Ուլուպապ
Ուլուպապ կամ Ուլուբաբ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։
Բնակավայր | |
---|---|
Ուլուպապ | |
Երկիր | Արցախ |
Աշխարհագրական տեղեկություններ խմբագրել
Գտնվում է շրջկենտրոն Ասկերանից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Ասկերանի ու Մարտակերտի շրջանների սահմանագլխին։
Ընդհանուր տեղեկություններ խմբագրել
Անվանումն առաջացել է Հասան Ջալալյանների տոհմից սերված խոշոր հողատեր` Ուլի պապի անունից, ի դեպ տվյալ գյուղը նրա նստավայրն է եղել։ Ուլուպապը Արցախի հին բնակավայրերից է։ Մասնակիորեն կատարված հետախուզական աշխատանքների ժամանակ քարեդարյան շրջանի մարդու գործունեության հետքեր են արձանագրված ինչպես Արցախի մի շարք գյուղերում, այնպես էլ` Ուլուպապ գյուղի անտառում տեղակայված Պախրայի-կարան քարանձավներում[2]։ 1263 թվականին այստեղ կառուցվել է եկեղեցի, որն այժմ ոչ բարվոք վիճակում է։ 1920 թվականին այստեղ կար 60 տուն, 300 բնակիչ։ Ուլուբաբ գյուղում է ծնվել հայ խորհրդային փիլիսոփա, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ` Հրաչիկ Շաքարյանը։
Ուլուբաբ գյուղի մոտ է գտնվում Սուրբ Գևորգ վանքը, որը նաև երբեմն կոչվում է գյուղի անունով։ Այն կառուցվել է Շահնշահ Աշոտ թագավորի որդու կողմից՝ հայկական տոմարով 712թ.-ին (1263թ.), բայց տարբեր ժամանակաշրջաններում բազմիցս վերակառուցվել է[3]։
Ուլուբաբը Հայրենական մեծ պատերազմում խմբագրել
Հայրենական մեծ պատերազմին այս գյուղից մասնակցել է 55 մարդ, զոհվել են 22-ը[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Արցախի պատմություն։ Հնադարից մինչև մեր օրերը/Նախնադարյան հասարակությունը Արցախում
- ↑ Ճանաչե՛նք Արցախը. Ասկերան
- ↑ Ս.Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թ., էջ 143