Շեյխ Սանան (օպերա)
Շեյխ Սանան (ադրբ.՝ Şeyx Sənan), հինգ գործողությունից բաղկացած ադրբեջանական օպերա; Օպերայի հեղինակը Ուզեիր Հաջիբեկովն է, ով գրեց լիբրետտոն ՝ժողովրդական հեքիաթների հիման վրա։
Շեյխ Սանան ադրբ.՝ Şeyx Sənan | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով |
Լիբրետտոյի հեղինակ | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով |
Լիբրետտոյի լեզու | ադրբեջաներեն |
Ստեղծման տարեթիվ | 1909 |
Առաջնախաղի տարեթիվ | նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1909 |
Հաջիբեկովը «Լեյլի և Մեջնուն» օպերայով սկզբնավորվել է մուղամային օպերայի ժանրը։ Գրել է ևս 5 մուղամային օպերա՝ «Շեյխ Սանան» (1909), «Ոուստամ և Զոհրաբ» (1910), «Շահ Աբբաս և Գուրշիդ բանու» (1912), «Ասլի և Քյարամ» (1912), «Գարուն և Լեյլա» (1915)[1]։ «Շեյխ Սենանը» Հաջիբեյովի երկրորդ օպերան է։ Օպերան Շեյխ Սանանի և վրացուհի Խումարի ողբերգական սիրո մասին է[2][3]։
Ներկայացման պատմություն
խմբագրելՕպերան գրվել է 1909 թվականին։ Առաջին անգամ ներկայացվել է 1909 թվականի նոյեմբերի 30-ին «Նիկիտին եղբայրներ» կրկեսում Բաքվում։ Օպերայի առաջին ներկայացումը ղեկավարել է Հ. Շերիֆով։ Դիրիժորը Ուզեյիր բեկ Հաջիբեյովն էր։ Հիմնական դերերը խաղացել են Հուսեյն Արաբլինսկին (Շեյխ Սանան), Լեյլա խանում (Խումար), Հ. Թերեկուլովը (Խումարի հայր) և այլ դերեսանները։ Բայց օպերայի բեմական ճակատագիրը ձախողվեց և այն երբեք չի խաղացել։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ուզեիր Հաջիբեկովի օպերա
- ↑ «Шейх Санан» Электронная энциклопедия Узеира Гаджибекова.
- ↑ ŞEYX SƏNAN (premyerası – 30 noyabr 1909)
Աղբյուրներ
խմբագրել- А. Г. Сарабский. / Возникновение и развитие азербайджанского музыкального театра (до 1917 г.). — Баку: Издательство АН Азербайджанской ССР, 1968. — Т. 2. — С. 77. — 273 с.