշներին մոտեցնելը համակարգային բարեփոխումների միջոցով։
  • Եվրոպական միության աջակցությունը որպես ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության հիմնարար ազատական սկզբունքների վրա հիմնված ինստիտուտ։
  • շրջակա միջավայրի պաշտպանությունը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառումը։
  • գենդերային խտրականության կանխարգելմանն ուղղված կրթական ակցիաների և օրենսդրական նախաձեռնությունների իրականացում։
  • երիտասարդների համար կրթական միջոցառումների կազմակերպում՝ Եվրոպական միության ինստիտուտների ստեղծման պատմությանը և գործունեության հիմքերին, առաջատար լիբերալ գաղափարախոսների և մտածողների գաղափարներին, ինչպես նաև Ուկրաինայի եվրոպական ինտեգրման առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով։

Եվրոպական գործունեության վեկտոր խմբագրել

  1. Նպաստել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։
  2. Ստանալ ԵՄ մուտք գործելու համար Ուկրաինայի քաղաքացիներին տալ վիզային ռեժիմի արտոնագրեր։
  3. Նպաստել Ուկրաինայի եվրաինտեգրմանը։
  4. Եվրոպական փորձի հարմարեցումը Ուկրաինայում հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։

Երիտասարդական Եվրոպական շարժում խմբագրել

«Երիտասարդական Եվրոպական շարժում» համաուկրաինական երիտասարդական հասարակական կազմակերպությունը Ուկրաինայի Եվրոպական կուսակցության երիտասարդական թևն է, որը ստեղծվել է 2009 թվականի։ Երիտասարդական Եվրոպական թևն ունի ներկայացուցչություններ Ուկրաինայի 19 մարզերում և նրա նպատակն է ձևավորել երիտասարդ ուժ, որի համար առաջնային են մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարական և լիբերալ սկզբունքները[7][8]։

Միջազգային համագործակցություն խմբագրել

Ուկրաինայի եվրոպական կուսակցությունը 2013 թվականի մայիսից դարձել է լիբերալների և Դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (Alliance of Liberals and Democrats for Europe), Եվրոպայի լիբերալ քաղաքական կուսակցությունների միավորում, որը ներառում է 50 կուսակցություն տարբեր երկրներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Европейская партия Украины и партия «Европейская платформа» создали Блок Николая Катеринчука». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Результаты досрочных выборов мэра Киева и депутатов киевского городского совета от 25 мая 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  3. Европейская партия Украины получила 2 % на местных выборах
  4. «Данные ЦИК». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. Катеринчук будет баллотироваться на следующих выборах мэра Киева
  6. Опрос GfK
  7. «Молодёжное Европейское Движение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. Молодёжное Европейское Движение - блог