Որսորդական հրացան (մուլտֆիլմ)

«Որսորդական հրացան» (ռուս.՝ Охотничье ружье), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված 1948 թվականին[1]։

Որսորդական հրացան
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Դավիդով և Պանտելեյմոն Սազոնով
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
Բեմադրող նկարիչQ95689768?
ԵրաժշտությունԻգոր Մորոզով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1948

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է, թե ինչպես խիզախ Նապաստակը իմաստուն գտնվեց և Գայլին ու Աղվեսին որսորդի հրացանի թիրախին կանգնեցրեց։

Նապաստակը զբոսնում էր անտառում, երբ տեսավ քնած Որսորդին, իսկ նրա մոտ՝ որսորդական հրացան։ Նապաստակը վերցնում է հրացանը և գնում Աղվեսի տուն ու նրան վռնդում տնից։ Բայց շուտով անտառում լուր է տարածվում, որ հրացանը լիցքավորված չէ։ Դրանից հետո Աղվեսն ու Գայլը գնում են Նապաստակին բռնելու։ Բայց վերջինս կարողանում է փախչել և հրացանը դնել այնտեղ, որտեղից գողացել էր։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարիստ Սերգեյ Միխալկով
Կոմպոզիտոր Իգոր Մորոզով
Բեմադրող ռեժիսոր Պանտելեյմոն Սազոնով
Ռեժիսոր Ռոման Դավիդով
Բեմադրող նկարիչ Կոնստանտին Զոտով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Ձայնային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգնական Գ. Բրոդսկայա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ա. Բելով, Եվգենի Տրունով, Ռոման Դավիդով, Վ. Յուկին, Գրիգորի Կոզլով, Ֆեոդոր Խիտրուկ

Վերաթողարկում խմբագրել

2010 թվականին այս մուլտֆիլմը վերաթողարկվել է DVD տարբերակով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Охотничье ружье» (1948)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել