Շտալբերգի տուն (Տագանրոգ)

Շտալբերգի տուն (ռուս.՝ Дом Штальберга), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Պետրոսի փողոց, 105 հասցեում[1]։

Շտալբերգի տուն
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հասցեул. Петровская, 105 / пер. Гоголевский, 1, г. Таганрог, Ростовская обл., Россия.
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

19-րդ դարի երկրորդ քառորդում Տագանրոգ քաղաքի ժամանակակից Պետրոսի, 105 հասցեում կառուցվել է նոր տուն[2] կլասիցիզմի ոճով։ 1840-ական թվականներին նրա սեփականատերն էր գերմանացի Էբերգարդ Կառլովիչ Լորենցը, որը հաշվառված էր որպես պալատական խորհրդական։ Նա տղամարդկանց վարժարանում մինչև 1860-ական թվականների սկսվելը դասավանդել է լատիներեն և գերմաներեն։ Էբերգարդ Լորենցի կնոջ անունը Ադելաիդա Լյուդվիգովնա էր։ Նա 1848 թվականին նախաձեռնել է ամուսնու տանը «Օրիորդաց գիշերօթիկի» բացումը։ 1863 թվականի դրությամբ այնտեղ սովորում էր 32 աղջիկ։ Սաներն այստեղ գալիս էին Նոր Նախիջևանից, Դոնի Ռոստովից և Նովոչերկասկից[3]։ Դա փակ տիպի դպրոց էր։ Ըստ ուսումնական հաստատությունների գործած կանոնադրության, որը հաստատվել էր 1828 թվականի դեկտեմբերի 8-ին, գիմնազիաներին կից գիշերօթիկները պետք է գոյատևեին կատարված նվիրատվությունների հաշվին[2]։ 19-րդ դարի երրորդ քառորդում երրորդ գիլդիայի վաճառականուհի Մատրյոնա Նիկիտիչնա Բատաշևան որոշ ընդլայնումներ է կատարել տնատիրության տարածքում։ Վաճառականուհու հիմնական գործունեությունը եղել է շաքարային արտադրանքի առևտուրը[2]։

1882 թվականի մարտի 2-ին[2] (այլ տվյալներով` 1886 թվականի մարտի 2-ին[3]) տանը բացվել է նոր ուսումնական հաստատություն։ Մի քանի տարի անց այն դարձել է երկկոմպլեկտ։ Այստեղ դասավանդել են ուսուցիչներ Մ. Ն. Գրեկովը, Ե. Գրեկովան, Ա. Ի. Բլոնսկայան։ Ուսումնարանի հոգաբարձուն էր Ախիլես Նիկոլաևիչ Ալֆերակին[2]։

Այդ ուսումնական հաստատության բացման և նրա աշխատանքի սկզբի շրջանում մահացել է Էբերգարդ Կառլովիչ Լորենցը։ Նրա կինը` Ադելաիդա Լյուդվիգովնան, ապրել է մինչև 1899 թվականը։ Նրանք ունեին մի քանի երեխա. դուստրերը` Սոֆյան և Լուիզան, որդին` Կառլը։ Լուիզան ամուսնացած չի եղել, մահացել է 1918 թվականին։ Կառլ Էբերգարդովիչը վարժարանում սովորել է ապագա գրող Անտոն Չեխովի հետ[3]։

20-րդ դարի սկզբին տունը դարձել է տիրասպոլցի վաճառական Ալեքսանդր Մոիսեևիչ Շտալբերգի սեփականությունը։ Հենց վերջինի ազգանունով էլ շինությունը հիշատակվում է պատմական աղբյուրներում։ Տնատիրության որոշ տարածքներ վարձակալել է Ա. Ե. Կուզովենկովա-Անինոն[3], որն այստեղ 1902 թվականին հիմնել է ծնողական ապաստան։ 1910-ական թվականներին[2] Ալեքսանդր Իվանովիչ Պերովը այս տանը բացել է լուսանկարչատուն, որը մեծ ժողովրդականություն է վայելել տեղի բնակիչների շրջանում։ Պերովի կնոջ անունը Անաստասիա Դմիտրիևնա էր, ընտանիքում եղել է մի քանի երեխա` Անտոնինա, Վերա, Նադեժդա և Ելենա[3]։

1920-ական թվականներին տանը գործել է կաթսայագործարանի մետաղագործների ակումբը[2]։

1992 թվականին Պետրոսի փողոց, 105 հասցեի տունը ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ և ճարտարապետության հուշարձան։ Պաշտպանվում է օրենքով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Жилой дом. Комплекс застройки Петровской улицы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Штальберга дом//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Дом 105. Петровская улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.