Նիկիտա Չանդակ (նեպալ.՝ निकिता चाण्डक्,սեպտեմբերի 5, 1995(1995-09-05), Urlabari Municipality, Morang District, Kosi Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ), նեպալցի մոդել, գեղեցկության մրցույթի տիտղոսակիր։ Նվաճել է «Միս Նեպալ 2017» տիտղոսը[1][2][3]։ Նիկիտան նվաճել է նաև «Միս հայտնի ընտրություն» և «Միս ինքնավստահ» մրցանակները[4][5]։ Ներկայացրել է Նեպալը Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող «Միս աշխարհ 2017» մրցույթի ընթացքում։

Նիկիտա Չանդակ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1995(1995-09-05) (28 տարեկան)
ԾննդավայրUrlabari Municipality, Morang District, Kosi Zone, Արևելյան շրջան (Նեպալ), Նեպալ
Քաղաքացիություն Նեպալ
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից
 Nikita Chandak Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Նիկիտա Չանդակը բնիկ Ուրլաբարցի է։ Նա ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին Անիլ և Սուշմա Չանդակների ընտանիքում։ Պատկանում է Մարվարի ցեղին և կրում է վերջինիս մշակույթը և ավանդույթները։ Վաղ տարիքում եղել է ինտրովերտ։ Դպրոցական տարիներին ցուցաբերել է լավ վարքագիծ, հետևել բոլոր կանոններին, ինչի արդյունքում դարձել է իր ուսուցչի ամենասիրելի աշակերտը։

Կրթություն խմբագրել

Չանդակը ավարտել է Պաշուպատի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Գոթանի LK Singhania կրթական կենտրոնի ավագ դպրոցը։ Չանդակը սովորում է նաև Հնդկաստանի JD նորարական տեխնոլոգիաների ինստիտուտի նորարակական հաղորդակցության բաժնում[6]։

Կարիերա խմբագրել

Միս Նեպալ 2016 մրցանակակիր Աշմի Շրեսթան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Չանդակը գերազանցել է իր երևակայությունը, երբ հանդես է եկել TGIF նորաձևության շաբաթում[6]։

Տոնահանդես

Չանդակն իր առաջին տիտղոսը նվաճել է 20 տարեկանում, երբ 2017 թվականին հաղթել է «Միսս Նեպալ 2017» մրցույթում։ «Միս աշխարհ 2017»-ում նա առաջին Միս Նեպալն էր, ով տեղ գտավ Top Model մրցույթում՝ ընդգրկվելով լավագույն 30 մոդելների ցանկում։ Եղել է մուլտիմեդիա մրցանակի 2-րդ մրցանակակիր։ Ընդգրկվել է «Ժողովրդի ընտրություն» մրցանակաբաշխության տասնյակում։ Իր նախաձեռնած «Նպատակային գեղեցկություն» նախագծում ընդգրկվել է լավագույն 20-յակի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nikita Chandak Biography». Lumbini Media.
  2. «Nikita Chandak Crowned Miss Nepal 2017». The Kathmandu Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  3. https://thehimalayantimes.com/entertainment/nikita-chandak-crowned-miss-nepal-2017/
  4. "निकिता चन्दक भइन मिस नेपाल वर्ल्ड २०१७" SancharNepal.com. Retrieved 3 June 2017.
  5. «Nikita Chandak Biography». BioFamous.
  6. 6,0 6,1 «Nikita Chandak Biography- Miss Nepal World 2017». www.inheadline.com. 2017 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Ասմի Շրեցա
( )
Միս Նեպալ Միս աշխարհ
2017
Հաջորդող՝
Շրինխալա Խատիվադա