Ուիլ Հյուզ
Ուիլ Հյուզ (անգլ.՝ Will Hughes, ապրիլի 7, 1995 կամ ապրիլի 17, 1995[1], Վեյբրիջ, Elmbridge, Սյուրեյ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուոթֆորդի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[2]։
![]() Հյուզը Դերբի Կաունտիի կազմում 2011 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | William James Hughes | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 7, 1995 (28 տարեկան) կամ ապրիլի 17, 1995[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Վեյբրիջ, Elmbridge, Սյուրեյ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2011 |
![]() | ||
2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2017 |
![]() | 165 | (9) |
2017-ներկա |
![]() | 45 | (4) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 |
![]() | 6 | (1) |
2012-2017 |
![]() | 22 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Դերբի Կաունտի խմբագրել
Ֆուտբոլիստի կարիերան Հյուզը սկսել է Միքլօվեր Ջուբիլիում։ 2011 թվականի ամռանը նա միացավ Դերբի Կաունտիի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի նոյեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Պիտերբորո Յունայթեդի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի ապրիլի 28-ին՝ կրկին Պիտերբորո Յունայթեդի դեմ խաղում[4]։
Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Հյուզը խփեց 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ուոթֆորդի դեմ խաղում[5][6]։ Հոկտեմբերի 20-ին նա երկարաձգեց պայմանագիրը Դերբի Կաունտիի հետ մինչև 2015 թվականը[7]։ Իր երկրորդ գոլը խփեց նոյեմբերի 10-ին՝ Միլուոլի դեմ խաղում[8][9]։ Նոյեմբերին անգլիացին ճանաչվեց Ֆուտբոլային Լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[10]։ 2013 թվականի ապրիլին Հյուզը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 1 տարով[11][12][13]։ 2012-13 մրցաշրջանում նա անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[14]՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Դերբի Կաունտիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[15]։
2013 թվականի սեպտեմբերի 21-ին Հյուզը գոլի հեղինակ դարձավ Ռեդինգի դեմ խաղում, սակայն Դերբին պարտվեց 1-3 հաշվով[16][17]։ Հոկտեմբերի 5-ին նա գոլ խփեց Լիդս Յունայթեդի դեմ խաղում[18][19]։ 2013-14 մրցաշրջանում Հյուզը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[20]։ Անգլիացին ընդգրկվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[21] և ճանաչվեց Ֆուտբոլային Լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[22][23]։
2014 թվականի հուլիսի 1-ին Հյուզը երկարաձգեց իր պայմանագիրը Դերբի Կաունտիի հետ մինչև 2018 թվականը[24][25][26]։ Սեպտեմբերի 17-ին նա գոլի հեղինակ դարձավ Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[27]։ Սեպտեմբերի 30-ին Հյուզը գոլ խփեց Բորնմութի դեմ խաղում[28]։ 2015 թվականի փետրվարի 7-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[29]։ 2014-15 մրցաշրջանում Հյուզը անցկացրեց 48 հանդիպում[30]՝ դառնալով 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվեց Դերբի Կաունտիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[31]։
2015 թվականի օգոստոսի 8-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[32] Հյուզը ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողնելով 8 ամիս[33][34][35]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ կրկին Բոլտոնի դեմ խաղում[36]։ Դեկտեմբերի 11-ին Հյուզը գոլի հեղինակ դարձավ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[37]։ 2017 թվականի հունվարի 13-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[38][39][40]։ Հունվարի 21-ին անգլիացին գոլ խփեց Ռեդինգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[41]։ Դերբի Կաունտիի կազմում Հյուզը անցկացրեց 189 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Ուոթֆորդ խմբագրել
2017 թվականի հունիսի 24-ին Հյուզը 5 տարվա պայմանագիր կնքեց Ուոթֆորդի հետ[42][43][44]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ[45][46][47]։ Իր դեբյուտը Ուոթֆորդի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բրիստոլ Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[48][49]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 28-ին՝ փոխարինելով Անդրե Կարիլյոյին Ստոկ Սիթիի դեմ խաղում[50][51]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 19-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[52][53]։ Ուոթֆորդի կազմում իր առաջին մրցաշրջանում Հյուզը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[54]։
2018 թվականի օգոստոսի 9-ին Հյուզը գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում[55][56]։ 2019 թվականի ապրիլի 2-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ուոթֆորդին հաղթել 4-1 հաշվով[57][58]։
Միջազգային կարիերա խմբագրել
Հյուզը ներկայացրել է Անգլիան մինչև 17 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[59]։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[60], սակայն Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[61]։ 2017 թվականին Հյուզը կրկին մասնակցեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[62]։ Անգլիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[63][64]։
2019 թվականի ապրիլին Հյուզը հայտարարեց, որ նա արմատներով Ուելսից է և իրավասու է հանդես գալ այդ երկրի հավաքականի կազմում[65][66]։ Այնուամենայնիվ, ըստ Ուելսի ֆուտբոլի ասոցիացիայի 2015 թվականին կատարած ուսումնասիրության, Հյուզի միայն մեծ պապիկ-տատիկն են Ուելսից, և նա իրավունք չունի հանդես գալ Ուելսի ազգային հավաքականում[67]։
Կարիերայի վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2019 թվականի մայիսի 4-ի դրությամբ[68]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դերբի Կաունտի | 2011–12 | Չեմպիոնշիպ | 3 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 3 | 0 | |
2012–13 | 35 | 2 | 2 | 0 | 1 | 0 | 38 | 2 | ||||
2013–14 | 41 | 3 | 1 | 0 | 6 | 2 | 48 | 5 | ||||
2014–15 | 42 | 2 | 1 | 1 | 5 | 0 | 48 | 3 | ||||
2015–16 | 6 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | ||||
2016–17 | 38 | 2 | 1 | 0 | 3 | 0 | 42 | 2 | ||||
Ընդհանուր | 165 | 9 | 5 | 1 | 0 | 0 | 17 | 2 | 187 | 12 | ||
Ուոթֆորդ | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 15 | 2 | 0 | 0 | — | 1 | 0 | 16 | 2 | |
2018–19 | 30 | 2 | 5 | 1 | 2 | 0 | 37 | 3 | ||||
Ընդհանուր | 45 | 4 | 5 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 53 | 5 | ||
Կարիերայի ընդհանուր | 210 | 13 | 10 | 2 | 0 | 0 | 20 | 2 | 250 | 17 |
Նվաճումներ խմբագրել
Անհատական խմբագրել
- Ֆուտբոլային Լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. նոյեմբերի 2012[10]
- Դերբի Կաունտիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2012–13[15]
- Չեմպիոնշիպի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական. 2013–14[21]
- Ֆուտբոլային Լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2013–14[22]
- Դերբի Կաունտիի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2014–15[31]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ «England - W. Hughes - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Peterborough United - Derby County, Nov 5, 2011 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-03
- ↑ «Derby County - Peterborough United, Apr 28, 2012 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-03
- ↑ «Derby County - Watford FC, Sep 1, 2012 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby 5-1 Watford» (en-GB)։ 2012-09-01։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Hughes Pens New Rams Deal»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Millwall FC - Derby County, Nov 10, 2012 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Millwall 2-1 Derby» (en-GB)։ 2012-11-09։ Վերցված է 2019-05-04
- ↑ 10,0 10,1 «Hughes named Young Player of the Month»։ www.efl.com (en-gb)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Hughes Extends Derby Contract»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes: Derby County midfielder signs extended contract» (en-GB)։ 2013-04-18։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Hughes extends Derby contract»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes | Football Stats | Watford | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-05-04
- ↑ 15,0 15,1 «Keogh Named Club Player Of The Year»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County - Reading FC, Sep 21, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby 1-3 Reading» (en-GB)։ 2013-09-21։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County - Leeds United, Oct 5, 2013 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County 3-1 Leeds United» (en-GB)։ 2013-10-05։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes | Football Stats | Watford | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-05-04
- ↑ 21,0 21,1 «Luis Suarez: Liverpool striker wins PFA Player of the Year award» (en-GB)։ 2014-04-27։ Վերցված է 2019-05-04
- ↑ 22,0 22,1 «Will Hughes named Football League Young Player of the Year»։ www.efl.com (en-gb)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Hughes Named FL Young Player Of The Year»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes Signs A New LongTerm Contract At Derby County»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County: Will Hughes signs new four-year deal» (en-GB)։ 2014-07-01։ Վերցված է 2019-05-04
- ↑ Harris Alex (2014-07-01)։ «Liverpool target Will Hughes signs new Derby deal»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Blackburn Rovers - Derby County, Sep 17, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County - AFC Bournemouth, Sep 30, 2014 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County - Bolton Wanderers, Feb 7, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes | Football Stats | Watford | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-05-04
- ↑ 31,0 31,1 «Will Hughes Named Supporters Club Player Of The Year»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Bolton Wanderers - Derby County, Aug 8, 2015 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes: Derby midfielder out for six months with knee injury» (en-GB)։ 2015-08-11։ Վերցված է 2019-05-04
- ↑ sport Guardian (2015-08-11)։ «Derby’s Will Hughes requires knee surgery and faces six months out»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes out for six months with a cruciate knee ligament injury»։ Mail Online։ 2015-08-11։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County - Bolton Wanderers, Apr 9, 2016 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County - Nottingham Forest, Dec 11, 2016 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes Commits His Future To Derby County»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes: Derby County midfielder signs extended contract» (en-GB)։ 2017-01-13։ Վերցված է 2019-05-04
- ↑ Bishop Matthew (2017-01-13)։ «Young Derby star Will Hughes signs new contract»։ The League Paper (en-GB)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Derby County - Reading FC, Jan 21, 2017 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Official | Hughes Is A Hornet»։ WatfordFC (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-09-ին։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford sign Will Hughes from Derby on five-year contract»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford sign midfielder Will Hughes from Derby»։ Eurosport։ 2017-06-24։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes: Watford complete £8m deal for Derby midfielder» (en-GB)։ 2017-06-24։ Վերցված է 2019-05-04
- ↑ Association Press (2017-06-24)։ «Watford sign England U-21s’ Will Hughes from Derby on five-year deal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-05-04
- ↑ Whaling James (2017-06-24)։ «Watford confirm £8million signing of Will Hughes from Derby on five-year deal»։ mirror։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford FC - Bristol City, Aug 22, 2017 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford 2-3 Bristol City» (en-GB)։ 2017-08-22։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford FC - Stoke City, Oct 28, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford 0-1 Stoke City» (en-GB)։ 2017-10-28։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford FC - West Ham United, Nov 19, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford 2-0 West Ham: Marco Silva takes plaudits as David Moyes era starts with a whimper»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes | Football Stats | Watford | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Burnley FC - Watford FC, Aug 19, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Troy Deeney inspires Watford to victory at Burnley»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Watford FC - Fulham FC, Apr 2, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ Road Simon Burnton at Vicarage (2019-04-02)։ «Fulham relegated after Watford’s Will Hughes opens the floodgates»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes: The former wonderkid who is now blossoming at Watford»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ «England U21 - Germany U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - England-Germany»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
- ↑ Writer Henry Winter, Chief Football (2019-04-06)։ «Will Hughes: Football has a a lot of macho men: it’s hard to open up»։ The Times (անգլերեն)։ ISSN 0140-0460։ Վերցված է 2019-05-04
- ↑ Mitchelmore Ian (2019-04-16)։ «Former England teen wonder reveals he can play for Giggs' Wales»։ walesonline։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes: Wales not considering call-up for Watford midfielder» (en-GB)։ 2019-04-16։ Վերցված է 2019-05-04
- ↑ «Will Hughes»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-05-04
Արտաքին հղումներ խմբագրել
Ուիլ Հյուզ Վիքիպահեստում |