Ուլունդի (անգլ.՝ Ulundi), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության Նատալ նահանգում։ Ըստ 2013 թվականի Հարավաֆրիկյան Հանարպետությունում անցկացված միջպետական մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 29 132 մարդ։

Քաղաք
Ուլունդի
անգլ.՝ Ulundi
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԵրկրամասՆատալ
ՇրջանԶուլուլենդ
Հիմնադրված է1873 թ.
Մակերես10,27 կմ²
ԲԾՄ490 մ
Բնակչություն29 132 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ035
Փոստային դասիչ3838[1][2]
Ուլունդի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Ուլունդի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է ինկոսների կողմից 1873 թվականին։ 1879 թվականի հուլիսի 4-ին Ուլունդի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել Ուլունդիի համար մղվող պատերազմ, որտեղ իրար դեմ կռվում էին անգլիացիները և զուլուցիները։ Կռիվը վերջացավ զուլուցիների ծանր պարտությամբ։

1994 թվականից մինչև 2004 թվականը, քաղաքը համարվում էր Նատալ նահանգի վարչական կենտրոնը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի արևելյան մասում, Սպիտակ Ումֆոլոզի ձախ ափին։ Նաև գտնվում է 165 կմ դեպի հյուսիս-արևելք Պիտերմարիցբուրգ նահանգից։ Ամենաբարձր կետը հասնում է 490 մետրի ծովի մակերեսից[3]։

Բնակչություն խմբագրել

2001 թվականի մարդահամարի արդյունքներով քաղաքի բնակչությունը կազմում է 18 420 մարդ, որոնցից 43,37 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք կազմում են ամբողջ բնակչության 56,63 %-ը։ Քաղաքի բնակչության 99,46 %-ը կազմում են Սևամորթները։ Սպիտակամորթները — 0,21 %; հնդիկները — 0,2 %; ասիացիները — 0,13 %: Քաղաքի հիմնական լեզուն համարվում է (98,11 %), զուլուլերենը[4]։

1985 1991 1996 2001 2013
4 312 11 102 12 730 18 420 29 132[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. South African Post Office
  2. http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. «Ulundi, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Ulundi Part 1» (անգլերեն). Census 2001. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  5. предполагаемое