Համբարձում Համբարձումյան

հրետանու գեներալ-լեյտենանտ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համբարձում Միրոնի Համբարձումյան (նոյեմբերի 29, 1919(1919-11-29)[1][2], Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[1][2] - 2001), հրետանու գեներալ-լեյտենանտ (1968)։

Համբարձում Համբարձումյան
նոյեմբերի 29, 1919(1919-11-29)[1][2] - 2001
ԾննդավայրԿիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[1][2]
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհրետանի[1][2]
Կոչումգեներալ-լեյտենանտ[1][2]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Սևաստոպոլի հրետանային ուսումնարանը (1940), Հրետանային ռազմական ակադեմիային առընթեր հրամկազմի բարձրագույն դասընթացները (1954, 1960)։

Ռազմական կարիերա խմբագրել

Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ եղել է զենիթային մարտկոցի, դիվիզիոնի, 1943 թվականից՝ գնդի հրամանատար։ 1941 թվականին մասնակցել է Մոսկվայի, Սմոլենսկի, 1944 թվականին՝ Մինսկի համար մղված մարտերին, 1945 թվականին՝ Քյոնիգսբերգի գրավմանը, Լեհաստանի ազատագրմանը։

Զբաղեցրած պաշտոններ խմբագրել

1956 թվականից՝ զենիթահրթիռային դիվիզիայի հրամանատար է, 1971 թվականից՝ Թուրքմենստանի ռազմական օկրուգի սահմանապահ զորքերի պետ։ 1973 թվականից ԽՍՀՄ հակաօդային պաշտպանությունում վարել է պատասխանատու պաշտոններ։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան

Գրականություն խմբագրել

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.: Авт. изд., 2014, стр.102, ISBN 978-9939-0-1120-2.
  • Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբարձում Համբարձումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 108  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։