Շուխրատ ՇարիպովիչԱզամով (ռուս.՝ Шухрат Шарипович Азамов, փետրվարի 12, 1953(1953-02-12), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիս 2024), խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Տաջիկստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ։

Շուխրատ Ազամով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Տաջիկստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1953(1953-02-12)
Ծննդավայր Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հուլիս 2024 (71 տարեկան)
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Շուխրատ Ազամովի հայրը եղել է դատախազ, իսկ ավելի ուշ՝ Գերագույն դատարանի անդամ, մայրը՝ Գյուլսում Բարակաևան, տիրապետել է տաջիկերենի, ուզբեկերենի, ռուսերենի և անգլերենի, աշխատել է որպես անգլերենի ամբիոնի վարիչ, հեղինակ է անգլերեն-տաջիկերեն և տաջիկերեն-անգլերեն բառարանների[1]։ Եղբայրը՝ Շավկատուն, եղել է դասախոս Ռուս-տաջիկական համալսարանում, ավագ եղբայրը եղել է ոստիկան։

Շուխրատ Ազամովը եղել է Դուշանբեի «Պամիրի» մանկապատանեկան մարզադպրոցի սան։ Ավարտել է երաժշտական դպրոցը և նվագել ռուբաբ, ստացել է բարձրագույն տնտեսական կրթություն։ Շուխրատ Ազամովն իր ողջ կարիերան անցկացրել է առաջին լիգայում հանդես եկող Դուշանբեի «Պամիրի» կազմում։ 1971-1982 թվականներին անցկացրել է 336 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Մենիսկի վնասվածքի պատճառով թոշակի է անցել։

Որպես մազիչ վերապատրաստվել է Սաուդյան Արաբիայում։ 1989-1991 թվականներին եղել է «Խուջանդ» ակումբի մարզիչը, 1992-2009 թվականներին՝ «Ռեգար-Տադազեի» մարզիչը։

2009 թվականի փետրվարին Ազամովի մոտ ախտորոշվել է ուղեղի վնասվածք՝ սրված շաքարային դիաբետով, ապաքինվելուց հետո նրա մոտ ախտորոշվել է հիշողության խանգարում։

Շուխրատ Ազամովը մահացել է 2024 թվականի հուլիսի 21, 71 տարեկան հասակում[2]։

Ընտանիք

խմբագրել

Դուստրը՝ Զարինա (1977 թ.), բժշկական գիտությունների թեկնածու է, մանկաբարձ Սանկտ Պետերբուրգում (2012 թ. դրությամբ), թեկվոնդոոյի աշխարհի չեմպիոն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сравнительный лексикографический анализ общих таджикско-русских словарей
  2. «Даргузашти собиқадори футболи тоҷик Шӯҳрат Аъзамов». Sputnik Тоҷикистон (տաջիկերեն). 2024-07-21. Վերցված է 2024-07-21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել