Բարբարա Ուիլիս (անգլ.՝ Barbara Willis, ծնյալ՝ Թոմփսոն, հունիսի 29, 1917(1917-06-29), Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 2011(2011-09-03), San Ramon, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան հարավ-կալիֆոռնիացի կերամիկական նկարիչ։ «Նա առաջիններից էր, ով ստուդիական տեխնիկան հարմարեցրել է առևտրային խեցեգործությանը և ձուլվածքներ օգտագործելով զանգվածաբար թողարկել պարզ երկրաչափական տեսքով տարաներ, որոնք ձեռագործ տեսք ունեին»[1]։ 1948-1958 թվականների ընթացքում Հյուսիսային Հոլիվուդում արվեստանոց ունենալուց հետո Ուիլիսը մեկ անգամ ևս սկսել է պատրաստել իր ստորագրությամբ խեցեգործ աշխատանքներ 70 տարեկանում ու շարունակել ձեռագործ կերամիկա թողարկել մինչև 90 տարեկանը։

Բարբարա Ուիլիս
Ծնվել էհունիսի 29, 1917(1917-06-29)
ԾննդավայրԲեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 3, 2011(2011-09-03) (94 տարեկան)
Մահվան վայրSan Ramon, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունpotter

Կենսագրություն խմբագրել

 
Բարբարա Ուիլիսի կավե աման, 2006 թվական

Բարբարա Լյուսիլ Թոմփսոնը ծնվել է 1917 թվականի հունիսի 29-ին Կալիֆոռնիայի Բեյքերսֆիլդ քաղաքում, Գլեն և Լյուսիլ Թոմփսոնների ընտանիքում։ Ութ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։ 1940 թվականին արվեստի բակալավրի կոչումով ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը։ Սովորել է նաև ստուդիական խեցեգործ Լորա Անդերսոնի մոտ և օգտագործել վերջինիս սովորեցրած մեթոդներից շատերը, այդ թվում՝ ճաքճքած փայլեր և պայծառ գույներ, ինչպիսիք են փիրուզագույնը, կիտրոնադեղինը և չինական կարմիրը[2]։

1940-ական թվականներին սկսել է խեցեգործ աշխատանքներ պատրաստել ամուսնու՝ Միացյալ Նահանգների բանակի օդային կորպուսին միանալուց հետո և այդ աշխատանքներն ստորագրել «Բարբարա Ուիլիս»։ Նա հայտնի էր նաև Բարբարա Ուիլիս Էբոթ անունով։ 1941 թվականին Ջին Ռոսի հետ համատեղ վերջինիս բնակարանում արվեստանոց է հիմնել, որը կրել է «Բարբարա-Ջին խեցեգործական արվեստանոց» անունը։ 1941 - 1942 թվականների ընթացքում խեցեգործ Սյուզի Զինգերը պայմանագիր է կնքել արվեստանոցի հետ՝ Զինգեր արձանիկների թրծման շուրջ։ 1942 թվականին Ուիլիսն ու Ռոսն առանձնացել են, և Ուիլիսն իր սեփական կերամիկական արվեստանոցն է հիմնել՝ «Բարբարա Ուիլիս խեցեգործություն» անվամբ։ Դիք Նոքսը համաձայնել է վաճառքի ներկայացնել նրա գործերը՝ որպես անուն ընտրելով Terrene («երկրային») Pottery -ն։ Մինչև 1948 թվականը Հյուսիսային Հոլիվուդում Ուիլիսն ունեցել է տասներկու բանվոր։ Նա թողարկել է շրջհոսելի արվեստի գործեր, որոնց թվում՝ ծաղկամաններ, սկուտեղներ, թասեր, արձանիկներ, մոխրամաններ ու խոհանոցային պարագաներ․ իրերի մի մասը զարդանախշված էր։ 1958 թվականին արվեստանոցը փակվել է[3], որից առաջ Ուիլիսի հաշվարկներով նա արտադրել էր ավելի քան 250,000 նմուշ[1]։

1996 թվականին պարզել է, որ իր աշխատանքները գնահատվում են հավաքորդների կողմից և որ ինքը համարվում է մոդեռնիստ կերամիկական նկարիչ[3]։ Համարյա ութսուն տարեկան Ուիլիսը որոշել է Մալիբուի իր խոհանոցում իր ստորագրությամբ Terrene Pottery աշխատանքներ ստեղծել։ 2009 թվականին տեղափոխվել է դստեր մոտ Սան Ռամոն քաղաքում ապրելու և 92 տարեկանում դադարեցրել աշխատելը։ Մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 3-ին բնական պատճառներից Կալիֆոռնիայի Սան Ռամոն քաղաքի իր տանը։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Nelson, Valerie (2011 թ․ սեպտեմբերի 15). «Barbara Willis dies at 94; California ceramist». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. Stern, Bill (2001). California Pottery: From Missions to Modernism. Chronicle Books. էջ 87. ISBN 978-0811830683.
  3. 3,0 3,1 Chipman, Jack (2003). Barbara Willis: Classic California Modernism. JaBa Books. էջ 2. ISBN 978-0972743013.
  4. «California Pottery From Missions to Modernism». California Pottery From Missions to Modernism. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «California Pottery, From Missions to Modernism». Autry Museum of Western Heritage. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «California Design, 1930–1965: "Living in a Modern Way"». LACMA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «California's Designing Women, 1896–1986». The Autry. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.