Մարսել Իլհան (թուրքերեն՝ Marsel İlhan, ի ծնե Մարսել Քահորի Համդամով, հունիսի 11, 1987(1987-06-11)[1], Սամարղանդ, ԽՍՀՄ[1]), ուզբեկական ծագմամբ թուրք պրոֆեսիոնալ թենիսիստ[2]։

Մարսել Իլհան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1987(1987-06-11)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՍամարղանդ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունթենիսիստ
Կայքmarselilhan.com.tr
 Marsel İlhan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարսելը Կահոր և Մադիա Համդամովների միակ որդին է։ Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ծնված Մարսելը պրոֆեսիոնալ թենիսով զբաղվում է 6 տարեկանից։ Առաջին տարիներին Մարսելը պարապել է Սամարղանդի սպորտային համալիրում։ 2004 թվականին արտագաղթել է Թուրքիա՝ պայմանագիր կնքելով տեղի ազգային ֆեդերացիայի հետ։ Իլհանը սկսել է մարզվել Թաչսպոր թենիսի մարզման կենտրոնում։ Նրա հովանավորներից մեկը դարձել է Kia Motors ընկերության թուրքական մասնաճյողը։ 2006 թվականի աշնանը նա իր Համդամով ազգանունը փոխել է Իլհանի և միջազգային մրցույթներում հանդես եկել Թուրքիայի ազգային դրոշի ներքո։

Իլհանը կատարելապես տիրապետում է թուրքերենի, ուզբեկերենի, ռուսերենի և անգլերենի։

Անհատական ցուցանիշային ռեյտինգը խաղարկային յուրաքանչյուր տարվա վերջին խմբագրել

  • Թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի համաշխարհային շրջագայություն 2014 - 104
  • Թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի համաշխարհային շրջագայություն 2013 - 185
  • Թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի համաշխարհային շրջագայություն 2012  - 215
  • Թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի համաշխարհային շրջագայություն 2011 - 111
  • Թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի համաշխարհային շրջագայություն 2010 - 90 (լավագույն ցուցանիշ)
  • Թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի համաշխարհային շրջագայություն 2009 - 155
  • Թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի համաշխարհային շրջագայություն 2008 - 215
  • Թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիայի համաշխարհային շրջագայություն 2007 - 321

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Իլհան» հոդվածին։