Ուիլյամ Ռիմմեր (անգլ.՝ William Rimmer, փետրվարի 20, 1816(1816-02-20)[1][2][3][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[1] - օգոստոսի 20, 1879(1879-08-20)[4][3][5], Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և քանդակագործ։

Ուիլյամ Ռիմմեր
անգլ.՝ William Rimmer
Ծնվել էփետրվարի 20, 1816(1816-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն[1]
Վախճանվել էօգոստոսի 20, 1879(1879-08-20)[4][3][5] (63 տարեկան)
Մահվան վայրՄասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, գրող և քանդակագործ
ԶավակներCaroline Hunt Rimmer?
 William Rimmer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Swan Song Records պատկերանիշը

Ծնվել է 1816 թվականի փետրվարի 20-ին Լիվերպուլում։ Եղել է ֆրանսիացի փախստականների որդի, որի հայրը գաղթել է Նոր Շոտլանդիա, իսկ 1818 թվականին նրան են միացել կինն ու նրանց երեխան։

1826 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բոստոն, որտեղ հայրը աշխատել է որպես կոշկակար։ Ուիլյամը տասնհինգ տարեկանում դարձել է գծագրիչ, այնուհետև վիմագիր՝ բացելով ստուդիա և ստեղծելով մի քանի եկեղեցական նկարներ։

1840 թվականին Ուիլյամ Ռիմմերը շրջայց է կատարել Նոր Անգլիայում. ստեղծել է դիմանկարներ, ապրել Մասաչուսեթս նահանգի Ռենդոլֆ քաղաքում։ 1845-1855 թվականներին աշխատել է որպես կոշկակար, բժշկություն է սովորել Արևելյան Չելսիում (Մասաչուսեթսում)՝ ստանալով Suffolk County Medical Society ընկերության դիպլոմ։ 1855 թվականին տեղափոխվել է Մասաչուսեթսի Միլթոն քաղաք, որտեղ վաստակել է փայտի փորագրությամբ և գրանիտից կիսանդրիների պատրաստմամբ։ Նաև աշխատել է կավով, գրեթե միշտ առանց մոդելի կամ նախնական ուրվագծի, ինչը հանգեցրել է տեխնիկական թերությունների, սակայն նրա քանդակները անատոմիական տեսանկյունից բավականին ճշգրիտ են։

1866-1870 թվականներին Ռիմմերը եղել է Նյու Յորքի Cooper Union School of Design դպրոցի տնօրենը[6]։ Հրատարակել է Elements of Design (1864) և ArtAnatomy (1877) աշխատանքները, աշխատել է որպես դասախոս։

Ուիլյամ Ռիմմերը մահացել է 1879 թվականի օգոստոսի 20-ին։ Ռիմմերի որոշ նկարներ 1913 թվականին հետմահու ցուցադրվել են Զինական ցուցահանդեսում[7]։

Ռիմմերի Evening (The Fall of Day) նկարը հիմք է ընդունվել Swan Song Records ձայնագրման ընկերության պատկերանիշի համար[8], որտեղ մասնավորապես ձայնագրվել է Led Zeppelin խումբը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/67063
  2. 2,0 2,1 William Rimmer (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Weidman J. Rimmer, William // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T072186
  6. «Encyclopedia of World Biography». Վերցված է 2012-ին.(անգլ.)
  7. Brown, Milton W., ‘’The Story of the Armory Show’’, The Joseph H. Hirshhorn Foundation, 1963, p. 284(անգլ.)
  8. «Famous Rimmers Artist: William Rimmer». September 2006. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.(անգլ.)
  9. A History of the Led Zeppelin Icarus Logo Արխիվացված 2019-09-26 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ռիմմեր» հոդվածին։