Շրինխալա Խաթիվադա (նեպալ.՝ श्रृंखला खतिवडा), «Միսս Նեպալ 2018» մրցույթի հաղթող[2][3][4]։ Նա ներկայացրել է Նեպալը «Միսս Աշխարհ 2018» մրցույթի ընթացքում։ Նա երկրորդն էր Իշանի Շրեստայից հետո, որը Նեպալ բերեց «Միսս Նպատակասլաց» տիտղոսը և ընդգրկվեց «Միսս Աշխարհ 2018»-ի 12 լավագույն մասնակիցների շարքում։

Շրինխալա Խաթիվադա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 23, 1996(1996-07-23)[1] (27 տարեկան)
ԾննդավայրHetauda
Քաղաքացիություն Նեպալ
Մասնագիտությունմոդել

Վաղ կյանք և ընտանիք խմբագրել

Խաթիվադան ծնվել է Հեթաուդայի 3-րդ գավառում, որը նախատեսվում է վերանվանել՝ Բագմատի։ Նրա ընտանիքի անդամները հիմնականում եղել են քաղաքական գործիչներ։ Նրա հայրը՝ Բրոդ Խաթիվադան, Նեպալի կոմունիստական կուսակցության առաջնորդն էր, ով 2017 թվականին Մակվանպուր շրջանում չորրորդ անգամ վերընտրվեց որպես կենտրոնական պառլամենտի անդամ։ Նրա ավագ եղբայր Սիգդել Խաթիվադան բնակվում է Ավստրալիայում։ Շրինխալան Կրթության Միջազգային Ասոցիացիայի պատվավոր անդամ և Մեկ Տուն հիմնադրամի նախագահն է[5][6]։

Կրթություն խմբագրել

Խաթիվադան միջնակարգ կրթություն է ստացել Հեթուադայի Ակադեմիայում և շարունակել Գոլդենգեյթի Միջազգային Քոլեջում։ Նա բարձր առաջադիմությամբ ավարտել է Պալչովկ Կամպուս Ինժեներական Համալսարանի ճարտարագիտություն բաժինը։ Սիրում է գրել և տարված է պոեզիայով։ Նա երազում է դառնալ Նեպալի առաջին կին վարչապետը։ Խաթիվադան ցանկանում է ճարտարագիտական իր բոլոր կարողությունները ներդնել իր հայրենի Նեպալում՝ այն ավելի բարեկեցիկ դարձնելով հայրենակիցների համար[7]։

Միսս Նեպալ 2018 խմբագրել

2018 թվականին, Շրինխալան հաղթեց Նիկիտա Չանդակին և դարձավ «Միսս Նեպալ 2018»։ Նա լավագույն 24 մասնակիցների մեջ արժանացավ նաև «Միսս հմայք» և «Միսս գեղեցիկ վարսեր» տիտղոսներին։ Միջոցառումն անցկացվեց 2018 թվականի ապրիլի 11-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդույում[2]։

Միսս Աշխարհ 2018 խմբագրել

Շրինխալան պայքարեց 118 մասնակիցների դեմ՝ «Միսս Աշխարհ 2018» տիտղոսին արժանանալու համար։ Նա ընդգրկվեց լավագույն 12-ի մեջ։ Սակայն տեղը զիջեց Միսս Թաիլանդ Նիկոլենե Պիչապա Լիմսնուկային, ով դարձավ «Միսս Ասիա և օվկիանիա»[8]։

Լավագույն զգեստ անվանակարգ խմբագրել

Համաշխարհային դիզայներների մրցույթում, Շրինխալան թեքահարթակով քայլելիս մի խնդրի առաջ կանգնեց․ նրա զգեստի ճարմանդը խրվեց ժանյակի մեջ և պատռեց զգեստը։

Դեմ առ դեմ մրցակցություն խմբագրել

Շրինխալան՝ Լյուքսեմբուրգի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Գուամի և Մոլդովայի մասնակիցների հետ լավագույն 13-ի կազմում էր։ Նա՝ դեմ առ դեմ մրցակցության առաջին փուլի հաղթողն էր, սակայն երկրորդ փուլում պարտվեց Սինգապուրից ժամանած մասնակցին[9]։

«Մուլտիմեդիա մրցանակ» խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 3-ին, «Միսս Աշխարհ» բոլոր տիտղոսակիրներից ամենաշատ ձայներ հավաքելով, նա արժանացավ Մուլտիմեդիա մրցանակին և համալրեց «Միսս Աշխարհ 2018»-ի 30 լավագույն տիտղոսակիրների շարքերը[10]։ Նույն երեկոյան, Սանյա տուրիստական քաղաքում կազմակերպված մրցավազքում, նա զբաղեցրեց երկրորդ տեղը[11]։

«Նպատակասլաց գեղեցկուհի» մրցանակ խմբագրել

Երկար քննարկումներց հետո, «Միսս Աշխարհ» մրցույթի նախագահությունը 25 համառոտ տեսահոլովակներից ընտրեց Շրինխալայի տարբերակը՝ նրան արժանացնելով «Նպատակասլաց գեղեցկուհի» տիտղոսին[12]։ Նա իր հուզմունքն արտահայտեց գրելով, որ իր երազանքն է եղել արժանանալ հենց այս տիտղոսին և որ այն իր համար առավել կարևոր է քան՝ թագը[13]։

Գլխավոր եզրափակիչ խմբագրել

«Միսս Աշխարհ 2018»-ի եզրափակիչը տեղի ունեցավ Չինաստանի Սանյա քաղաքում 2018 թվականի դեկտեմբերի 8-ին։ Շրինխալան, «Միսս Թաիլանդ»՝ Նիկոլենե Պիչապա Լիմսնուկան և «Միսս Նոր Զելանդիա 2018» Ջեսիկա Թայսոնը, ինչպես նաև «Ասիա և օվկիանիա» կատեգորիայի մի քանի այլ մասնակիցներ, կազմեցին լավագույն 12-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.biofamous.com/shrinkhala-khatiwada-miss-nepal-2018-biography
  2. 2,0 2,1 «Shrinkhala Khatiwada crowned 24th Miss Nepal». The Himalayan Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  3. «Shrinkhala Khatiwada crowned Miss Nepal World 2018 - BeautyPageants». Femina Miss India. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Shrinkhala Khatiwada crowned [Miss Nepal World 2018]» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Shrinkhala KHATIWADA Miss Nepal». Miss World 2018.
  6. Կաղապար:Cite News
  7. «श्रृंखला खतिवडा बनिन् मिस नेपाल २०१८». Sanchar Nepal Pvt. Ltd. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  8. «Miss World Continental 2018». www.missworld.com.
  9. «Miss World 2018 Update: Head To Head Challenge Draw», philnews.ph, PhilNews, 14 November 2018, Վերցված է 18 December 2018-ին
  10. «Miss World Multimedia 2018». Miss World Instagram.
  11. «Sanya Tourism Award 2018». www.missworld.com.
  12. «Beauty With A Purpose 2018». www.missworld.com.
  13. Shrinkhala Khatiwada (2018 թ․ դեկտեմբերի 4). «Nepal has won the Beauty with A Purpose award, the most prestigious sub title in Miss World...». Twitter. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Նիկիտա Չանդակ
Նեպալ
Միսս Աշխարհ
2018
Հաջորդող՝
Անուշկա Շրեստա
Նեպալ
Նախորդող՝
Մանուշի Չիլար
Հնդկաստան
Միսս Նպատակասլաց գեղեցկուհի
2018
Հաջորդող՝
--