Ուիլյամ Սմիթ (պետական գործիչ)
Ուիլյամ Սմիթ (պետական գործիչ) (անգլ.՝ William Alden Smith, մայիսի 12, 1859[1], Dowagiac, Քես շրջան, Միչիգան, ԱՄՆ - հոկտեմբերի 11, 1932[1][2], Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1907-1919 թվականներին եղել է ԱՄՆ սենատոր Միչիգան նահանգից[3]։ Առավել հայտնի է որպես 1912 թվականին «Տիտանիկ» շոգենավի կործանման գործով ամերիկյան քննչական հանձնաժողովի ղեկավար։ Նրա հետաքննչական գործողությունները քննադատության են արժանացել Մեծ Բրիտանիայում[4]։
Ուիլյամ Սմիթ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 12, 1859[1] |
Ծննդավայր | Dowagiac, Քես շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Վախճանի օր | հոկտեմբերի 11, 1932[1][2] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ |
Թաղված | Woodlawn Cemetery[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելՍմիթը ծնվել է Միչիգանի Դովաջիակ քաղաքում, սովորել է սովորական դպրոցներում[5]։ 1872 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Գրանդ Ռափիդս, որտեղ սկսել է վաճառել պոպկորն ու թերթեր[6]։ 1875 թվականին ծառայության է անցել Լենսինգում գտնվող Միչիգանի ներկայացուցիչների պալատում։
«Բերչ և Մոնտգոմերի» ընկերությունում Սմիթն ուսումնասիրել է իրավունք։ Որոշ ժամանակ զբաղվել է իրավաբանական պրակտիկայով, իսկ ավելի ուշ ընդունվել է «Սմայլի և Սթիվենս» ընկերություն[5]։ Այս ընկերությունը հետագայում կոչվել է «Սմայլի, Սմիթ և Սթիվենս»։ Սմիթը եղել է «Չիկագոյի և Արևմտյան Միչիգանի երկաթուղիներ» և «Դեթրոյթի ու Լենսինգի Հյուսիսային երկաթուղիներ» ընկերությունների գլխավոր իրավախորհրդատուն։ Այդ պրակտիկայի շնորհիվ նա դարձել է երկաթուղիների և ֆինանսների մասին օրենքների փորձագետ[5]։ 1883 թվականին Սմիթը Միչիգան նահանգից ԱՄՆ սենատորի քարտուղարի օգնականն էր, իսկ 1887-1891 թվականներին՝ Միչիգան նահանգի որսորդական տեսուչը[6]։ 1888-1892 թվականներին եղել է հանրապետական պետական Կենտրոնական կոմիտեի անդամ[4]։
«Տիտանիկի» խորտակման հետաքննություն
խմբագրել1912 թվականի ապրիլի 15-ին Ատլանտյան օվկիանոսում Տիտանիկի խորտակումից հետո Սմիթը գլխավորել Է Սենատի լսումները, որոնք ընթանում էին Նյու Յորքի Վալդորֆ-Աստորիա հյուրանոցում[5]։ Սենատորներն ու հանդիսատեսը ունկընդրում էին ողջ մնացած ուղևորների և անձնակազմի անդամների դրամատիկ ցուցմունքները։ 1912 թվականի մայիսի 28-ին Սմիթի ենթահանձնաժողովը զեկույց է հրապարակել, որը հանգեցրել է անվտանգ ծովագնացության կանոնների էական բարեփոխումներին[4]։ Սմիթը հատուկ ուշադրություն է դարձրել «Տիտանիկի» անջրանցիկ միջնորմներին, ինչի համար այցելել է նրա երկվորյակ եղբորը՝ «Օլիմպիկին»[6][7]։
Մահ
խմբագրելՈւիլյամ Սմիթը մահացել է 1932 թվականի հոկտեմբերի 11-ին Գրանդ Ռեփիդսում՝ 73 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Վուդլոն գերեզմանատանը[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 SMITH, William Alden — Biographical Information
- ↑ 4,0 4,1 4,2 William Alden Smith — Celebrity information
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 William Alden Smith — Ask Jeeves Encyclopedia(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 6,2 William Alden Smith — eNotes.com Reference
- ↑ New York Times May 29, 1912
Գրականություն
խմբագրել- Wade, Wyn Craig, "The Titanic: End of a Dream, " Penguin Books, 1986 ISBN 0-14-016691-2
- Wade, Wyn Craig. «The Senator and the Shipwreck.» Michigan History 63 (November/December 1979): 10-19.
- Kuntz, Tom. The Titanic Disaster Hearings. Pocket, 1998. ISBN 0-671-02553-8
Արտաքին հղումներ
խմբագրել- Սենատի լսումները «Տիտանիկի» խորտակման վերաբերյալ
- Michigan DNR
- White, Arthur S., A third volume devoted to Kent County, Dayton, Ohio: National Historical Assoc., 1924, p. 667.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Սմիթ (պետական գործիչ)» հոդվածին։ |