Շվեդական լուցկի (պատմվածք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շվեդական լուցկի (այլ կիրառումներ)
«Շվեդական լուցկի» (ռուս.՝ Шведская спичка), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1884 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1884 թվականին «Ճպուռ» ալմանախում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ։ Պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
Շվեդական լուցկի ռուս.՝ Шведская спичка | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1883 |
Հրատարակվել է | 1884 |
Հրապարակումներ
խմբագրելՊատմվածքը գրելու առաջարկը եկել է «Ճպուռ» ամսագրի խմբագիր Ի. Ֆ. Վասիլևսկուց։
Հեղինակը պատմվածքը «Շվեդական լուցկի» անվանելով ի նկատի է ունեցել Ռուսաստանում տպագրվող «քրեական» ժանրի ստեղծագործությունները, որոնք մեծ տեղ էին զբաղեցնում 19-րդ դարի 80-ական թվականներին[1]։
«Շվեդական լուցկի» պատմվածքը (քրեական պատմվածք) գրվել է 1884 թվականին, առաջին անգամ տպագրվել է 1884 թվականին, «Ճպուռ» ալմանախում` Ա. Չեխով ստորագրությամբ։ 1886 թվականին պատմվածքը ներառվել է «Խայտաբղետ պատմվածքներ» հավաքածուում, ինչպես նաև ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված Անտոն Չեխովի ստեղծագործությունների ժողովածուում։
Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է դանիերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն և չեխերեն։
Ազգերի թատրոնում բեմադրվել է «Շվեդական լուցկի» ներկայացումը, ռեժիսոր՝ Նիկիտա Գրինշպուն[2][3]։
Սյուժե
խմբագրելՊատմվածքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում նկարագրվում է հետևյալ դեպքը. 1885 թվականի հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան պրիստավի մոտ է գալիս Կլյաուզովի գվարդիայի պաշտոնաթող ղեկավար, գյուղատնտես և մեխանիկ Պսեկովը։ Նա հայտարարեց, որ իր տերը՝ Մարկ Իվանովիչ Կլյաուզովը, սպանվել է։ Գավառամասի պրիստավը, վկաների հետ միասին, ժամանեց դեպքի վայր մանրամասներն ուսումնասիրելու և վկաներին հարցաքննելու։ Պարզվեց, որ Կլյաուզովը մեկ շաբաթ սենյակից դուրս չի եկել, ուստի բոլորը որոշել են, որ նա սպանվել է։ Երկու ժամ անց եկավ քննիչ Նիկոլայ Երմոլևիչ Չուբիկովը և նրա օգնական Դյուկովսկին։ Հանցագործության վայրում հայտնաբերվեցին կռվի հետքեր, շվեդական այրված լուցկի, պատուհանի մոտ՝ արյունանման հետքեր։ Մարդասպանի որոնման միակ խայծը լուցկու թերայրուկն էր, քանի որ տեղացի գյուղացիները դեռևս չէին կարողանում օգտագործել նման լուցկիներ։
Երկրորդ մասում նկարագրում է միջադեպ, որը տեղի է ունեցել ենթադրյալ իրադարձությունից տասներկու օր անց։ Դյուկովսկին շարունակում է հարցաքննություն իրականացնել, հարցաքննում է նախկինում դատապարտված Նիկոլաս Թետեխովին, նկարագրում է ենթադրյալ հանցագործությունը, հետո հայտնաբերում է, թե որտեղ են վաճառում և ով է գնել լուցկին։ Դյուկովսկին տարբեր գուշակություններ է անում, թե ինչպես է կատարվել սպանությունը, երբեք չկասկածելով իր եզրակացությունների ճշգրտությանը։ Պարզվում է, որ միայն պրիստավի կինը՝ Օլգա Իվանովնան է գնում շվեդական լուցկի։ Չուբիկովը չէր ուզում հավատալ նրա ներգրավվածությանը սպանության մեջ, սակայն Դյուկովսկին պնդում է, և նրանք գնում են պրիստավի կնոջ մոտ մեղադրանք ներկայացնելու համար։ Մարկ Իվանովիչ Կլյաուզովին գտնում են լոգարանում քնած։ Այնտեղ նա մեկ շաբաթ ուտում, խմում և սիրախաղում էր Օլգա Իվանովնայի հետ։
Ամուսնու հարցին, թե «ինչու է քննիչը եկել», Օլգա Իվանովնան ասաց, որ տեղեկացնի, թե Կլյաուզովին գտել են մեկ ուրիշ կնոջ մոտ։ Պրիստավը հանդիմանում է Մարկ Իվանովիչին իր անախորժությունների համար։
Էկրանավորում
խմբագրելԱնտոն Չեխովի պատմվածքի հիման վրա 1954 թվականին ռեժիսոր Կոնստանտին Յուդինը «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է «Շվեդական լուցկի» գեղարվեստական ֆիլմը։
Գրականություն
խմբագրել- Чехов А. П. Шведская спичка // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Чехов А. П. Шведская спичка. Примечания». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Шведская спичка»
- ↑ Спектакль «Шведская спичка»
Արտաքին հղումներ
խմբագրել- Чехов А. П. Шведская спичка Արխիվացված 2017-05-22 Wayback Machine Բնօրինակ ռուսերեն տեքստ