«Ոչ ադեկվատ մարդիկ» (ռուս.՝ «Неадекватные люди»), 2010 թվականի ռուսական լիամետրաժ կատակերգական-մելոդրամատիկ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ռոման Կարիմովի ռեժիսորական առաջին աշխատանքը։

Ոչ ադեկվատ մարդիկ
ռուս.՝ Неадекватные люди
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2010
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոման Կարիմով
Սցենարի հեղինակՌոման Կարիմով
ԴերակատարներԻլյա Լյուբիմով և Ինգրիդ Օլերինսկայա
ԵրաժշտությունՌոման Կարիմով
Տևողություն101 րոպե
Բյուջե100 000 $
Շահույթ621 262 $
ՀաջորդInadequate People 2?
IMDbID 1722450
Պաշտոնական կայքէջ

Ռուսական կինովարձույթում պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարի 13-ին։

Ֆիլմի սլոգանն է՝ «Գլխով պատին հարվածելը շատ ավելի ուրախ է, երբ գիտես, որը դրա հետևում թաքնված է հարազատ հոգի» (ռուս․՝ «Биться головой о стенку гораздо веселее, когда знаешь, что за ней скрывается родственная душа»)[1]։

Սյուժե խմբագրել

Հանգիստ բնավորություն ունեցող ու դաստիարակված Վիտալին, Սերպուխովից տեղափոխվելով Մոսկվա, փորձում է կյանքն սկսել զրոյից։ Բայց նրան հանդիպում են միայն խենթեր։ Նրա հարևան բնակարանում ապրում է անհավասարակշիռ աշակերտուհի Քրիստինան, նոր աշխատանքի վայրում նրան սիրահետում է իր ղեկավարը՝ Մարինա Վասիլևնան, ընկերը՝ հոգեբան Պավելը, որը նրան օգնում է հաղթահարել այս ամենը, ինչպես պարզվում է, սադոմազոխիստ է։ Վիտալին նրանց ֆոնին թվում է միակ ադեկվատ մարդը։

Դերերում խմբագրել

  • Իլյա ԼյուբիմովՎիտալի Մուխամետզյանով, Մոսկվայի կանանց նորաձևության ամսագրի միջազգային բաժնի առաջատար մասնագետ
  • Ինգրիդ Օլերինսկայա (նորամուտը կինոյում) – Քրիստինա, աշակերտուհի-խռովարար, Վիտալիի հարևանը
  • Եվգենի ՑիգանովՊավել Վիկտորովիչ Կոզլով, հոգեբան, «Կյանքը մաքուր էջից» գրքի հեղինակ, Վիտալիի ընկերը
  • Յուլիա Տակշինա – Մարինա Վասիլիևնա, Մոսկվայի կանանց նորաձևության ամսագրի գլխավոր խմբագիր, Վիտալի Մուխամետզյանովի ղեկավարը
  • Արտյոմ Դուշկին (նորամուտը կինոյում) – Արթուր, կնամոլ
  • Պոլինա Իոսիլևիչ (նորամուտը կինոյում) – Նինա
  • Մարինա Զայցևա – Յուլիա, Քրիստինայի մայրը
  • Անաստասիա Ֆեդորկովա – Սվետլանա
  • Նազար Աս-Սամարրայ – Մոսկվայի կանանց նորաձևության ամսագրի գրասենյակի աշխատակից
  • Ռոման Կարիմով – բարմեն
  • Վլադ Տոպալով – կամեո (կատարում է «Satisfied» երգը գիշերային ակումբում)

Սաունդթրեք խմբագրել

  • MYXA / Запрещённые барабанщики — Мамбо
  • MYXA / Billy’s Band — Чатка
  • Այբատ Խալյար — Scene Report
  • Alex Cosmo & Inertia — Life For Me (Oksygen Remix)
  • Jahmal — Неадекватные люди
  • Cao Sao Vang — Jamaican Mystic
  • Каста — Закрытый космос

Մրցանակներ խմբագրել

  • 2010 - Ռուսական կինոյի «Պատուհան դեպի ԵվրոպաW փառատոնի հինգ մրցանակ (Վիբորգ)․
  • Գրան պրի լավագույն խաղարկային ֆիլմի համար[2],
  • Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի դիպլոմ[3],
  • Դիպլոմ «Լավագույն դերասանական դուետի համար» (Ինգրիդ Օլերինսկայա և Իլյա Լյուբիմով),
  • «Ոսկե նավակ» մրցանակ (2-րդ տեղ «Վիբորգյան հաշիվ» (ռուս.՝ «Выборгский счёт») ծրագրում),
  • Մրցանակ լավագույն սցենարի համար Ռուսաստանի լրագրողների միության կողմից։

Շարունակություն խմբագրել

2017 թվականի հունիսին Ռոման Կարիմովը հայտարարել է, որ 2017 թվականի աշնանը իրականացվելու են ֆիլմի սիքվելի նկարահանումներ[4]։ «Ոչ ադեկվատ մարդիկ 2» ֆիլմն էկրաններին հայտնվել է 2020 թվականի դեկտեմբերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Неадекватные люди» (Россия, 2010 год). Информация о фильме: описание, рейтинг, трейлер, новости. — Сайт «КиноПоиск» // kinopoisk.ru
  2. Гран-при кинофестиваля «Окно в Европу» получил фильм Романа Каримова. «РИА Новости» // ria.ru (14 августа 2010 года)
  3. Мария Бортновская (Санкт-Петербург). Кинопрогноз на завтра. — Подведены итоги фестиваля «Окно в Европу». «Российская газета» // rg.ru (16 августа 2010 года)
  4. Дарико Цулая. Роман Каримов анонсировал сиквел «Неадекватных людей». Сайт «КиноПоиск» // kinopoisk.ru (20 июня 2017 года)

Արտաքին հղումներ խմբագրել