Իլյա Լյուբիմով

ռուս դերասան

Իլյա Պետրովիչ Լյուբիմով (ռուս.՝ Илья́ Петро́вич Люби́мов, փետրվարի 21, 1977(1977-02-21), Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։ Առավել հայտնի է «20 ծխախոտ», «Ոչ ադեկվատ մարդիկ» ֆիլմերում և «Մի ծնվիր գեղեցիկ» հեռուստասերիալում կատարած դերերով։

Իլյա Լյուբիմով
Ծնվել էփետրվարի 21, 1977(1977-02-21) (47 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունռուս
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1993-այժմ
Ամուսին(ներ)Եկատերինա Վիլկովա
IMDbID 1481735
ilya-lubimov.ru

Կենսագրություն խմբագրել

Իլյա Լյուբիմովը ծնվել է 1977 թվականի փետրվարի 21-ին Մոսկվայում։ Հայրը՝ Պյոտր Յակովլևիչ Շլեզինգերը (ծնվել է 1944 թվականին), եղել է Սուխոյ կոնստրուկտորային բյուրոյի բաժնի պետ։ Եղբայրը՝ Օլեգ Պետրովիչ Լյուբիմովը (ծնվել է 1968 թվականի փետրվարի 13-ին), դերասան է, 1993 թվականից աշխատում է Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում։

Իլյա Լյուբիմովը դպրոցն ավարտել է էքստեռն կարգով։ Տասնմեկ տարեկան հասակում սկսել է աշխատել Պատանի մոսկվացու թատրոնում (Театра юного москвича, Ալեքսանդր Տյուկավկինի ղեկավարությամբ), որտեղ նրան տարել էր մայրը։

1993 թվականին Իլյա Լյուբիմովն ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետ՝ Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց։ Համալսարանում սովորելու տարիներին խաղացել է «Հարսանիք» (ռուս.՝ «Свадьба»), «Հովեկները» (ռուս.՝ «Дачники»), «Պարոն Դոմի գաղափարը» (ռուս.՝ «Идея господина Дома»), «Անսուրբ սրբերը» («Несвятые святые»), «Դպրոց հիմարների համար» (ռուս.՝ «Школа для дураков»), «Гарпагониада» ներկայացումներում։

Իլյա Լյուբիմովը խաղում է Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում, նկարահանվում է սերիալներում ու գեղարվեստական ֆիլմերում։

Նկարահանվել է Վլադի Կաստայի «Сестра» (2004), «Сочиняй мечты»[1] (2011) տեսահոլովակներում։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի մայիսի 1-ին Իլյա Լյուբիմովն ամուսնացել է դերասանուհի Եկատերինա Վիլկովայի հետ (ծնվել է 1984 թվականի հուլիսի 11-ին)։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Պավլան (ծնվել է 2012 թվականի փետրվարի 11-ին) և մեկ որդի՝ Պյոտրը (ծնվել է 2014 թվականի ապրիլի 6-ին)։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Քաղաքացի պետ Гражданин начальник
2001 ֆ Մի բացարձակ երջանիկ գյուղ Одна абсолютно счастливая деревня Ֆրանց
2002 ս Մարդասպանի օրագիրը Дневник убийцы Իսայ Լազուրսկի
2002 ֆ Խառնիչ Смеситель
2003 ֆ Բումեր Бумер Կոլյա «Զատոն»
2003 ֆ Ոդիսական 1989 Одиссея 1989 Ոդիսևս, 1989 թվական
2004 ս Կարմիր կապելլա Красная капелла Անրի Ժինո
2005 ս Կուկոցկու դեպքը Казус Кукоцкого Գարիկ Գաբրիելյան, դաշնակահար
2005 ս Մի ծնվիր գեղեցիկ Не родись красивой Ալեքսանդր Վորոպաև
2005 ֆ 45 սանտիմետր 45 сантиметров
2005 ֆ Հատուկ նշանակության ընկերուհի Подруга особого назначения
2006 ֆ Ամեն ինչ խառնվել է տանը Всё смешалось в доме գրոսմայստեր
2007 ֆ 20 ծխախոտ 20 сигарет Անդրեյ[2]
2008 ֆ Հինգ քայլ ամպերի վրայով Пять шагов по облакам
2008 ֆ Ուրիշ դեմք Другое лицо
2008 ս Պետրովկա, 38։ Սեմյոնովի թիմը Петровка, 38. Команда Семёнова Միխայիլ Նայման, ոստիկանության ավագ լեյտենանտ
2009 ֆ Հանգամանքներ Обстоятельства Տիխոն
2009 ֆ Սինդբադի վերադարձը Возвращение Синдбада Իզրայիլ Ավատ
2011 ֆ Ոչ ադեկվատ մարդիկ Неадекватные люди Վիտալի Մուխամետզյանով
2010 ֆ Չերչիլ Черчилль
2010 ֆ Դպրոց գեր աղջիկների համար Школа для толстушек Կիրիլ Նավետով
2011 ֆ 1961 թվականի ապրիլի 12։ 24 ժամ (վավերագրական) 12 апреля 1961 года. 24 часа Գրիգորի Նելյուբով
2011-2012 ս Բժիշկ Զայցևայի օրագիրը Дневник доктора Зайцевой Մաքսիմ Մայորով
2012 ս Արտաքին զննություն Наружное наблюдение Ալբերտ Մաքսիմովիչ Ան
2012 ֆ 20 տարի առանց սիրո 20 лет без любви Սալիմ
2012 ս Առանց վկաների Без свидетелей Սերգեյ-Գերման
2014 ս Նավ Корабль Գերման Վորոժցով
2014 ֆ Կրունկի տակ Под каблуком
2015 ֆ Կիսվիր քո երջանկությամբ Поделись счастьем своим Օլեգ Պանին
2015 ֆ Անտեսանելիները Невидимки
2016 ֆ Մեր կողքին Рядом с нами
2016 ֆ Սարսափելի և վտանգավոր Страшный и опасный Միշա Դորոխով
2016 ֆ Համադասարանցիներ Одноклассницы Սվետայի ամուսինը
2016 ֆ Մաքուր արվեստ Чистое искусство Միշա Կուլեշին, Անդրեյի ընկերը
2016 ֆ Հյուրանոց «Էլեոն» Отель «Элеон» Վադիմ

Կրկնօրինակում խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • «Ճայ» մրցանակ «Ոմանք սիրում են ավելի թեժ» (ռուս.՝ «Некоторые любят погорячее», դուետը Քսենյա Կուտեպովայի հետ «Ընտանեկան երջանկություն» ներկայացման մեջ), 2000 թվական[3],
  • Մոսկվայի կինոփառատոնի Թատերական մրցանակի դափնեկիր «Սկսնակներ» անվանակարգում (լավագույն էպիզոդիկ դեր – Ֆրանց – «Մի բացարձակ երջանիկ գյուղ» («Одна абсолютно счастливая деревня») ներկայացման մեջ), 2001 թվական,
  • 2010 – «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի մրցանակ Լավագույն զույգ անվանակարգում «Ոչ ադեկվատ մարդիկ» ֆիլմի համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сочиняй мечты»
  2. Рекламный всхлип // Газета "Коммерсантъ С-Петербург". — 2007-11-10. — В. 186.
  3. «Птичий базар». Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  4. Выборг не раскочегарился // Газета "Коммерсантъ". — 2010-08-16. — В. 148. — С. 11.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Լյուբիմով» հոդվածին։