Շվեդական լուցկի (ֆիլմ, 1922)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շվեդական լուցկի (այլ կիրառումներ)

«Շվեդական լուցկի» («Ազնվականական ճահճի» վերամոնտաժված տարբերակի անվանումը), ռուս գրող Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա 1922 թվականին ռեժիսոր Նիկոլայ Սալտիկովի նկարահանած համր գեղարվեստական ֆիլմ[1]: Ֆիլմը եղել է Համաուկրաինական ֆոտո-կինո վարչության (ՀՈՒՖԿՎ) կողմից նկարահանված առաջին խաղարկային ֆիլմը` ստեղծված Օդեսայի կինոստուդիայում[2]։ Օպերատոր` Եվգենի Սլավինսկի։

Շվեդական լուցկի
ռուս.՝ Шведская спичка
ԵրկիրՈւկրաինական ԽՍՀ
Ժանրտրագիկոմեդիա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՇվեդական լուցկի
Թվական1922
Լեզուհամր կինո
ՌեժիսորՆիկոլայ Սալտիկով
ՕպերատորԵվգենի Սլավինսկի
ԿինոընկերությունՀամաուկրաինական ֆոտո-կինո վարչություն և Օդեսայի կինոստուդիա

Լես Կուրբասը շատ աղբյուրներում հաճախ հիշատակվում է որպես այս ֆիլմի ռեժիսոր, ինչը ճիշտ չէ, քանի որ հայտնի է, որ նա իր աշխատանքը սկսել է ՀՈՒՖԿՎ-ում միայն 1924 թվականին, իսկ 1922 թվականին նա զբաղված էր «Բերեզիլ» թատրոնի կազմակերպման աշխատանքներով[1][3]: ՀՈՒՖԿՎ-ում իր մեկ տարվա աշխատանքի ընթացքում Կուրբասին հաջողվել է նկարահանել միայն երեք ֆիլմեր, որոնք ցուցադրվել են «Թափանիվ» կինոժուռնալում՝ «Վենդետտա», «Մակդոնալդ» և «Արսենալականներ» (չնայած կինոյի որոշ պատմաբանների պնդմամբ Կուրբասը նաև «Հաստափորիկի երազը» ֆիլմի ռեժիսորն է)[4][5]:

Մինչև մեր օրեր ֆիլմը չի պահպանվել։

Սյուժե

խմբագրել

Գավառական պրիստավի կինը առևանգում է պաշտոնաթող կոռնետին` կալվածատեր Կլյաուզովին, և թաքցնում նրան իր բաղնիքում, որպեսզի նրա հետ միասին լինի։ Կլյաուզովի անհետացումով մտահոգված քաղաքի իշխանությունը վարկած է առաջ քաշում կալվածատիրոջ սպանության մասին և ստանձնում է դիակի որոնումները...

Դերերում

խմբագրել
  • Կոնստանտին Գարին - Մարկ Իվանովիչ Կլյաուզով, կոռնետ
  • Բայանով - գավառամասային
  • Ելենա Եգորովա - գավառամասայինի կինը
  • Գ. Սլավատինսկայա - Մարիա, Կլյաուզովի քույրը
  • Ի. Վիսոցկի - Չուբիկով, քննիչ
  • Արկադի Մալսկի - Կոլյա
  • Դ. Գոլդֆադեն - Պեսկով, Կլյաուզովի կառավարիչը
  • Կորոլենկո - սպասավորուհի

Արտադրություն

խմբագրել

«Հայրենիք» ամսագրի տվյալներով ֆիլմը 1926 թվականին վերամոնտաժվել է և ստացել «Ազնվականական ճահիճ» անվանումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Миславський В., 2018
  2. Капельгородська Нонна. В єдиному руслі // Новини кіноекрана. — К., 1984. — Вип. 12 (грудень). — С. 10.
  3. Лариса Брюховецька. Лесь Курбас і українське кіно. // Богдан Козак. Життя і творчість Леся Курбаса: в рецепції українського театрознавства. Львів; Київ; Харків: Літопис, 2012. 654 стор.: 277—289. ISBN 978-966-8853-22-7
  4. Брюховецька Л. І. Кіномистецтво : навчальний посібник для студентів вищих навчальних закладів. Київ : Логос, 2011. — 390, [1] с. : іл., фото.)
  5. Пуха Л., 1999

Գրականություն

խմբագրել
  • Миславський Володимир. Історія українського кіно 1896—1930: факти і документи. — Харків : «Дім Реклами», 2018. — Т. 1. — С. 429. — ISBN 978-966-2149-66-1.
  • Богдан Козак. Життя і творчість Леся Курбаса: в рецепції українського театрознавства. — Львів; Київ; Харків : Літопис, 2012. — С. 38-44. — ISBN 978-966-8853-22-7.
  • Людмила Пуха. Кінематограф Леся Курбаса. — Черкаси : Сіяч, 1999. — 107 с. — ISBN 966-564-036-4.