Արփի Ոսկանյան

հայ բանաստեղծուհի, արձակագիր
(Վերահղված է Ոսկանյան Արփիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արփի Ռաֆայելի Ոսկանյան (փետրվարի 5, 1978(1978-02-05), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ։

Արփի Ոսկանյան
Ծնվել էփետրվարի 5, 1978(1978-02-05) (46 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Ժանրերբանաստեղծություն և պատմվածք
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

1996 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 2005 թվականին՝ ավարտել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը[1]։

Մամուլում տպագրվում է 1991 թվականից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ‎ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներով[2]։

«ՍՄԻԼ» հիմնադրամի «1988» խորագրով պատմվածքների մրցույթում արժանացել է մրցանակի` «Իմ անկախությունը» պատմվածքի համար։ 2011 թվականին Համբարձում Համբարձումյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» գրական բլոգը, 2012 թվականին՝ համանուն կայքը։

Մրցանակներ խմբագրել

«Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2012» մրցույթում դարձել է հաղթող[3]։

Մատենագիտություն խմբագրել

  • Ծիկ, Ե., Զանգակ-97, 2001, 128 էջ[4]։
  • Անտերուդուս (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2010, 88 էջ։
  • Մարադոնան և Ռոնալդինյոն (թագավորական պատմություններ), Ե., հեղ. հրատ., 48 էջ։
  • Չի վաճառվում (պատմվածքներ), Ե., «Անտարես», 2016, 336 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արփի Ոսկանյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Արփի Ոսկանյանի մասին ՀԳՄ կայքում
  3. «Արփի Ոսկանյանի մասին Հայ մշակույթ և շոուբիզնես կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Ոսկանյան, Արփի (2001). Ծիկ: Պատմվածքներ. Զանգակ-97. ISBN 9789993022084.

Արտաքին հղումներ խմբագրել