Ուգանդական նախագիծ (անգլ. British Uganda Programme), 1903 թ.-ին բրիտանական կառավարության կողմից սիոնիստական շարժմանը առաջարկված ծրագիր, որը ենթադրում էր ժամանակակից Քենիայի տարածքում Ուգանդա անվամբ հրեական պետության ստեղծում։

Նախապատմություն խմբագրել

 
Սըր Ջոզեֆ Չեմբերլեն

1903 թ.-ի օգոստոսի 14-ին գաղութների բրիտանական նախարար Ջոզեֆ Չեմբերլենը սիոնիստական շարժման առաջնորդներից Թեոդոր Հերցլին, վերջինիս դիմումի համաձայն, առաջարկում է Արևելյան Աֆրիկայի տարածքում հրեաների վերաբնակեցման ծրագիրը։

Սիոնիստական շարժման վերաբերմունքը խմբագրել

Սիոնիստական 6-րդ համագումարում առաջ քաշված նախագիծը հակամարտության պատճառ դարձավ դրա կողմնակիցների և հակառակորդների միջև։ Սիոնիստական շարժման առաջնորդ Թեոդոր Հերցլը կողմ էր գաղափարին՝ հույս ունենալով առավել սերտ կապեր հաստատել բրիտանական կառավարության հետ և այնուհետ ստանալ նրա աջակցությունը Էլ Արիշում և Պաղեստինում հրեական բնակավայրեր ստեղծելու գործընթացում։ Ռուսաստանի սիոնիստների մեծամասնությունը՝ Իեխիել Չլենովի և Մենախեմ Ուսիշկինի գլխավորությամբ, դեմ էին այդ ծրագրին։ Արդյունքում, նախագիծն ընդունվեց 295 կողմ, 172 դեմ և 132 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

 
Թեոդոր Հերցլ

Որոշվեց հանձնաժողով ուղարկել Ուգանդա՝ տեղանքի ուսումնասիրության և այդ տարածքում իրականում հրեական պետության ստեղծման հնարավորությունը ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի մեջ մտավ երեք մարդ՝ Պաղեստինի սիոնիստներից Նախում Վիլբուշևիչը և Անգլիայի և Արևելյան Եվրոպայի սիոնիստների ներկայացուցիչներ Խայլ Խաբրունսը և Ալֆրեդ Կայզերը։ Ձայների մեծամասնությամբ հանձնաժողովն եկավ այն եզրակացության, որ տարածքն անհարմար է հրեաների վերաբնեկեցման համար և արդեն 7-րդ համագումարում սիոնիստական շարժումը մերժեց այդ ծրագիրը. բրիտանական կառավարությունը ևս արդեն հրաժարվել էր այդ գաղափարից։

Ուգանդական նախագիծը սիոնիստական շարժման ամբողջականության խարխլման պատճառ դարձավ։ Վերոնշյալ որոշումից հետո Իսրայել Զանգվիլը դուրս եկավ շարժումից և ստեղծեց տարածքայնության շարժումը։ Ռուսաստանի շատ սիոնիստներ՝ որպես ծրագրի հակառակորդներ, դուս եկան շարժումից, իսկ սիոնիստական շարժման հիմնադիր Թեոդոր Հերցլը նյարդային խանգարման հետևանքով, որը կապված էր սիոնիստական շարժման մեջ առաջացած երկպառակությունով, մահացավ։

Վերածնունդը խմբագրել

Երրորդ ռեյխում Ուգանդական նախագծի ազդեցության ներքո մշակվում էր Եվրոպայի տարածքից դեպի Մադագասկար բոլոր հրեաների բռնի վերաբնակեցման ծրագիրը։ Նախապատերազմական Լեհաստանում Մադագասկարի լեհական գաղութացման շրջանակներում առաջացավ շարժում, որը ենթադրում էր հրեաների վերաբնակեցոմը Մադագասկարում։

Տես նաև խմբագրել

Մադագասկարական նախագիծ

Արտաքին հղումներ խմբագրել