Ոսկի աքաղաղ, Րաֆֆու սոցիալական վեպերից։ Րաֆֆին այն գրել է 1870-ական թվականների սկզբներին, բայց առաջին անգամ լույս է տեսել 1879 թվականին «Մշակ» լրագրում։ Այնուհետև վեպը արտատպվել է և հրատարակվել առանձին գրքով 1882 թ. Թիֆլիսում և 1903 թ. Բաքվում։ «Ոսկի աքաղաղ»-ը հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1922 թ. և Ալեքսանդրիայում` 1937 թ.:

Ոսկի աքաղաղ
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՐաֆֆի
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1870-ական թվականների սկիզբ
Հրատարակվել է1870
Թվային տարբերակeanc.net/EANC/library/Fiction%5COriginal%5CRaffi%5CVoski_Aqaghagh.htm?page=2

Վեպը ՀայպետՀրատի կողմից հրատարակվել է մի քանի անգամ` 1927, 1950, 1954, 1955, 1962 թվականներին։ Լույս է տեսել նարև ռուսերեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Ռուսերեն լեզվով առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Թիֆլիսում Նիկիտա Կարա Մուրզայի թարգմանությամբ։

Րաֆֆին իր «Ոսկի աքաղաղ»-ը վեպում դիմակազերծել է և խստորեն քննադատել առևտրա-վաշխառուական բուրժուազիային, որին վիպասանը անվանել է «մռայլ դասակարգ»։ Վեպը հայ ընթերցող հասարակության սիրած գրքերից մեկն է։

Սյուժե խմբագրել

«Ոսկի աքաղաղ» վեպի նյութն առնված է գյուղի և գավառական քաղաքի իրականությունից։ Գործողությունները տեղի են ունենում Երևանում և գյուղերում։ Գյուղացի Ավետ ապոր եղբոր որբացած որդուն՝ Գալուստին, որին Գալո են ասում, հիսուն ռուբլի պարտքի դիմաց ծառայության են թողնում գավառի ամենահարուստ վաճառական Պետրոս Մասիսյանի տանը։ Գալոյին տալիս են Միքայել նոր անունը։ Սա առաջադիմում է և գործակատարի պաշտոնով տանից փոխադրվում է խանութ։ Անցնում են տարիներ։ Առիթը ներկայանում է, և Միքայելին առևտրական գործերով ուղարկում են Մոսկվա, որտեղ ուսանում է Մասիսյանի որդի Ստեփանը։ Ինքնազարգացմամբ և Ստեփանի ազդեցության ներքո Միքայելը դառնում է կրթված և անվանի անձնավորություն։ Բայց Մասիսյանի մահվան պատճառով նա ստիպված է լինում վերադառնալ հայրենիք և կարգավորել իր տիրոջ գործերը։ Վեպն ավարտվում է Միքայելի և Մասիսյանի դուստր Հռիփսիմեի ամուսնությամբ։

Կերպարներ խմբագրել

  • Գալո-Միքայել
  • Ավետ ապեր - Միքայելի հորեղբայրը
  • Պետրոս Մասիսյան - հարուստ վաշխառու, որի մոտ աշխատում էր Միքայելը
  • Ստեփան - Մասիսյանի որդին
  • Շուշան - Միքայելի տատը
  • Եղիսաբեթ - Ավետ ապոր կինը
  • Սաքի - Միքայելի գյուղական ընկերներից մեկը
  • Գայանե - Մասիսյանի դուստրը
  • Հռիփսիմե - Մասիսյանի դուստրը, որի հետ ամուսնանում է Միքայելը
  • Մարիամ - Մասիսյանի կինը

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր երրորդ, հայպետՀրատ, Երևան, 1962, ծանոթագրություններ, էջ 512։
  • Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 86-88։