Շտեֆան Ուհեր
Շտեֆան Ուհեր (սլովակ.՝ Štefan Uher, 4 հուլիսի, 1930, Պրիևիձա - 29 մարտի, 1993, Բրատիսլավա), սլովակ կինոռեժիսոր և սցենարիստ, Չեխոսլովակիայի Նոր ալիքի առաջին ներկայացուցիչներից մեկը[5][6]։
Շտեֆան Ուհեր սլովակ.՝ Štefan Uher | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Պրիևիձա, Prievidza District[2] |
Մահացել է | մարտի 29, 1993[4][1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Բրատիսլավա, Սլովակիա |
Կրթություն | Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց |
Քաղաքացիություն | Սլովակիա և Չեխոսլովակիա[2] |
Գործունեության տարիներ | 1955—1988 |
Ազգություն | սլովակ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
Ոճ(եր) | մոդեռնիզմ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0880151 |
Կենսագրություն խմբագրել
Շտեֆան Ուհերը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Պրիևիձայում։ Սովորել է Փարիզի FAMU կինոդպրոցում, որն ավարտել է 1955 թվականին[7]։ Դրանից հետո աշխատել է Բրատիսլավայի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում։ 1960 թվականին սկսել է նկարահանել գեղարվեստական ֆիլմեր, որոնց վրա աշխատելիս էլ ծանոթացել է սցենարիստ Ալֆոնս Բեդնարի ու օպերատոր Ստանիսլավ Զոմոլանյիի հետ։ Նրանք երեքով շարունակել են համագործակցել հետագա տարիներին[6]։
1963 թվականին Շտեֆան Ուհերը նկարահանում է «Արևը ցանցում» (սլովակ.՝ «Slnko v sieti») ֆիլմը, որով սկիզբ է առնում «Նոր ալիք» Չեխոսլովակիայի կինոարվեստում։ Մարտին Գոլիի «Ագռավների ուղին» (1962) և Պետեր Սոլանի «Բռնցքամարտիկն ու մահը» (1963) ֆիլմերի հետ միասին «Արևը ցանցում» ֆիլմը Սլովակիայի կինեմատոգրաֆը բարձրացնում է եվրոպականի կինոյի մակարդակի և որոշակի ներդրում ունենում չեխական կինոյի զարգացման գործում[5]։
1964 թվականին թողարկվում է «Օրգան» ֆիլմը, որ պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սլովակիայում հայտնված լեհ փախստականների մասին։ «Ոսկե առագաստ» փառատոնում ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի[8]։ 1966 թվականին Դոմինիկ Տատարկայի վեպի հիման վրա Շտեֆան Ուհերը գրում է սցենար և նկարահանում «Հրաշագործ կույսը» ֆիլմը, որն ունի սյուրռեալիստական սյուժե[9]։ 1980-ական թվականներին Շտեֆան Ուհերը համագործակցել է հեռուստատեսության հետ և նկարահանել «Իմ սևաթույր ձին» (սլովակ.՝ Moje kone vrané) չորս սերիանոց ֆիլմը։ Կինեմատոգրաֆիայի բնագավառում Շտեֆան Ուհերի աշխատանքը լի էր ստեղծագործական որոնումներով ու գրաքննության դեմ պայքարով։ Իր աշխատանքի արդյունքները նա ամփոփել է 1988 թվականին նկարահանված ամփոփել է «Թանգարանի վերահսկիչը» ֆիլմում (1988)[9], որը դարձել է նրա վերջին ֆիլմը[6]։
Շտեֆան Ուհերը մահացել է 1993 թվականի մարտի 29-ին Բրատիսլավայում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 2,0 2,1 2,2 Evidence zájmových osob StB
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Лондак, Мирослав; Лондакова, Елена Шестидесятые годы XX века в Словакии // Восточноевропейские исследования. — Институт славяноведения РАН, 2007. — В. 6. — С. 27.
- ↑ 6,0 6,1 6,2 «Štefan Uher». Osobnosti.sk.
- ↑ Киноведческие записки. 2008. С. 218.
- ↑ Искусство кино. 1995. № 9. С. 157.
- ↑ 9,0 9,1 Авангард в культуре XX века: 1900-1930 гг / Гирин, Юрий.. — ИМЛИ РАН, 2010. — С. 275. — 598 с.
Արտաքին հղումներ խմբագրել
- Շտեֆան Ուհերը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Štefan Uher (dir., 1963) The Sun in a Net. Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Clip 1 ("A solar eclipse and lies scared the authorities.")
- Štefan Uher (dir., 1963) The Sun in a Net. Արխիվացված 2010-06-05 Wayback Machine Clip 2 ("Filmic transition and titillation.")
- Štefan Uher (dir., 1982) She Grazed Horses on Concrete. Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Clip 1 ("Crosscutting of love interests.")
- Štefan Uher (dir., 1982) She Grazed Horses on Concrete. Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Clip 2 ("Off-screen fighting.")