Չի վաճառվում
«Չի վաճառվում», 2016 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով հրատարակած Արփի Ոսկանյանի պատմվածքների ժողովածուն։ Խմբագիր՝ Համբարձում Համբարձումյան։ Շապիկի նկարը և հեղինակի դիմանկարը՝ Սոնա Աբգարյանի, շապիկի ձևավորումը՝ «Անտարես» մեդիա հոլդինգի։ 336 էջ։
Չի վաճառվում | |
---|---|
Գրքի շապիկը | |
Հեղինակ | Արփի Ոսկանյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1996-2016 |
Էջեր | 336 |
Խմբագիր | Համբարձում Համբարձումյան |
Կազմի հեղինակ | «Անտարես» մեդիա հոլդինգ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 2016 |
ԳՄՍՀ | 978-9939-51-887-9 |
ՀՏԴ | 891.19-32 |
ԳՄԴ | 84(5Հ)-44 |
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի 6-ին[1][2][3]։
Գրքի հանձնարարականը
խմբագրելԳրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։
Բովանդակությունը
խմբագրել- Երկրորդ գալուստը
- Կարմիր գլխարկով գայլը
- Բալլադ երեքի մասին
- Սպիտակ առավոտ
- Այստեղ ապրել են
- Երեք նկար
- Քաղաքը
- Արատավոր կապ
- Պոպլավոկ
- Անմոռանալի Սովետ
- Չի վաճառվում
- Մարգո տոտայի ոդիսականը
- Հայրենիք, ընտանիք, հաղթանակ
- Մինչև աքաղաղի կանչելը
- Հետքը
- Ողջերին թող թաղեն ողջերը
- Սապատավոր լյառը
- Նարդի
- Մեր ոչ չաղ, ոչ էլ հայկական հարսանիքը
- Բամբասանքն էր ի սկզբանե
- Իսկական սիրուց ծնվում են նապաստակներ
- Քաղաքական զբոսանք
- Մարտի 2
- Քոձություն արեք
- Իմ անկախությունը
- Երևանյան երազանքներ։ Ռեպորտաժ
- Մազերի հեղափոխություն