Ինգրիդ Անդրեևնա Օլերինսկայա (ռուս.՝ Ингрид Андреевна Олеринская, մարտի 14, 1992(1992-03-14)[1][2], Ռյազան, Ռուսաստան), ռուս կինոդերասանուհի։ Հայտնի է դարձել Ռոման Կարիմովի «Ոչ ադեկվատ մարդիկ» (2010) ֆիլմում կատարած նորամուտային դերից հետո։ Հայտնի է նաև «ՍՏՍ» հեռուստաալիքի «Նավ» (ռուս.՝ «Корабль», 2014) և «Լոնդոնգրադ։ Իմացեք մերոնց» (ռուս.՝ «Лондонград. Знай наших!», 2015) սերիալներում կատարած իր դերերով։

Ինգրիդ Օլերինսկայա
Ծնվել էմարտի 14, 1992(1992-03-14)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՌյազան, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ինգրիդ Օլերինսկայան ծնվել է 1992 թվականի մարտի 14-ին Ռյազանում։ Ինգրիդի խոսքով՝ իրեն նման անուն է տվել հայրը՝ ի պատիվ շվեդ դերասանուհի Ինգրիդ Բերգմանի[3]։

1-5-րդ դասարաներում ուսանել է Ռյազանի թիվ 25 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ մինչև 2007 թվականը սովորել է հանրակրթական վարժարանում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա։ 2009 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային համալսարանին կից վարժարանը, լիցեյում սովորելու հետ միաժամանակ մեկ տարի հաճախել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետին կից պատանի լրագրողի դպրոց[3]։

2009 թվականի ամռանն ընդունվել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի (ՄՄՊՀ) աշխարհագրական ֆակուլտետ։ Միաժամանակ մասնակցել է «Ոչ ադեկվատ մարդիկ» ֆիլմի քասթինգին, անցել է դրա հինգ փուլը, որից հետո հաստատվել է կնոջ գլխավոր դերի համար։ Ֆիլմում նկարահանվել է ՄՊՊՀ-ում սովորելու հետ միաժամանակ, մասնակիորեն հանձնել է առաջին քննությունները, որից հետո թողել է համալսարանը[3]։

2010 թվականին «Ոչ ադեկվատ մարդիկ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Օլերինսկայան շատ գովասանքի խոսքեր է ստացել։ Այսպես, «Մոսկովսկի կոմսոմոլեցը» «գրել է, որ Ինգրիդ Օլերինսկայան աստղ դառնալու հրաշալի շանսեր ունի, նա դրա համար ամեն ինչ ունի՝ տաղանդ, գեղեցկություն, բնածին արտիստիզմ[4]։ Այն փաստը, որ դերասանուհին, որը գլխավոր դեր է խաղացել ֆիլմում, դերասանական կրթություն չունի, Սանկտ Պետերբուրգի՝ կինոյին նվիրված «The Movie» ամսագիրը գրել է, որ այդ փաստը ևս մեկ ապացույց է «այն բանի, որ տաղանդը չի կարելի սովորել։ Այն կամ կա, կամ չկա»[5]։ Դրա հետ մեկտեղ, «Իզվեստիա» թերթը կարծիք է հայտնել այն մասին, որ երիտասարդ ռեժիսոր Ռոման Կարիմովի՝ այդ կինոնկարում դերասանների հետ աշխատելու անկարողության պատճառով Օլերինսկայան երևում է որպես Ակինշինայի նմանակ[6]։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Անդրեյ Օլերինսկի, 2015 թվականի աշնանը հրապարակված հարցազրույցում Ինգրիդը հայտնել է, որ իր հայրը «արդեն հինգերորդ տարին է՝ չկա ...», և որ նա մահացել է 44 տարեկանում, նրա խոսքով՝ ծնողները միասին ապրել են ինը տարի, որից հետո բաժանվել են[3],
  • Մայրը՝ Թամարա Օլերինսկայա,
  • Քույրը՝ Պոլինա Օլերինսկայա։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2010 - Ոչ ադեկվատ մարդիկ – Քրիստինա, աշակերտուհի, Վիտալի Մուխամետզյանովի հարևանը
  • 2011 - Դպրոց
  • 2011 – Կապույտ ծովը չի ավարտվում – Նատալյա
  • 2012 – Մամա – Ռիտա
  • 2012 – Մոսկվա։ Երեք կայան – Էլվիրա Վլադիմիրովնա Արսենտևա, ստաժոր
  • 2012 – արտաքին հսկողություն – Օլգա Նեստերովա
  • 2013 – Տոմս դեպի Vegas – Լիզա
  • 2014 – ՆԱվ – Իրինա Զյաբլիկովա
  • 2014 – Բաբրույսկ-Դակար – Յուլյա
  • 2014 – Մոսկվայում միշտ արևոտ է – մատուցողուհի
  • 2014 – Գրկելով երկինքը – Նատալյա (պատանեկության տարիներին)
  • 2015 – Լոնդոն։ Իմացեք մերոնց – Ալիսա Զագորսկայա, օլիգարխի դուստր
  • 2015 – Կանոնների խախտում – Վերա Արսենևա
  • 2016 – Հիշում եմ, չեմ հիշում – Ռիտա
  • 2016 – Մետրոյի ոստիկանության կապիտան – Քսենիա («Խոլերա»)
  • 2016 – Կին առանց հումորի զգացումի
  • 2016 – Կողոպուտ – Եկատերինա Ալյոխինա, ոստիկանության գնդապետի դուստրը
  • 2017 – Դուք բոլորդ ինձ զայրացնում եք (սերիա № 8) – Կարինա, վաճառքի մենեջեր
  • 2018 – Ծառայողը – Վիկա
  • 2018 – Գրասենյակային առնետ – Աննա Լոգինովա
  • 2019 – Որսա պահը
  • 2019 – Ռիկոշետ (սերիալ) – Օքսանա
  • 2020 – Ոչ ադեկվատ մարդիկ – Քրիստինա
  • 2021 – Վարպետ – Պոլինա Յուրտաևա

Տեսահոլովակներ խմբագրել

  • 2020 - Բի-2 - Бог проклятых - աղախին

Համակարգչային խաղերի հնչյունավորում խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 2010 - դիպլոմ «լավագույն դերասանական դուետի համար» (դերասան Իլյա Լյուբիմովի հետ) Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի XVIII փառատոնում՝ ռեժիսոր Ռոման Կարիմովի «Ոչ ադեկվատ մարդիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում կատարած աշխատանքի համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Татьяна Пустынникова. Ингрид Олеринская: "Михаил Ефремов спросил: «Что у тебя с моим сыном?». — Звезда сериала «Лондонград. Знай наших!» о Никите Ефремове, гражданском браке и разбитой любви. // 7days.ru (14 октября 2015 года)
  4. Ольга Галицкая (16 августа 2010 года). ««Неадекватные люди» забрались в «Золотую ладью». — Выборгский кинофестиваль «Окно в Европу» подвёл свои итоги». Газета «Московский комсомолец» // mk.ru.
  5. «Рецензия на фильм «Неадекватные люди»». Петербургский журнал о кино «The Movie» // the-movie.ru (ссылка недоступна).(չաշխատող հղում)
  6. Лариса Юсипова (13 января 2011 года). ««Неадекватные, но счастливые». — На экраны выходит дебютный фильм молодого режиссёра Романа Каримова «Неадекватные люди». В минувшем году эта картина, обойдя балабановского «Кочегара», собрала все главные призы фестиваля «Окно в Европу» в Выборге». Газета «Известия» // iz.ru.
  7. «Спецвыпуск Night City Wire для Игромир Online 2020». vk.com. Официальное сообщество CYBERPUNK 2077 во ВКонтакте. 2020 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Мария Безрук. «Окно в Европу»-2010: «Неадекватные люди» победили «Кочегара». Արխիվացված 2019-10-17 Wayback Machine // kinomashka.com