Ոզնասունկ բուստանման
Ոզնասունկ բուստանման
Ոզնասունկ բուստանման
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Russulales
Ընտանիք Hericiaceae
Ցեղ Hericium
Տեսակ Ոզնասունկ բուստանման (H. coralloides)
Միջազգային անվանում
Hericium coralloides

Ոզնասունկ բուստանման, մարջանանման (լատին․՝ Hericium coralloides), Hericiaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Քսիլոտրոֆ, դեկորատիվ սունկ է։ 4-15 սմ բարձրությամբ պտղամարմինները երիտասարդ վիճակում սպիտակ են, հասունանալուց հետո՝ վարդագույն, դեղնավուն մարջանանման ճյուղավորված հաստ ոտիկանման հիմքով, թարմ վիճակում մսալի են, չորացած վիճակում՝ փխրուն։ Հաճելի սնկային հոտով, թելիկանման պտղամիսը սպիտակ է։ Հիմենոֆորը փշաձև է։ 5-10 մմ երկարությամբ սպիտակ, դեղնավուն կամ բաց շագանակագույն փշերը կոնաձև են։ Հարթ, լայն էլիպսաձև կամ գնդաձև ամիլոիդ սպորները 5–6,5 x 4,5–6 մկմ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնաբերվել է Իջևանի («Դիլիջան» ազգային պարկ, Շամշադին,) և Սևանի («Սևան» ազգային պարկ) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1800-2200 մետր բարձրությունների վրա, լայնատերև ծառատեսակների մահացած բների և կոճղերի վրա, լեռնային գոտիներում[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է, որը Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Որոշ երկրներում պահպանվում է միցելիալ կուլտուրաների հավաքածուներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնասունկ բուստանման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնասունկ բուստանման» հոդվածին։