Անուշկա Շրեստա (նեպալ.՝ अनुष्का श्रेष्ठ), հունվարի 18, 1996(1996-01-18)), գեղեցկության մրցույթի նեպալցի հաղթող, ով Նեպալի «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող է թագադրվել է 2019 թվականի մայիսի 9-ին և իրավունք նվաճել իր հայրենիքը ներկայացնելու 2019 թվականի դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում կայանալիք ExCeL London հեղինակավոր մրցույթում [1][2]: Շրեստան հաղթող է ճանաչվել նաև Ավստրալիայում կայացած «Միսս Նեպալ Օվկիանիա - 2018» մրցույթում[3]։ Բացի այդ, նվաճել է Miss Yamaha Fascino 2019 և Miss Intellect 2019 տիտղոսները՝ թագն ստանալով իր նախորդից՝ Շրինկհալա Խաթիվադայից[4][5][6][7][8]։

Անուշկա Շրեստա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1996(1996-01-18) (28 տարեկան)
Քաղաքացիություն Նեպալ
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից

Կենսագրական տվյալներ խմբագրել

Անուշկան ծնվել է 1996 թվականի հունվարի 18-ին, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում։ Նորաձևության նեպալցի դիզայներ Մուքթա և Անիլ Շրեստաների դուստրն է։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թրիյոգի ավագ դպրոցում, ապա ավարտել է քոլեջն ու մեկնել Ավստրալիա՝ ուսումը շարունակելու Սիդնեյի կաթոլիկ համալսարանում։ Առևտրի կառավարման մասնագետի (բակալավրի աստիճանով) որակավորում ստացած՝ ավարտել է համալսարանն[9] ու աշխատանքի անցել ավստրալիական բանկերից մեկում՝ որպես շարքային բանկային ծառայող։ Գեղեցկության մրցույթին մասնակցելու համար Անուշկան թողել է իր աշխատանքն Ավստրալիայում և մեկնել հայրենիք, որտեղ հաջողությունն ուղեկցել է նրան, և նա արժանացել է բարձր տիտղոսների ու թագադրվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Anushka crowned MISS NEPAL WORLD 2019». The Himalayan Times. 2019 թ․ մայիսի 10. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  2. «The Kathmandu Post -Anushka Shrestha crowned Miss Nepal World 2019». kathmandupost.ekantipur.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  3. «XCELTRIP Mr/Miss/Mrs Nepal Oceania 2018». UNAE (ավստրալիական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  4. «अनुष्का बनिन् 'मिस नेपाल वर्ल्ड–२०१९'को विजेता(फोटो फिचरसहित)». Online Khabar. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  5. Neupane, Aditya. «Anushka Shrestha crowned Miss Nepal 2019». My Republica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  6. «अनुष्का श्रेष्ठले पहिरिन 'मिस नेपाल २०१९'को ताज». Naya Patrika (np). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «अनुष्का श्रेष्ठ बनिन् यस वर्षको मिस नेपाल वर्ल्ड». RatoPati (Nepali). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Setopati, सेतोपाटी संवाददाता. «अनुष्का श्रेष्ठ बनिन् 'मिस नेपाल २०१९'(तस्बिरहरू)». Setopati. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  9. https://www.youtube.com/watch?v=1rDowPz6h9I. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Շրինկհալա Խաթիվադա
Miss Nepal World
2019
Հաջորդող՝
--