Ուլրիխ Կաուֆման (մայիսի 31, 1840(1840-05-31), Գրինդեվալդ, Շվեյցարիա - մարտի 25, 1917(1917-03-25), Գրինդեվալդ, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնային ուղեկցորդ, որը ծնվել և մահացել է Գրինդելվալդ համայնքում։

Ուլրիխ Կաուֆման
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31, 1840(1840-05-31)
ԾննդավայրԳրինդեվալդ, Շվեյցարիա
Մահացել էմարտի 25, 1917(1917-03-25) (76 տարեկան)
Մահվան վայրԳրինդեվալդ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ՄասնագիտությունԼեռնային ուղեկցորդ

Առաջին եվրոպացիներից էր, որն արշավներ է կազմակերպել դեպի Նոր Զելանդիայի և Հիմալայների լեռնաշղթաները։

Կենսագրություն խմբագրել

1857 թվականի օգոստոսին Կաուֆմանը մասնակցել է Մյոնխ լեռան առաջին վերելքին։ 1856 թվականի հուլիսին վիեննացի բժիշկ Զիգմունդ Պորժեն գրինդելվալդցի ուղեկցորդ Քրիստիան Ալմերի հետ բարձրացել էր Յունգֆրաու լեռը։ Հաջորդ տարի նա վերադարձել էր, որպեսզի առաջին անգամ բարձրանար հանրահայտ Էյգեր լեռը։ Քրիստիան Ալմերը Ուլրիխ Կաուֆմանի ազգականն էր, և դրանով է գուցե բացատրվում այն փաստը, թե ինչպես էր 17-ամյա Կաուֆմանն ընդգրկվել Պորժեի ուղեկիցների թվում։ Նրանք ճանապարհ են ընկել օգոստոսի 13-ին, բայց պայմանները վատ էին և Էյգեր բարձրանալու փորձը տապալվել է հաջորդ օրը՝ մագլցողների ուշադրությունը սևեռելով հարևանությամբ գտնվող Մյոնխ լեռան վրա։ Նրանք հաղթահարել են Մյոնխի գագաթը օգոստոսի 15-ի կեսօրվա ժամը 15-ին այն բանից հետո, երբ Կաուֆմանը և նրա ուղեկիցները սառուցի մեջ 300 աատիճան էին փորել[1][2]։ Հաջորդ տարի Պորժեն այլ ուղեկիցների հետ կատարել է Էյգերի երկրորդ վերելքը[3]։

1882 թվականին Կաուֆմանը ստանձնել է Կուկի լեռ բարձրանալու առաջին փորձը Ուիլյամ Սպոտսվուդի Գրինի (իռլանդացի քահանա, ծովային կենսաբան և Ալպյան ակումբի անդամ) և շվեյցարացի ալպինիստ և հյուրանոցատեր Էմիլ Բոսի հետ[4]։ 1882 թվականի մարտի 2-ին նրանք փոթորկի պատճառով չեն կարողացել հաղթահարել գագաթն ընդամենը 60 մետր հեռավորության վրա։ Այդ լեռան ամբողջական վերելքը տեղի է ունեցել միայն 13 տարի անց[5]։

1883 թվականին Ուիլյամ Վուդման Գրեհամի գլխավորությամբ նա և Էմիլ Բոսը մասնակցել են Հիմալայներում առաջին լեռնագնացային արշավին։ Ի թիվս այլոց, նրանք հուլիսին մագլցել են նաև մոտակայքում գտնվող Դունագիրիի (հասնելով մոտ 6,900 մ) և Չանգաբանգ (6.864 մ, 22.520 ֆուտ) լեռները։ Այս մագլցումները խիստ վիճահարույց են, քանի որ իրականացվել են վատ քարտեզներով և դրանց գտնվելու վայրի սխալ ընկալմամբ։ Այնուամենայնիվ, այդ տարվա հոկտեմբերին Կաբրու լեռան 7,338 մետր (24,075 ֆուտ) արևելյան գագաթից 30 ոտնաչափ պակաս նրանց վերելքը հավանական է համարվում[6]։ Մինչ այդ ոչ ոք չէր բարձրացել ավելի քան 6,785 մետր (22,260 ֆուտ), չնայած հնարավոր է, որ ինկերը Ակոնկագուայի գագաթ (6,962 մ, 22.841 ֆտ) բարձրացած լինեին մինչկոլումբոսյան ժամանակաշրջանում։ Այդ պատճառով Կաուֆմանը, Բոսը և Գրեհեմը, հավանաբար, սահմանել են լեռնագնացության ոլորտում համաշխարհային բարձրության նոր ռեկորդ 350 կամ 550 մետրով և 26 տարի պահել այն, մինչև 1909 թվականին Աբրուցցիի դուքս Լուիջի Ամադեոյի արշավախումբը Կարակորում լեռնահամակարգում կհասներ մոտավորապես 7,500 մետր (24.606 ֆտ) բարձրության։

Այլ առաջին վերելքներ խմբագրել

  • 1861 - Շրեկհորնի առաջին վերելքը Փիթեր Միշելի, Լեսլի Ստեֆանի և Քրիստիան Միշելի հետ, հարավային կողմից, օգոստոսի 16-ին
  • 1862 - Գրոս-Ֆիշերհորնի առաջին վերելքը Ադոլֆ Ուորբերտոն Մուրի և քրիստիան Ալմերի հետ, հուլիսի 23-ին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. F.T. Wethered (1888) The First Ascent of the Monch, The Alpine Journal, Volume 13, pp 365-66.
  2. Gotlieb Studer (1869) Ueber Eis und Schnee, Volume 1, p. 144. (in German)
  3. Daniel Anker and Rainer Rettner, Chronology of the Eiger from 1252 to 2013
  4. Spotswood Green, Reverend William (1883). The High Alps of New Zealand, or A Trip to the Glaciers of The Antipodes with an Ascent of Mount Cook.
  5. Logan, H. (1990). Great peaks of New Zealand. Wellington: New Zealand Alpine Club. էջ 11. ISBN 0-86868-125-3.
  6. Blaser, Willy; Hughes, Glyn (2009). «Kabru 1883 - A Reassessment» (PDF). The Alpine Journal. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Bordes, Gérard (1976). Grande Encyclopédie de la Montagne (ֆրանսերեն). Vol. 6. Paris: Éditions Atlas.
  • Cunningham, C. D.; de Wiveleslie Abney, Sir William (1888). The pioneers of the Alps. Estes and Lauriat. էջեր 96-97.
  • «Ulrich Kaufmann». Dictionnaire historique de la Suisse (ֆրանսերեն). 2007. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.