Շրեկհորն (4,078 մ), լեռ Բեռնյան Ալպերում, Բեռն կանտոնի ամենաբարձր գագաթը։ Շրեկհորնը Եվրոպայում 4,000 մետրից ավել բարձրություն ունեցող ամենահյուսիսային գագաթն է։

Շրեկհորն
Schreckhorn.JPG
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Վարչատարածքային միավորԲեռն
ԼեռնաշղթաԲեռնյան Ալպեր
Բարձրությունը ծովի մակարդակից4078 մետր
Հարաբերական
բարձրություն
794 մետր

ԱշխարհագրությունԽմբագրել

Շրեկհորնը գտնվում է Գրինդելվալդից 10 կմ դեպի հարավ-արևելք՝ Վերին և Ստորին գրինդելվալդյան սառցադաշտերի միջև։ Տարածքը բաղկացած է անմարդաբնակ սառցադաշտերից, այդ թվում՝ Աարե և Ֆիշեր սառցադաշտերիը։ Լաուտերարհորն լեռը գտնվում է անմիջապես մերձակայքում և ունի գրեթե նույն բարձրությունը։ Բեռնյան Ալպերի ամենաբարձր գագաթ հանդիսացող Ֆինստերանհորն լեռը գտնվում է 6 կմ դեպի հարավ։

Երկրաբանորեն Շրեկհորնը Արմասիֆ լեռնազանգվածի մաս է կազմում։

Վերելքի պատմությունԽմբագրել

 
Շրեկհորնի տեսքը Յունգֆրաույոխ երկաթուղու Էյսմեեր կայարանից

Առաջին վերելքը տեղի է ունեցել 1861 թվականի օգոստոսի 16-ին Լեսլի Ստիվենի, Ուլրիխ Կաուֆմանի, Քրիստիան Միշելի և Պիտեր Միշելի կողմից։ Վերելքի նրանց ճանապարհն օգտագործվել է որպես երթուղի հաջորդ հիսուն տարվա ընթացքում, բայց այժմ այն հազվադեպ է օգտագործվում։

Գագաթ բարձրանալու փորձեր արվել էին դրանից առաջ մի քանի անգամ, մասնավորապես 1828 թվականին շվեյցարացի բնագետ ժոզեֆ Հուգիի և 1842 թվականին շվեյցարացի երկրաբան Պիեռ Ժան Էդուար Դեսորի կողմից։ Դեսորը հետագայում գրել է, որ «Շրեկհորնի վրա, որտեղ դեռ մարդ ոտք չէր դրել, դրոշ բարձրացնելն անդիմադրելի ցանկություն էր մեզ համար», բայց սխալմամբ նրանք բարձրացել էին Լաուտերհորն լեռը։

Հարավ-արևմտյան կողմով առաջին վերելքը կատարել են Ջոն Ուիքսը, Էդվարդ Բրանբին և Կլոդ Ուիլսոնը 1902 թվականի հուլիսի 26-ին։ Նրանք որոշել էին առանց տեղացի ուղեկցորդների օգնության բարձրանալ ամենազառիթափ հատվածով, և նրանց հաջողվել է հասնել գագաթին։ Հյուսիս-արևմտյան կողմով առաջին անգամ բարձրացել են Ջոն Ստեֆորդ Անդերսոնը և Ջորջ Պերսիվալ Բեյքերը ուղեկցորդներ Ուլրիխ Ալմերի և Ալյոս Պոլինջերի օգնությամբ 1883 թվականի օգոստոսի 7-ին[1]։

 
Լաուտերարհորն (ձախից կենտրոնում) և Շրեկհորն (աջից կենտրոնում) լեռների հյուսիս-արևելյան լանջերը Դիամանթստոկ լեռից նայելիս

Ավալանշի կողմից ոչնչացված Ստրալեգ լեռնատնակը փոխարինվել է Շրեկհորնի լեռնատնակով (2,520 մ)։ Շրեխհորն կարելի է բարձրանալ նաև Գլեքշտայնի (2317 մ) և Լաուտերար լեռնատնակներից (2,392 մ)։

Տես նաևԽմբագրել

  • 4000 մետր բարձրությամբ Ալպյան լեռնագագաթներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Helmut Dumler,Willi P. Burkhardt, Les 4000 des Alpes, 2-7003-1305-4
  • Dumler, Helmut and Willi P. Burkhardt, The High Mountains of the Alps, London: Diadem, 1994
  • Engel, Claire: Mountaineering in the Alps, London: George Allen and Unwin, 1971

Հետագա ընթերցանությունԽմբագրել

  • Smythe, Frank S., 'A Storm on the Schreckhorn', in Peaks, Passes and Glaciers, ed. W. Unsworth, London: Allen Lane, 1981. An attempt on the south-west ridge in 1925.

Արտաքին հղումներԽմբագրել