Բացել գլխավոր ցանկը

Շխենանց Սիմոն (հայտնի է նաև Սուրեն անունով, 1865, Նուխի - ?, ՀԽՍՀ), հայ քաղաքական, կուսակցական գործիչ, լրագրող[1]:

Շխենանց Սիմոն
Ծնվել է1865
ԾննդավայրՆուխի
Մահացել էանհայտ
Մահվան վայրՀայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
ԳործունեությունՔաղաքական
ԱշխատավայրԴրոշակ
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

ԿենսագրությունԽմբագրել

Շխենանց Սիմոնը, ով հայտնի էր նաև Սուրեն անունով, ծնվել է 1865 թվականին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Նուխի քաղաքում: Կրթությունը ստացել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի համալսարանում: Այնուհետև վերադարձել է հայրենիք և, որպես ուսուցիչ, աշխատել է Գանձակում: Հանդիսացել է Գանձակի ՀՅԴ-ական շրջանակների անդամ: Որոշ ժամանակ թղթակցել է «Դրոշակ» թերթին: ԱՄՆ-ում հիմնել է ՀՅԴ-ի առաջին կոմիտեն[1]:

Շխենանց Սիմոնը մահացել է Խորհրդային Հայաստանում[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1905-1907, 1917-1921", документальная книга, Ереван 2009. Авторское издание. ISBN 978-9939-53-401-5.