Շնկոտեմ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Շնկոտեմ
Լատիներեն անվանում
Thlaspi
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակներ
մոտ 70 տեսակ, տես տեքստը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շնկոտեմ (անգլ.՝ Thlaspi), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Դաշտային շնկոտեմ

Ցողունը կանգուն է, երբեմն՝ թույլ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-60 սմ։ Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն։

Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը երկսերմ կամ բազմասերմ պատիճակ է։ Սերմերը հարթ են կամ կետիկավոր։

ՀայաստանումԽմբագրել

Հայտնի է 70, ՀՀ-ում՝ 9 (11) տեսակ՝

  • շնկոտեմ դաշտային (Thlaspi arvense),
  • շնկոտեմ հարթապտղանի (Thlaspi platycarpum),
  • շնկոտեմ հովանոցավոր (Thlaspi umbellatum),
  • շնկոտեմ Շովիցի (Thlaspi szovitsianum),
  • շնկոտեմ Զանգեզուրի (Thlaspi zangezuricum)։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիների խոնավ բացատներում, խոտածածկ լանջերին, գետափերին, թփուտներում և այլն։

ՀոմանիշներԽմբագրել

 
Դաշտային շնկոտեմ

Հոմանիշներ[1]

Քիմիական կազմԽմբագրել

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ֆլավոնոիդներ, ալկալոիդներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), սապոնին, սերմերը՝ 20-33% ճարպայուղեր։

ԿիրառումԽմբագրել

Օգտագործվում են տեխնիկական նպատակներով և սննդի մեջ, պատրաստուկները՝ որպես հակաբորբոքային միջոց։ Ձանգեզուրի շնկոտեմ հազվագյուտ բնաշխարհիկ է, հանդիպում է Սյունիքի մարզի ալպյան և ենթալպյան գոտիներում։ Աճում է ժայռաճեղքերում։ Ծաղիկները թանաքավարդագույն են. գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ԴասակարգումԽմբագրել

ՏաքսոնոմիաԽմբագրել

Դասը մտնում է Brassicaceae ընտանիքի և Brassicales կարգի մեջ.

  14 ընտանիք   e1  
         
  կարգ Խաչածաղկավորներ     ցեղ Շնկոտեմ     f1
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Կաղամբազգիներ     e2    
             
  ևս ծակավոր բույսերի 44 կարգ   ես բազմաթիվ տեսակներ,   f2
     

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է մոտ 70 տեսակ, նրանցից մի քանիսը[2].

ԾանոթագրություններԽմբագրել

  1. По данным сайта GRIN (см. карточку организма).
  2. По данным GRIN, ITIS и NCBI (см. карточку организма).
  3. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Thlaspi L.(անգլ.)

ԳրականությունԽմբագրել

  • Алексеев Ю. Е. и др. Травянистые растения СССР / Отв. ред. докт. биол. наук Т. А. Работнов. — М.: Мысль, 1971. — Т. 1. — С. 392. — (Справочники-определители географа и путешественника).
  • Буш Н.А. Род 681. Ярутка — Thlaspi. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Н. А. Буш. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1939. — Т. VIII. — С. 576—590. — 696 + XXX с. — 5200 экз.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։