Հրաչիկ Շաքարյան

հայ փիլիսոփա

Հրաչիկ Գրիգորի Շաքարյան (օգոստոսի 19, 1930(1930-08-19) - հունիսի 17, 2005(2005-06-17)[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970 թվականից), պրոֆեսոր (1973 թվականից), ԽՄԿԿ անդամ (1953

Հրաչիկ Շաքարյան
Ծնվել էօգոստոսի 19, 1930(1930-08-19)
Մահացել էհունիսի 17, 2005(2005-06-17)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփիլիսոփա
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (19541957 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ 1973-1977 թվականներին Բամակոյի (Մալի Հանրապետություն) բարձրագույն նորմալ դպրոցի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1979 թվականից աշխատում է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունում։

Գիտական աշխատությունները վերաբերում են հայ փիլիսոփայության պատմության, իմացաբանության և մեթոդաբանության հարցերին։ Հեղինակ է «Փիլիսոփայություն» (2005) ուսումնական ձեռնարկի։

Վախճանվել է 2005թ. հունիսի 17-ին Երևանում[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Բնության և հասարակության մասին գիտնականների միջազգային և Հայկական փիլիսոփայության ակադեմիաների անդամ։

Երկեր խմբագրել

  • Ա. Մ. Գարագաշյանի աշխարհայացքը, Երևան, 1962։
  • Ողջախոհության տեղը իմացության պրոցեսում, Երևան, 1965։
  • Մետաֆիզիկայի իմացաբանական էությունը, Երևան, 1967։
  • Փիլիսոփայությունը ստեղծագործության գաղտնիքների որոնումներում, Երևան, 2002։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ՀՐԱՉԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ
  2. «ՀՐԱՉԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ». publishing.ysu.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 473