Ոուստամ և Զոհրաբ (օպերա)
Ոուստամ և Զոհրաբ (ադրբ.՝ Rüstəm və Zöhrab), Ուզեիր Հաջիբեկովի երրորդ մուղամային օպերան, Գրվել է 1910 թվականին Ֆիրդուսիի «Շահնամե» պոեմի հիման վրա[1]։
Ոուստամ և Զոհրաբ ադրբ.՝ Rüstəm və Zöhrabرستم و هراب | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով |
Լիբրետտոյի հեղինակ | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով |
Լիբրետտոյի լեզու | ադրբեջաներեն |
Սյուժեի աղբյուր | Շահնամե |
Գործողությունների քանակ | 4 |
Ստեղծման տարեթիվ | 1910 |
Առաջնախաղի տարեթիվ | 1910 |
Չորս գործողությունից բաղկացած ադրբեջանական օպերայի տեքստը հարուստ է բանաստեղծական կտորներով։ Լիբրետոյի հեղինակի մասին մի շարք գաղափարներ կային։ Հետաքննության արդյունքում վեճերը ավարտվել են և հաստատվել է, որ բանաստեղծությունների մի մասը պատկանում է Բ. Ազարին։ Այս օպերայում հեղինակը կրճատել է մուգամի տեսարանները և երաժշտության մեծ մասը ինքն կազմել[2]։
Օպերայի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1910 թվականի նոյեմբերի 25-ին, Բաքվում Թագիև թատրոնում։ Օպերայի առաջին ներկայացումը ղեկավարել է Հուսեյն Արաբլինսկին։ Դիրիժորը Ուզեյիր բեկ Հաջիբեյովն էր։ Հիմնական դերերը խաղացել են Հուսեյն Արաբլինսկին (Զոհրաբ), Ախմեդ Աղդամսկին (Թեհմինե), Հ. Թերեկուլովը (Քեյքավուս) և այլ դերեսանները։
Օպերան երկրորդ անգամ բեմադրվեց 1915 թվականի մարտի 6-ին, Զ.Թագիևի թատրոնում ՝կոմպոզիտոր Մ. Մագոմաևի Բենեֆիսը։
Տես նաև խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- А. Г. Сарабский. / Возникновение и развитие азербайджанского музыкального театра (до 1917 г.). — Баку: Издательство АН Азербайджанской ССР, 1968. — Т. 2. — С. 77. — 273 с.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Рустам и Зохраб Электронная энциклопедия Узеира Гаджибекова.
- ↑ RÜSTƏM VƏ SÖHRAB (1910)